Մարիա Արոնովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիա Արոնովա
ռուս.՝ Мария Валерьевна Аронова
Аронова .jpg
Ծնվել էմարտի 11, 1972(1972-03-11)[1] (47 տարեկան)
ԾննդավայրԴոլգոպրուդնի, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի, հաղորդավար և հեռուստահաղորդավարուհի
Պարգևներ և մրցանակներՌուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ, Բյուրեղապակյա Տուրանդոտ, Ոսկե արծիվ, Նիկա և «Նիկա» մրցանակ՝ երկրորդ պլանի կանացի լավագույն դերակատարման համար
aronova.net

Մարիա Վալերևնա Արոնովա (ռուս.՝ Мари́я Вале́рьевна Аро́нова, մարտի 11, 1972(1972-03-11)[1], Դոլգոպրուդնի, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական կինոյի ու թատրոնի դերասանուհի, ՌԴ ժողովրդական արտիստ (2012)[2], ՌԴ պետական մրցանակի (1994), ինչպես նաև «Նիկա» (2007), «Ոսկե արծիվ» (2007) և «Բյուրեղապակյա Տուրանդոտ» (1998) մրցանակների դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Արոնովան ծնվել է 1972 թվականի մարտի 11-ին Մոսկվայի մարզի Դոլգոպրուդնի քաղաքում՝ ինժեներ Վալերի Արոնովի և գրադարանավարուհի Լյուդմիլա Արոնովայի (մահացել է 1995 թվականին) ընտանիքում։

Մարիան ունի եղբայր՝ Ալեքսանդր Արոնովը (ծն․ 1968)։ 1988 թվականին ավարտել է 1905 թվականի հիշատակին նվիրված Մոսկվայի գեղարվեստի ուսումնարանը։ Հուշարձանային և տեմպերային գեղանկարչության նկարիչ-ռեստավրատոր է[3][4][5]։

Նախքան բուհ ընդունվելն Արոնովան աշխատել է Դոլգոպրուդնիի «Վպերյոդ» ժողթատրոնում, որը ղեկավարում էր Իրինա Տիխոնովան, ում մինչև հիմա էլ համարում է իր թատերական կարիերայի կնքամայրը։

1994 թվականին ավարտել է Բ․ Շչուկինի անվան թատերական ուսումնարանը (Վլադիմիր Իվանովի դասարանը)․ Արոնովայի համակուրսեցիների թվում էր Նոնա Գրիշաևան։

Երկրորդ կուրսից Արկադի Կացի հրավերով սկսել է խաղալ Ե․ Վախթանգովի անվան թատրոնում։

Նկարահանվել է «Սեզամ փողոց» մանկական հաղորդման մեջ (ОРТ, НТВ, СТС

Հանրաճանաչ է դարձել «Ելակ», «Կանգառ պահանջով», «Զինվորները» և «80-ականներ» սերիալներում խաղացած դերերի շնորհիվ։

Կինոյում Մարիա Արոնովան խաղում է երկրորդ պլանի կատակերգական դերեր։

РТР հեռուստաալիքով վարել է «Քո կողքին» (2002 թվականին)[6], իսկ «ТВ Центр» հեռուստաալիքով՝ «Խոհարարական ընտանիք» հաղորդումները[7]։

2005-2010 թվականներին Մարիա Արոնովան յուրաքանչյուր տարի վարել է Մոսկվայի «Բյուրեղապակյա Տուրանդոտ» թատերական մրցանակաբաշխությունը[8]։ Նրա հետ այն վարել են՝ 2005 թվականին Դմիտրի Նազարովը[9], 2006-ին՝ Ալեքսանդր Ադաբաշյանը[10], 2007-ին՝ Ռոման Մադյանովը[11], 2008-ին՝ Ֆեոդոր Դոբրոնրավովը[12],, 2009-ին՝ Վիկտոր Դոբրոնրավովը[13], 2010-ին՝ Միխայիլ Պոլիցեյմակոն[14]։

2012 թվականի մայիսի 28-ից նոյեմբերի 12-ը «Ռոսիա 1» հեռուստաալիքով վարել է «Ամեն ինչ լավ կլինի» հաղորդումը (ի սկզբանե կոչվում էր «Սիրում եմ, չեմ կարող»)[15]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Արոնովան բնակվում է Դոլգոպրուդնի քաղաքում երկրորդ ամուսնու՝ Եվգենի Ֆոմինի հետ[5]։ Եվգենին աշխատել է որպես տրանսպորտային ցեխի պետ այն նույն քաղաքում, ինչ որ կինը։ Երկար ժամանակ ապրել են քաղաքացիական ամուսնությամբ, իսկ 2018 թվականի մարտի 11-ին պաշտոնապես գրանցել են իրենց հարաբերությունները։

