Անդրեաս Բորջեաս
Անդրեաս Բորջեաս | |
Կուսակցություն՝ | Կալիֆոռնիայի հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Northern Arizona University?, Հարվարդի համալսարան և Ջորջթաունի համալսարանի իրավունքի կենտրոն |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մարտի 7, 1974 (50 տարեկան) |
Ծննդավայր | Արիզոնա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կայք՝ | borgeas.cssrc.us |
Անդրեաս Ալեքսանդր Բորջեաս (անգլ.՝ Andreas Alexander Borgeas, մարտի 7, 1974, Արիզոնա, ԱՄՆ[1][2][3][4]), ամերիկացի իրավաբան, իրավագետ, դասախոս և հանրապետական քաղաքական գործիչ, Կալիֆորնիայի Սենատի անդամ[5][6]։ Սան Խոակին իրավունքի քոլեջի միջազգային և համեմատական իրավունքի պրոֆեսոր[7][8] և Մոնտերեի միջազգային հետազոտությունների Միդլբերյան ինստիտուտի ադյունկտ-պրոֆեսոր, որտեղ դասավանդել է միջազգային անվտանգություն։ Դասավանդել է Չինաստանում և Կենտրոնական Ասիայում[9]։ Ունի Հաագայի միջազգային իրավունքի ակադեմիայի կողմից տրված իրավասությունների վկայական։ Լեռնային Ղարաբաղի հանրապետության սահմանադրական հանրաքվեի և ազգային ընտրությունների պաշտոնական քաղաքական դիտորդ էր։ 2009 թվականին նրա նախաձեռնությամբ Էջմիածինը (Հայաստան) և Ֆրեզնոն (Կալիֆորնիա, ԱՄՆ) դարձել են քույր քաղաքներ[10]։ 2000 թվականին դարձել է Կալիֆորնիա նահանգի, իսկ 2001 թվականին՝ Կոլումբիայի շրջանի փաստաբանների կոլեգիայի անդամ[11][12][13][14], ինչպես նաև Ամերիկա-հունական առաջադիմական լուսավորչական միության անդամ (AHEPA)[15]։ Ունի ամերիկյան և հունական քաղաքացիություն[16]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ, ընտանիք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Հունաստանի Սամոս կղզուց ԱՄՆ ներգաղթած հույների ընտանիքում։ Դպրոցական տարիներին ակտիվորեն ներգրավվել է Ֆինիքսի հունական համայնքի կյանքում, այդ թվում՝ անցել է հունական ուղղափառ Սուրբ Երրորդություն տաճարում եկեղեցական ծառայության և հաճախել հունական դպրոց։ Ակտիվ մասնակցություն է ունեցել երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիայի (YMCA) գործունեությանը։ 11 տարեկանից սկսել է աշխատել։
Ավարտել է Հյուսիսային Արիզոնայի համալսարանը՝ հումանիտար գիտությունների բակալավրի աստիճանով (1996), Հարվարդի համալսարանը՝ հումանիտար գիտությունների մագիստրոսի աստիճանով, Ջորջթաունի համալսարանի իրավունքի դպրոցը՝ իրավունքի դոկտորի աստիճանով[6][17], և «Պանթեոն» համալսարանը՝ միջազգային հարաբերությունների ոլորտում փիլիսոփայության դոկտորի աստիճանով։
Լինելով Ջորջթաունի համալսարանի ուսանող՝ միջազգային իրավունքի գծով ամառային ուսուցում է անցել Աթենքի Կապոդիստրիայի անվան ազգային համալսարանում։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարվարդի համալսարանն ավարտելուց հետո հաստատվել է Ֆրեզնոյում (Կալիֆորնիա), որտեղ մեկ տարի որպես գրագիր աշխատել է Օլիվեր Վանգերի գրասենյակում։ Վերջինս Կալիֆորնիայի Արևելյան շրջանի դաշնային շրջանային դատարանի դատավորն էր։ Այստեղ էլ ծանոթացել է իր ապագա կնոջ հետ։
Դառնալով Ֆուլբրայթի ծրագրի կրթաթոշակակիր՝ կնոջ հետ մեկ տարի շարունակ ապրել է Հունաստանում, որտեղ Եվրոպական ուսումնասիրությունների հունական կենտրոնի հրավիրված գիտաշխատող էր։ Զբաղվել է մի շարք տեղական ծայրահեղական խմբավորումների ուսումնասիրությամբ, որոնցից էր Նոյեմբերի 17-ի նախկին հեղափոխական կազմակերպությունը։
Զբաղվել է մասնավոր փորձաշրջանով, այդ թվում՝ աշխատել է «Luce Forward» իրավաբանական ընկերությունում, որտեղ մասնագիտացել է առևտրային և միջազգային իրավունքի ոլորտում։
Ծառայել է Ղազախստանի ԱՄՆ դեսպանատանը՝ որպես քաղաքական հարցերով աշխատակից, որտեղ զբաղվել է «Ղազախստանի ույղուրների շրջանում իսլամական մարտունակության տարածման» ուսումնասիրությամբ, որը «հատուկ նշանակություն ունի Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ Ղազախստանի անվտանգության և տնտեսական հարաբերությունների հայեցակարգի ընկալման համար և, ի վերջո, տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմավարական շահերի առաջմղման համար»։
2009-2012 թվականներին Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի անդամ էր։ 2009 թվականին Բորջեասի նախաձեռնությամբ, որը «Fresno-Armenia Sister City» կոմիտեի հիմնադիրն ու նախագահն էր, Էջմիածինը դարձել է Ֆրեզնոյի քույր քաղաքը[10][18]։ Մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին[19]։
