Վիկտոր Ֆեոդորովիչ Դոբրոնրավով (ռուս.՝ Ви́ктор Фёдорович Добронра́вов, մարտի 8, 1983(1983-03-08), Տագանրոգ, Ռոստովի մարզ, ԽՍՀՄ), ռուսական թատրոնի ու կինոյի դերասան, երգիչ, երաժիշտ, «Ковер-Квартет» երաժշտական խմբի լիդեր։ ՌԴ վաստակավոր արտիստ (2018)[1]։ ՌԴ ժողովրդական արտիստ Ֆեոդոր Դոբրոնրավովի որդին։
Վիկտոր Դոբրոնրավովը ծնվել է 1983 թվականի մարտի 8-ին Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Հայրը՝ դերասան Ֆեոդոր Դոբրոնրավովն է (2003 թվականից՝ Մոսկվայի երգիծական ակադեմիական թատրոնի դերասան)։ Մայրը՝ Իրինա Դոբրոնրավովա, աշխատել է մանկապարտեզում՝ որպես դաստիարակ։ Կրտսեր եղբայրը՝ դերասան Իվան Դոբրոնրավովն է։
1990 թվականին Դոբրոնրավովների ընտանիքը, որն այդ ժամանակ բնակվում էր Վորոնեժում, տեղափոխվեց Մոսկվա, որտեղ Կոնստանտին Ռայկինը սկսնակ դերասան Ֆեոդոր Դոբրոնրավովին հրավիրեց հանդես գալու «Սատիրիկոն» պետական թատրոնի թատերախմբում։
2000 թվականին՝ Մոսկվայում միջնակարգ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո, Վիկտորն ընդունվեց Բ. Շչուկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան, որն ավարտեց 2004 թվականին (կուրսի գեղարվեստական ղեկավար՝ Եվգենի Կնյազև)[2]։
2004 թվականին գեղարվեստական ղեկավար Միխայիլ Ուլյանովը նրան հրավիրեց Ե. Վախթանգովի անվան թատրոն, որտեղ հանդես է գալիս մինչ օրս։ Միջին սերնդի վախթանգովցիների առաջատար դերասանն է։ Իրենց ներկայացումներում գլխավոր դերերը նրան են վստահում ռեժիսորներ Ռիմաս Տումինասը և Յուրի Բուտուսովը, Վլադիմիր Իվանովը և Անժելիկա Խոլինան[3]։
Սերգեյ Կազարնովսկու «Երաժշտա-դրամատիկական արվեստի դասարան-կենտրոն»-ի «Էնիկի-Բենիկի» մանկական մյուզիքլում կատարել է գլխավոր դերը, հանդես է գալիս նաև «Ստրաստնոյի» թատերական կենտրոնում։
2009 թվականին հաղթել է «Գտի՛ր հրեշին» հեռուստաքասթինգում և ստացել «Սթեյջ Էնթերթեյնմենթ» ընկերության «Գեղեցկուհին և հրեշը» մյուզիքլում տղամարդու գլխավոր դերը[3]։ Մյուզիքլի պրեմիերան կայացել է 2009 թվականի դեկտեմբերի 15-ին։
Վիկտորը պարբերաբար նկարահանվում է կինոյում և սերիալներում։ Նրա վերջին նախագծերից են «Պալմա»-ն, «Աշխարհի չեմպիոնը» և «Եղևնիներ 8»-ը։ Երբեմն նաև զբաղվում է ֆիլմերի հնչյունավորմամբ, օրինակ՝ «Զակ Սնայդերի արդարության լիգա» ֆիլմում հնչյունավորել է Ջոկերին։ 2022 թվականի հունիսի սկզբին ռուսական վարձույթում է հայտնվել «Կոշչեյ։ Հարսնացուներ առևանգողը» անիմացիոն կատակերգությունը, որտեղ Դոբրոնրավովը հնչյունավորել է գլխավոր հերոս Կոշչեյին[4]։
