Անդրանիկ Կյուրեղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրանիկ Կյուրեղյան
Ծնվել է1914
ԾննդավայրԿարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1996[1]
Քաղաքացիություն Թուրքիա և  ԽՍՀՄ
Մայրենի լեզութուրքերեն
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ

Անդրանիկ Գրիգորի Կյուրեղյան (1914, Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1996[1][2]), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1953): Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1944):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրանիկ Կյուրեղյանը ծնվել է 1914 թվականին, Էրզրումում։ Վաղ զրկվելով ծնողներից, մանկությունն անցկացրել է որբանոցում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Նովոռոսիյսկում։ Ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը։ 1936 թվականին աշխատել է Թալինի շրջանի Մաստարա գյուղի միջնակարգ դպրոցում[3]։

1941 թվականին Կյուրեղյանը մեկնել է գործող բանակ։ Ֆաշիստական զորքերի դեմ կռվել է Մոզդոկում, Կրասնոդարում, Ռոստովում։ Մասնակցել է Կիևի, Վարշավայի ազատագրման մարտերին։ Նրա ռազմական ուղին ավարտվել է Բեռլինում, 1945 թվականի մայիսին[3]։

Մարտերում աչքի ընկնելու համար պարգևատրվել է «Արիության համար», «Կովկասի պաշտպանության համար», «Բեռլինի գրավման համար» մեդալներով։ 1953 թվականին Կյուրեղյանին շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչում։ 1944 թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Կյուրեղյանը դասավանդել է ռուսաց լեզու և գրականություն, նաև դպրոցի արտադասարանական-արտադպրոցական դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ է[3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1953)
  • «Արիության համար» մեդալ
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
  • «Բեռլինի գրավման համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]