Անդերսեն։ Կյանքն առանց սիրո
Անդերսեն։ Կյանքն առանց սիրո ռուս.՝ Андерсен. Жизнь без любви | |
|---|---|
| Երկիր | |
| Ժանր | կենսագրական ֆիլմ և ֆիլմ-հեքիաթ |
| Թվական | 2006 |
| Լեզու | ռուսերեն |
| Ռեժիսոր | Էլդար Ռյազանով |
| Պրոդյուսեր | Էլդար Ռյազանով |
| Սցենարի հեղինակ | Իրակի Կվիրիկաձե |
| Դերակատարներ | Սերգեյ Միգիցկո և Ալյոնա Բաբենկո |
| Օպերատոր | Եվգենի Գուսլինսկի |
| Երաժշտություն | Ալեքսեյ Ռիբնիկով |
| Կինոընկերություն | Մոսֆիլմ |
| Տևողություն | 178 րոպե |
«Անդերսեն։ Կյանքն առանց սիրո» (ռուս.՝ «Андерсен. Жизнь без любви»), գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է 2006 թվականին։
Դերասան Վյաչեսլավ Տիխոնովի վերջին դերն է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի սյուժեի հիմքում ընկած է Հանս Քրիստիան Անդերսենի կենսագրությունը, որի ստեղծագործությունը մերժել են գործընկերները, և նա ինքն իրեն մխիթարելու համար սկսել է հեքիաթներ գրել։
«Այստեղ շատ իրական փաստեր կան։ Ես կարդացել եմ հուշեր, հեքիաթասացի օրագիրը, ժամանակակիցների հուշերը։ Անդերսենը հրաշալի ձայն ուներ, 15-16 տարեկանում այն կորել է։ Գրողը իսկապես սիրահարված էր հայտնի շվեդ երգչուհի Ջեննի Լինդին, որի մասին գրել էին, որ նման ձայն կարող է լինել միայն հարյուր տարին մեկ անգամ։ Գիմնազիայի ռեկտորը, ում մարմնավորել է Օլեգ Տաբակովը, իր աշակերտի տաղանդի հանդեպ նույնքան խանդոտ էր։ Իհարկե, ֆիլմում կան հորինվածքներ, որոնց համար մենք չենք ամաչում։ Դա կարող էր գոյություն ունենալ, գուցե և եղել է իրականում»,- ասել է ֆիլմի հեղինակ Էլդար Ռյազանովը[1]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերասան | Դեր |
|---|---|
| Սերգեյ Միգիցկո | Հանս Քրիստիան Անդերսեն / Գիտնական/ Դանիայի թագավոր Քրիստիան X |
| Ստանիսլավ Ռյադինսկի | երիտասարդ Անդերսեն / Խոզարած / Ստվեր / Զինվոր |
| Իվան Խառատյան | Հանս Քրիստիան Անդերսեն (մանկության տարիներին) |
| Ալյոնա Բաբենկո | Հենրիետա Վուլֆ / Դանիայի թագուհի Ալեքսանդրինա |
| Անդրեյ Տոլուբեև | Վուլֆ |
| Եվգենյա Կրյուկովա | Ջեննի Լինդ / Արքայադուստր «Ստվեր» և «Խոզարած» հեքիաթներում |
| Օլեգ Տաբակով | Սիմոն Մեյսլինգ |
| Վալերի Գարկալին | արքայազն Քրիստիան, ապա Դանիայի թագավոր Քրիստիան VIII |
| Օքսանա Միսինա | Աննա-Մարիա (Անդերսենի մայրը) |
| Գալինա Տյունինա | Կարեն (Անդերսենի քույրը) |
| Լյուդմիլա Արինինա | Անդերսենի տատը |
| Վլադիմիր Սիմոնով | Յոնաս Քոլին |
| Նատալյա Շչուկինա | մադմուազել Շալ |
| Յուրի Ցուրիլո | Բերտել Տորվալդսեն |
| Ֆեոդոր Չեխանկով | Ավգուստ Բուռնոնվիլ |
| Մարիա Արոնովա | Ֆրու Մեյսլինգ |
| Լեոնիդ Տիմցունիկ | գնդապետ Գուլդբերգ, Օլդենբուրգի հերցոգ |
| Ելենա Պոդկամինսկայա | Դորոթեա Մելխիոր |
| Վլադիմիր Պինչևսկի | Մորից Մելխիոր |
| Լյուդմիլա Ցվետկովա | Բրիգիտա (աղախին) |
| Վյաչեսլավ Տիխոնով | Բարի դեմքով մարդ |
| Իրակլի Կվիրիկաձե | հոգեբուժարանի դռնապան / Պողոս առաքյալ |
| Լիա Ախեջակովա | գուշակուհի |
| Վալերի Բարինով | դագաղագործ |
| Վլադիմիր Զելդին | պահակ թատրոնում |
| Էլդար Ռյազանով | դագաղի արհեստանոցի տեր |
| Մարինա Գոլուբ | հասարակաց տան տիրուհի |
| Եկատերինա Ռոդկինա | պալատական ազնվական օրիորդ «Խոզարածը» հեքիաթում |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գրականություն և կինո» փառատոնի գրան-պրի (2007)
- Ֆիլմն առաջադրվել է «Նիկա» մրցանակի հինգ անվանակարգերում՝ Լավագույն խաղարկային ֆիլմ, Լավագույն սցենարային աշխատանք, Ֆիլմի լավագույն երաժշտություն, Նկարչի լավագույն աշխատանք և Հագուստի նկարչի լավագույն աշխատանք։ Մրցանակ ստացել են ֆիլմի նկարիչ Լյուդմիլա Կուսակովան և հագուստների նկարիչ Նատալյա Իվանովան։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը հիշեցնում է նույն թեմայով ավելի վաղ թողարկված ամերիկյան էկրանավորումը՝ «Հանս Քրիստիան Անդերսեն։ Իմ կյանքը որպես հեքիաթ («Hans Christian Andersen: My Life As A Fairy Tale», 2001)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Անդերսեն։ Կյանքն առանց սիրո» «Энциклопедия отечественного кино» կայքում
- «Անդերսեն։ Կյանքն առանց սիրո»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|