Վիկտոր Դոբրոնրավովն ամուսնացել է 2010 թվականի մարտի 23-ին[5]։ Կինը՝ Ալեքսանդրա Տորգուշնիկովան է (ծնվ.՝ 1987 թ.)[6], Վիկտորի դասընկերուհին է եղել, ավարտել է Մ. Լիտովչինի անվան հեռուստատեսության և ռադիոհեռարձակման հումանիտար ինստիտուտը։ Մասնագիտությամբ կինոօպերատոր է, սակայն զբաղվում է լուսանկարչությամբ. լուսանկարներ է անում Ե. Վախթանգովի անվան թատրոնի համար։ Դուստրերն են՝ Վարվառան (ծնվ.՝ դեկտեմբերի 17, 2010)[5][6] և Վասիլիսան (ծնվ.՝ մայիսի 31, 2016)։
Վիկտոր Դոբրոնրավովը 2018 թվականի ապրիլի 24-ին Ե. Վախթանգովի անվան թատրոնի Արտ-կաֆեում ստեղծում է «Ковер-Квартет» երաժշտական խումբը։ Կվարտետը կազմված է երաժիշտներից և դերասաններից, որոնք տարբեր ոճերով են նվագում (ջազ, սոուլ, ֆանկ)։ Կատարում է արտասահմանյան հայտնի հիթերի քավերներ (Մայքլ Բուբլե, Ռեյ Չարլզ, Ջեյմի Քալում, Radiohead և Queen)[3]։
«Ковер-Квартет» խմբի անդամներն են[5]՝
- Վիկտոր Դոբրոնրավով (վոկալ)
- Միխայիլ Շկլովսկի (բաս կիթառ), Ռուսաստանի երիտասարդական ակադեմիական թատրոնի դերասան
- Դմիտրի Վոլկով (կախոն, պերկուսիա), Լենկոմ թատրոնի դերասան
- Միխայիլ Սպասիբո (ստեղնավոր գործիքներ)
- Պավել Սուրաև-Կորոլյով (կիթառ)
- ՌԴ վաստակավոր արտիստ (օգոստոսի 21, 2018)[1]
- ՌԴ ՊՆ «Հայրենիքի հերոսների հիշատակի» մեդալ (դեկտեմբերի 29, 2021)` «Հերոս 115» պատմական գեղարվեստական ֆիլմում Իվան Ռոսլու դերի համար
- «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի մրցանակ «Սկսնակներ» կատեգորիայի «Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր» անվանակարգում՝ «Ժպտա՛ մեզ, Տե՛ր» ներկայացման մեջ Խլոյնե-Գենեխի դերի համար (2014)
- «Զվեզդա տեատրալա» ամենամյա VII թատերական մրցանակի դափնեկիր «Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր» անվանակարգում՝ «Ժպտա՛ մեզ, Տե՛ր» ներկայացման մեջ Խլոյնե-Գենեխի դերի համար (2014)
- «Ոսկե դիմակ» ռուսական ազգային մրցանակի առաջադրում դրամատիկական թատրոնի մրցույթում` «Տղամարդու լավագույն դեր» անվանակարգում՝ «Վազք» ներկայացման մեջ Խլուդովի դերի համար (2016)
- «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի մրցանակ «Սկսնակներ» կատեգորիայի «Տղամարդու լավագույն դեր» անվանակարգում՝ «Էդիպուս արքա» ներկայացման մեջ Էդիպուս արքայի դերի համար (2017)
- Մոսկվա քաղաքի՝ գրականության և արվեստի ոլորտի մրցանակ «Թատերական արվեստ» անվանակարգում՝ «Վազք» ներկայացման մեջ Խլուդովի դերի համար (2017)
- Դիպլոմային ներկայացումներ
- Ե. Վախթանգովի անվան թատրոն
- «Ստրաստնոյի վրա» թատերական կենտրոն
Տարի
|
Հեղինակ
|
Ռեժիսոր
|
Ներկայացում
|
Դեր
|
2005
|
Լեոնարդ Գերշ
|
Ալեքսանդր Ուստյուգով
|
Այս ազատ թիթեռնիկները
|
Դոնալդ Բեյքեր
|
- «Արտ-Պարտնյոր XXI» թատերական գործակալություն
Տարի
|
Հեղինակ
|
Ռեժիսոր
|
Ներկայացում
|
Դեր
|
2005
|
Նիկոլո Մաքիավելի
|