Ունի երկու երեխա՝ որդին (առաջին ամուսնուց՝ Վլադիսլավից, որը մահացել է[4][5])՝ Վլադիսլավ Գանդրաբուրան (ծն․ օգոստոսի 9, 1994, դպրոցն ավարտել է էքստեռն, սովորել է խոհարարական քոլեջում, ավարտել է Բ․ Շչուկինի անվան թատերական ուսումնարանը[4], աշխատում է նույն թատրոնում) և դուստրը՝ Սերաֆիման (ծն․ ապրիլի 23, 2004[16])[17]։

Սկանդալ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հոկտեմբերի 16-ին «Ամեն ինչ լավ կլինի» թոք շոուի եթերում հաղորդավարուհի Մարիա Արոնովան հետևյալ հարցն ուղղեց հյուրերին, որոնց երեխաները տառապում էին Դաունի համախտանիշով․ «Դուք երբ գիշերն անցնում եք մութ միջանցքով, չեք վախենո՞ւմ, որ Ձեր 11-ամյա երեխան կմորթի Ձեզ։ Կամ որ Ձեր գլխին կհարվածի ծանր արդուկով։ Դուք գոնե գիտե՞ք, թե ինչ է տվյալ հիվանդությունը նշանակում․ այդ երեխան կարող է սպանել իր մտերիմին»։ Դաունի համախտանիշով հիվանդ երեխա ունեցող դերասանուհի Էվելինա Բլյոդանսի փաստաբանները բողոք ներկայացրին Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությանը Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության մեդիահոլդինգի և հաղորդավարուհի Մարիա Արոնովայի վրա՝ հաշմանդամ երեխաներին ուղղված իր խոսքերի համար[18]։

Հաղորդման եթեր դուրս գալուց հետո դերասանուհի Էվելինա Բլյոդանսն Արոնովային մեղադրեց զրպարտության մեջ և նրանից պահանջեց վիճակագրություն ներկայացնել Դաունի համախտանիշով հիվանդ երեխաների կողմից կատարված սպանությունների վերաբերյալ։ «Եթե տիկին Արոնովան իրեն թույլ է տալիս դաշնային հեռուստաալիքի եթերում՝ ամբողջ երկրով մեկ բազմիցս և բացարձակապես սառնասրտորեն Դաունի համախտանիշով հիվանդ երեխաներին մեղադրել այդպիսի քրեական հեռանկարի մեջ, նշանակում է, ամենայն հավանականությամբ, Մարիա Վալերևնան գիտի ավելին, քան մենք՝ Դաունի համախտանիշով հիվանդ երեխաների ծնողները»,- գրել է Բլյոդանսն իր «Ժիվոյ ժուռնալ» ամսագրում[19]։ Դերասանուհին ավելացրել է նաև, որ հայց է պատրաստում հաղորդավարուհու դեմ[20]։ Կողմերի հաշտությունը տեղի ունեցավ НТВ հեռուստաալիքի «Կենտրոնական հեռուստատեսություն» շոուի ժամանակ, որտեղ Մարիա Արոնովան Էվելինա Բլյոդանսի և Դաունի համախտանիշով հիվանդ այլ երեխաների ծնողների ներկայությամբ հանրայնորեն ներողություն խնդրեց՝ նշելով, որ իր խոսքերը ճիշտ չեն մեկնաբանվել, քանի որ Արոնովան խոսել է «Ամեն ինչ լավ կլինի» հաղորդման կոնկրետ հերոսուհու երեխայի մասին, որը ագրեսիա և անկառավարելի վարք է ցուցաբերել, այլ ոչ թե Դաունի համախտանիշով տառապող բոլոր երեխաների մասին։ Հաղորդման ավարտից հետո Մարիա Արոնովան և Էվելինա Բլյոդանսը գրկախառնվել են ստուդիայում և ցավել ծագած սկանդալի համար։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ Ներկայացում Դեր
Ռեյ Քունի Սովորական գործ Ջեյն
Ալեքսանդր Օստրովսկի Բալզամինովի ամուսնությունը Բելոտելովա
Միխայիլ Ստարիցկի Երկու նապաստակի հետևից Պրոնյա
Ֆեոդոր Դոստոևսկի Քեռու երազը Մարյա Մոսկալյովա
Ցարական որս Եկատերինա կայսրուհի
Ամֆիտրիոն Կլեանտիդա
Մադմուազել Նիտուշ Վանական գիշերօթիկ դպրոցի պետ
Բերտոլդ Բրեխտ Երեքգրոշանոց օպերա Սելիա Պիչեմ
Ուիլյամ Շեքսպիր Տրոիլուս և Կրեսիդա Ելենա
Մաքսիմ Գորկի Բարբարոսները Նադեժդա Մոնախովա
Կախարդական դեղ Սոստրատա
Ազատ զույգ Անտոնիա
Ալեքսանդր Օստրովսկի Անտառ Գուրմիժսկայա
Իրժի Գուբաչ Գազար կայսեր համար
Девичник club Իդա
Հյուրախաղային տանգո
Փոքր կատակերգություններ
Գայթակղիչը