2013-2018 թվականներին Ֆրեզնոյի շրջանի դիտորդական խորհրդի անդամ էր։ Այդ ընթացքում դարձել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական ճանաչման մասին բանաձևի նախաձեռնողը[20]։ 2015 թվականին այցելել է Լեռնային Ղարաբաղ՝ որպես տեղական խորհրդարանական ընտրությունների դիտորդ[21]։
2019 թվականից Կալիֆորնիայի Սենատի անդամ է։
Լինելով Կալիֆորնիայի Սենատում հայկական կոկուսի անդամ[22][23][24] և բազմիցս այցելելով Հայաստան և Լեռնային Ղարաբաղ[25]՝ լոբբինգ է արել Հայաստանի և հայկական Սփյուռքի շահերը Հայոց ցեղասպանության և Արցախյան հակամարտության հարցերում[26][27]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացել է Աննա Հաջինլյան-Բորջեասի հետ[28]։ Ունեն երկու որդի՝ Ալեկոն (Ալեքսանդրա) և Հարիսը[29][30]։ Բորջեասի կինը ծագումով հայ է, նրա ծնողները ծագումով Սալոնիկ քաղաքից և Ամորգոս կղզուց էին (Հունաստան)[31]։ Բորջեասի ընտանիքն ակտիվորեն մասնակցում է ԱՄՆ հունական և հայկական համայնքների կյանքին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Biography». borgeas.cssrc.us. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Andre Borgeas». mylife.com.
- ↑ «Full Biography for Andreas Alexander Borgeas». smartvoter.org. 2012 թ․ հունիսի 5.
- ↑ «Andreas Borgeas». joincalifornia.com.
- ↑ «Andreas Borgeas Takes Oath of Office, Begins First Term in State Senate». borgeas.cssrc.us. 2018 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ 6,0 6,1 «Andreas Borgeas' Biography». votesmart.org.
- ↑ «Faculty». sjcl.edu. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «SJCL Welcomes Professor of International Law». sjcl.edu. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Andreas Borgeas, PhD». uscc.gov.
- ↑ 10,0 10,1 «City of Fresno Announces Establishment of Sister City Ties with Etchmiadzin». hyesharzhoom.com. 2009 թ․ դեկտեմբերի 1.
- ↑ «Andreas Alexander Borgeas #211261». calbar.ca.gov.
- ↑ «Andreas Alexander Borgeas». justia.com.
- ↑ «More about Our Speaker for August» (PDF). 2016 թ․ օգոստոսի 10.(չաշխատող հղում)
- ↑ «Andreas Alexander Borgeas Attorney - Fresno, CA -». elawyers.info. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Fresno Ahepa Chapter #151 News» (PDF). AHEPA. 2013.
- ↑ Adamopoulos, Penny (2013 թ․ մարտի 31). «West Coast Hellenic Politics: Meet Andreas Borgeas». greeknewsonline.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Class of 2008: Andreas Borgeas». 40u40.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Фресно». ejmiatsin.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Fresno Community Commemorates Armenian Genocide At City Hall». asbarez.com. 2010 թ․ մայիսի 6.
- ↑ Անդրեաս Բորգեասը Ղարաբաղում ընտրություններին կներկայանա որպես դիտորդ Ֆրեզնոյից
- ↑ Castillo, Andrea (2015 թ․ մարտի 31). «Fresno County Supervisor Andreas Borgeas to observe upcoming Nagorno Karabakh elections». fresnobee.com.
- ↑ «Select Committee on California, Armenia and Artsakh Mutual Trade, Art and Cultural Exchange». senate.ca.gov.
- ↑ «State Senate Select Committee on Calif., Armenia and Artsakh Exchange Reauthorized». aravot-en.am. March 15,2019.
- ↑ «State Senate Select Committee on California, Armenia and Artsakh Mutual Trade, Art and Cultural Exchange Reauthorized». senate.ca.gov. March 14 2019.
- ↑ «ANCA Western Region». Армянский национальный комитет Америки.
- ↑ «SR31». trackbill.com.
- ↑ «California Armenian Legislative Caucus Welcomes New Members». asbarez.com. 2019 թ․ հունիսի 5.
- ↑ «Anna Hadjinlian Borgeas». LinkedIn.(չաշխատող հղում)
- ↑ «Full Biography for Andreas Borgeas». smartvoter.org. 2008 թ․ հունիսի 3.
- ↑ «Anna Borgeas». mylife.com.
- ↑ «Asbarez Armenian News: ANCA Central California and City of Fresno Mark Genocide Centennial». costa.house.gov. 2015 թ․ ապրիլի 28.
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Մարտի 7 ծնունդներ
- 1974 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Ամերիկացի իրավաբաններ
- Ֆուլբրայթի կրթաթոշակակիրներ
- Ջորջթաունի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկացի գործարարներ