Կոնստանտին Բոգոմոլով
|
Կախարդական դեղը
|
Կալիմակո
|
- Սթեյջ Էնթերթեյնմենթ
Տարի
|
Հեղինակ
|
Ռեժիսոր
|
Ներկայացում
|
Դեր
|
2009-2010
|
Ալան Մենկեն
|
Աննա Շևչուկ
|
Գեղեցկուհին և Հրեշը
|
Հրեշ
|
- «Մասկարադ» թատերական ընկերություն
Տարի
|
Հեղինակ
|
Ռեժիսոր
|
Ներկայացում
|
Դեր
|
2010-2011
|
Եվգենի Շվարց
|
Իվան Պոպովսկի
|
Սովորական հրաշք
|
նախարար-ադմինիստրատոր
|
- Թերեզա Դուրովայի թատրոն
Տարի
|
Հեղինակ
|
Ռեժիսոր
|
Ներկայացում
|
Դեր
|
2011
|
Միրո Գավրան
|
Յակով Լոմկին
|
Ամեն ինչ տղամարդկանց մասին
|
Դմիտրի Ժոյդիկ
|
2012-2013
|
Ալեքսանդր Դյումա
|
Եգոր Դրուժինին
|
Ես Էդմոն Դանտեսն եմ
|
Էդմոն Դանտես
|
2012-2013
|
|
Եգոր Դրուժինին
|
Մատա Հարի. սեր և լրտեսություն
|
անհայտ
|
- «Ֆեոդոր Դոբրոնրավով» պրոդյուսերական կենտրոն
Տարի
|
Հեղինակ
|
Ռեժիսոր
|
Ներկայացում
|
2017
|
Վասիլի Շուկշին
|
Ալեքսանդր Նազարով
|
Տարօրինակները
|
- «Ակտիվ քաղաքացի» նախագիծ (Մոսկվա)
Տարի
|
Ռեժիսոր
|
Ներկայացում
|
Դեր
|
2019
|
Ալեքսեյ Ֆրանդետտի
|
Մոսկվա՜, ես սիրո՜ւմ եմ քեզ
|
Լյոշա
|
Տարի
|
Ներկայացում
|
Դեր
|
1999
|
Բաղդադի գողը
|
|
2012
|
Կանանց ափը
|
Կրեմագույն տանգո
|
2012
|
Տրոիլուս և Կրեսիդա
|
Աքիլլես
|
2013
|
Եվգենի Օնեգին
|
Եվգենի Օնեգին
|
2014
|
Ժպտա՛ մեզ, տե՛ր աստված
|
Խլոյնե-Գենեխ
|
Տարի
|
Ֆիլմ
|
Դեր
|
1998
|
Ստեղծագործություն Հաղթանակի օրվա կապակցությամբ
|
տղան ավտոմեքենայի մեջ
|
2001
|
Մոսկովյան լուսամուտներ
|
Կատվիկ
|
2003
|
Հակամարդասպան 2։ Հակաահաբեկում
|
դրվագ
|
2004
|
Պատվի կոդեքս 2
|
Կոլյա Տիտկով
|
2005
|
Յոթերորդ բաժանմունքը
|
|
2005-2006
|
Մի ծնվիր գեղեցիկ
|
Ֆեոդոր Կորոտկով
|
2006
|
Ամեն ինչ խառնվել է տանը
|
Ալեքս
|
2006
|
Ազգային հարստություն
|
Բորիս Կոբզև
|
2006
|
Հափշտակում
|
դրվագ
|
2007
|
Ամեն ինչ հնարավոր է
|
Վլադ
|
2007-2013
|
Մարդը կադրում
|
կամեո
|
2008-2010
|
Հանցագործությունը կբացահայտվի
|
Յուրի Ռիս
|
2008
|
Չեմպիոն
|
Ալեքսանդր Ժիգուլյով
|
2009
|
«Առաքինի մարդ» գործողություն
|
Գրիշա
|
2010
|
Խնամիներ 4
|
Իվան Բուդկոյին ձերբակալած ոստիկան
|
2010
|
Ինչի մասին են խոսում տղամարդիկ
|
Օրդինկայի վրա գտնվող ռեստորանի մատուցող
|
2010
|
Ձայներ (սերիա №12)
|
Վյաչեսլավ Մեդնիկ
|
2011
|
Իսկ երջանկությունը մոտ մի տեղ է
|
Անդրեյ Կովալ
|
2011
|
Կարամել
|
Սերգեյ Գոլովին
|
2011
|
Ինտերնները (սերիա №126)
|
Տերյոխին
|
2011
|
Յալթա-45
|
Կավուն
|
2012
|
Մեծ հռհռոց
|
Պյոտր
|
2012
|
Չկալով
|
Ալեքսանդր Բելյակով
|
2012
|
Ինչպես ամուսնանալ միլիոնատիրոջ հետ
|
Պետյա Բեզրուկով
|
2012
|
Զինվորական հոսպիտալ
|
Գրիգորի
|
2013
|
Եղբայրներ՝ փոխանակությամբ
|
Տիմոֆեյ Եգորով
|
2013
|
Ձնհալ
|
Պյոտր
|
2013
|