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր
1995 Ամառային մարդիկ Օլգա Դուդակովա
1995 Մոսկովյան արձակուրդներ խարդախ
1996-1997 Ելակ Անաստասիա Կոշկինա
1997 Տասներկուսուկես բազկաթոռ կամ ամեն ինչ հակառակ
1997 Դա անլուրջ է
2000 Կանգառ պահանջով Գերա
2000 Երջանկության բանաձև
2001 Next ռեկտորի քարտուղար
2001 Մոսկովյան պատուհաններ Եվգենյա Կոռնեևա
2001 Մամուկա
2001 Կանգառ պահանջով 2
2002 Բրիգադա Կատյա
2002 Այն ամենը, ինչ դու սիրում ես
2002 Ճանապարհ պետ
2002 Սառցային շրջան վկա
2002 Վերելակը գնում է ըստ ժամանակացույցի Լարիսա
2002 Մելոմետայի ժպիտը Լյուբաշայի մայր
2002 Խա՜
2002 Յուրիկները
2003 Երկրի լավագույն քաղաքը Եվգենյա Կոռնեևա
2004 Արբատի զավակները
2004-2007 Զինվորները Էվելինա Գեորգիևնա
2005 Ճաշը մատուցված է Լյոլյա
2005 Իզյուբրի որս դրվագ
2006 Անդերսեն․ կյանքն առանց սիրո ֆրու Մեյսլինգ
2006 Խեղճ պստլիկ դոդոշ սկեսուր
2006 Ով է գալիս ձմեռային երեկոյին Զինա
2006 Հին ընկերուհի Օլեգի հարսնացուի մայր
2007 Կառնավալային գիշեր 2 կամ 50 տարի անց Մաշա
2007 Արտիստուհի Մուսյա
2007 Հրաշքի սպասելիս խանութպան
2007 Երջանկության իրավունք Լյոլյայի մայր
2007 Իվան Չոնկին զինվորի արկածները Լյուշկա Մյակիշևա
2007 Պարտք Զախարովնա
2008 Մոսկվան ժպտում է
2008 Հեքիաթ տղամարդու և կնոջ մասին Ինգա
2008 ԱՄանորյա սակագին ավտոբուսի վարորդ
2009 Մուրաբա սակուրայից Վալենտինա
2009 Մի՛ ծնվիր գեղեցիկ Մարինա
2010 Ես ինձ կնվիրեմ հրաշք
2011 Բացահայտումներ Լյուբիմցևա
2011 Ադամանդների որսորդները Գալինա Բրեժնևա
2012 Հարևանները Ալլա Պոլևայա
2012-2016 80-ականներ Լյուդմիլա Սմիռնովա
2013 Աղջիկները Ելենա Պետրովնա
2013 Մարաթոն Տարեցների տան տնօրեն
2013 Փոխանակված եղբայրներ Թամարա Նիկոլաևնա
2014 Ոստիկանները Պերետոպից Զաբոտինի կինը
2014 Չմուշկներ չեմպիոնուհու համար Վալերիա Վոլկովա
2015 Գումարտակ Մարիա Բոչկարյովա
2017 Սառույց Շատալինա

Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Ձայն
2004 Մայրաքաղաքային հուշանվեր ուղեկցորդուհի
2004 Մարդուկ-ջարդուկը Միշիլդա
2004 Մրրկահավ ուսուցչուհի
2008 Ծայրահեղ վտանգավոր է Ջենիս
2008 Կոշկավոր կատվի ճշմարիտ պատմությունը Թագուհի
2016 Կենդանապոլիս Միսս Բարաշկիս

