Անդրանիկ Հովսեփյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդրանիկ Հովսեփյան
Ծնվել էհոկտեմբերի 15, 1914(1914-10-15)
ԾննդավայրԽնձորուտ (Տավուշի մարզ), Աճարկուտ, Տավուշի մարզ, Հայաստան
Վախճանվել էհոկտեմբերի 30, 1968(1968-10-30) (54 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր, դրամատուրգ և լրագրող
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրՀայաստանի գրողների միություն
Անդրանիկ Հովսեփյան Վիքիդարանում

Անդրանիկ Հովսեփյան (կյանքի վերջին տարիներին ստորագրել է նաև Անդրանիկ Սևադա գրական անունով, 1914, հոկտեմբերի 15 - 1968, հոկտեմբերի 30), հայ արձակագիր, դրամատուրգ, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1939 թվականից:

Ծնվել է Խնձորուտ գյուղում (այժմ՝ Վանաձոր քաղաքի շրջագծում)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է Լենինականի «Մանածագործ» և «Բանվոր» թերթերի խմբագրություններում։ Եղել է Հայաստանի գրողների միության Լենինականի բաժանմունքի պատասխանատու քարտուղարը։ Լենինականի թատրոնը բեմադրել է նրա «Ղուկաս Ղուկասյան», «արտակարգ լիազոր», «Բուք» դրամաները։ Անդրանիկ Հովսեփյանի «Սիրտը» վեպը լույս է տեսել ռուսերեն (1952)։ Մահացել է Երևանում[1]:

Ա. Հովսեփյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուտք, Լենինական, 1938, 46 էջ։
  • Սիրտը (վեպ), Երևան, Պետհրատ, 1940, 411 էջ։
  • Կյանքի սերը, Լենինական, 1946, 133 էջ։
  • Սիրտը, հ. 1-2, Երևան, Հայպետհրատ, 1947, 622 էջ։
  • Առավոտ (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1955, 626 էջ։
  • Ղուկաս Ղուկասյան, Երևան, 1955, 115 էջ։
  • Սիրտը, Երևան, Հայպետհրատ, 1957, 642 էջ։
  • Անմահության ուղին, Երևան, Հայպետհրատ, 1962, 328 էջ։
  • Հանգիստ խղճով, Երևան, «Հայաստան», 1967, 164 էջ։
  • Բուք, Երևան, «Հայաստան», 1970, 184 էջ։
  • Սիրտը, Երևան, «Հայաստան», 1974, 589 էջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1981։ էջ էջ 260