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994 - Կ․ Ստանիսլավսկու անվան մրցանակ «Ցարական որս» ներկայացման մեջ Եկատերինա Մեծի դերակատարման համար
  • 1998 - «Բյուրեղապակյա Տուրանդոտ»՝ 1997/1998 թատերաշրջանի լավագույն կանացի դերակատարման համար[21]
  • 2004 - ՌԴ վաստակավոր արտիստ՝ արվեստի բնագավառում ունեցած մեծ ներդրման համար[22]
  • 2007 - «Նիկա»՝ Ստանիսլավ Գովորուխինի «Արտիստուհին» ֆիլմում երկրորդ պլանի լավագույն կանացի դերակատարման համար[23]
  • 2007 - «Ոսկե արծիվ»՝ երկրորդ պլանի լավագույն կանացի դերակատարման համար («Արտիստուհի» ֆիլմ)
  • 2009 - «Տեատրալի աստղ»՝ «Լավագույն դրվագ կամ երկրորդ պլանի դեր» անվանակարգում
  • 2012 - ՌԴ ժողովրդական արտիստ՝ կինեմատոգրաֆիայի բնագավառում, թատերական արվեստում ունեցած մեծ ներդրման համար[2]
  • 2015 - Հյուսիսային Օսիայի Հանրապետության ժողովրդական արտիստ
  • 2016 - «Արագ առյուծ» մրցանակ՝ «Գումարտակ» ֆիլմում լավագույն կանացի դերակատարման համար[24] Յոհանեսբուրգի (ՀԱՀ) ԲՐԻԿՍ-ի երկրների կինոփառատոնին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD — 2001.
  2. 2,0 2,1 Указ Президента Российской Федерации Д. Медведева от 21 марта 2012 года № 315 «О присвоении почётного звания „Народный артист Российской Федерации“».
  3. . Также он является одним из авторов сайта «Литпром», и публикуется под ником «Саша Штирлиц». Фотоальбом картин семьи брата Марии Ароновой
  4. 4,0 4,1 4,2 Мария Аронова: «Я решилась рожать без мужа, потому что очень хотела этого ребёнка»
  5. 5,0 5,1 5,2 Интервью актёров 04.03.2004 13:50 Мария Аронова: «Влюбляюсь так, что Земля сбивается с курса!»
  6. «МАРИЯ АРОНОВА: "ЕСЛИ НАДО, СТАНОВЛЮСЬ "ЖЕЛЕЗНЫМ ФЕЛИКСОМ"»։ Труд։ 2002-05-30 
  7. «Ради мужчины худеть не буду»
  8. «Турандот восстанавливает справедливость» Archived 2010-11-29 at the Wayback Machine.
  9. «Хрустальную Турандот» отдали в хорошие руки
  10. Хрустальная Турандот и её женихи
  11. Хрустальная Турандот (2007)
  12. Третьяковская галерея. Московская театральная премия «Хрустальная Турандот»
  13. «Хрустальная Турандот» вручена в Москве
  14. XIX церемония вручения Высшей театральной премии Москвы «Хрустальная Турандот»
  15. «Всё будет хорошо!» // Телеканал «Ռոսիա 1»
  16. Мария Аронова родила девочку
  17. Аронова Мария Валерьевна
  18. Актриса Блёданс требует опровержения слов Ароновой о синдроме Дауна
  19. Эвелина Блёданс, Этот ребёнок может убить близкого
  20. Роскомнадзор признал оскорбительными слова Марии Ароновой о детях с синдромом Дауна
  21. Хрустальная Турандот — Высшая Театральная премия Москвы / Лауреаты премии / АРОНОВА Мария Валерьевна
  22. УКАЗ Президента РФ от 02.02.2004 N 131 «О НАГРАЖДЕНИИ ГОСУДАРСТВЕННЫМИ НАГРАДАМИ РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ» Archived 2014-01-07 at the Wayback Machine.
  23. Мария Валерьевна Аронова: НИКА-2008: За лучшую женскую роль второго плана наградили Марию Аронову
  24. «Российский фильм "Батальонъ" стал обладателем африканского "Оскара"»։ РИА Новости։ Վերցված է 2016-03-22 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Губайдуллина Е. Мария Аронова // Театр имени Евг. Вахтангова. — М.: Центрполиграф, 2001. — С. 4—14, фото. — ISBN 5-227-01251-2.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]