Գորյունով
|
Ֆոմա Զվերև
|
2013
|
Էքսկուրսավարը
|
Միտյա
|
2013
|
Տարիֆ անցյալի վրա
|
Շուրիկ
|
2013
|
Հայելիներ
|
Կոնստանտին Ռոձևիչ
|
2014
|
Մայրիկ Լյուբան
|
Մաքս
|
2014
|
Գրկի՛ր ինձ
|
Վիկտոր Դեմիդով
|
2014
|
Բոլոր սահմանափակումների չեղարկում
|
Սևա Կաշևարով
|
2014
|
Չա՜ո, Ֆեդերիկո՛
|
Անդրեյ
|
2014
|
Աճպարարը
|
Սևա Միտրոխին
|
2016
|
Այսպես է վարվում կինը
|
Իգոր
|
2016
|
Կինոտավրոս Shorts
|
|
2016
|
Դե, բարև, Օկսանա՛ Սոկոլովա
|
Իլյա Պոպով
|
2017
|
Մայրիկներ (№49 սերիայից)
|
Վիկտոր
|
2017
|
Ընտանեկան արժեքներ
|
Ալեքսեյ
|
2017
|
Դերասանուհին
|
Սերգեյ Տիխի
|
2017
|
Հյուսով աղջիկը
|
Եվգենի
|
2017
|
Փող
|
Կոնստանտին Գրոմով (երիտասարդ ժամանակ)
|
2017
|
Ձեռքի ափ
|
Իգոր
|
2018
|
Պահապան հրեշտակ
|
Ֆեոդոր Կոնդրատև
|
2018
|
Սվետան այն աշխարհից (սերիա №8)
|
Օլեգ
|
2018
|
Մահվան մյուս կողմում (սերիա №1-4 «Բիստրով»)
|
Ալեքսեյ Բրիստրով
|
2018
|
Չորրորդ հերթափոխ
|
Լևչենկո
|
2018
|
Սահմանագիծ
|
Բորիս Գրաչյով
|
2018
|
Т-34
|
Ստեպան Վասիլյոնոկ
|
2018
|
Օտար արյուն
|
Բորիս Գորբատով
|
2018
|
Փոքր զինվոր
|
հրամանատար Կուզնեցով
|
2019
|
Գաղտնագիր
|
Դմիտրի Իվոլգին
|
2019
|
Չարի կայսրությունը
|
|
2019
|
Ադապտացում
|
Ալեքսեյ Վյուգով
|
2020
|
Կացարանը
|
Սերժ Մեզերնիցկի
|
2020
|
Հրդեհ
|
Պյոտր Վելիչուկ
|
2020
|
Ստրելցով
|
Վյաչեսլավ Արտյոմով
|
2020
|
Տխրությունից մինչև ուրախություն
|
Ռոմկա Տրիֆոնով
|
2020
|
Պալմա
|
Վյաչեսլավ Լազարև
|
2020
|
Գրոզնի
|
Ֆեոոդոր Բասմանով
|
2020
|
Ամեն ինչ շատ լուրջ է
|
ղեկավար
|
2020
|
Ռումբը
|
Կիրիլ Մուրոմցև
|
2021
|
Աշխարհի չեմպիոն
|
Սերգեյ Մաքսիմով
|
2021
|
Խնամիներ 7
|
Իվան Բուդկո
|
2021
|
Հերոս 115
|
Իվան Ռոսլի
|
2021
|
Հաջողակ տոմս
|
Վիտալյա
|
2021
|
Եղևնիներ 8
|
Գլաշայի հայր
|
2022
|
Տապակած հավ
|
Գլեբ Կումով
|
2022
|
Նկարիչը
|
Միխայիլ Ռուդակով
|
2022
|
Технарь
|
Շիկահեր
|
2022
|
Անհայտը
|
Իթան Բլեյք
|
2022
|
Միայնակ
|
Կնյազև
|
2022
|
Պատերազմ և խաղաղություն
|
Անդրեյ Բոլկոնսկի
|
2022
|
Քիչ չարիք
|
|
2022
|
Հետևորդները
|
Անդրեյ
|
2022
|
Ֆրանսիացի վարպետը
|
Վադիմ Բարինով
|
2023
|
Իմ երջանկություն
|
Վոլոկուշին
|
Տարի
|
Ֆիլմ
|
2020
|
Տխրությունից մինչև ուրախություն
|
Տարի
|
Անվանում
|
Ձայն
|
2006
|
Գնդիկ Բոքոնիկ
|
աղվես
|
2022
|
Կոշչեյ։ Հարսնացուներ հափշտակողը
|
Անմահ Կոշչեյ
|
- ↑ 1,0 1,1 Указ Президента Российской Федерации В. Путина от 21 августа 2018 года № 488 «О награждении государственными наградами Российской Федерации». Արխիվացված 2020-07-02 Wayback Machine Официальный интернет-портал правовой информации // publication.pravo.gov.ru
- ↑ Архив. Галерея выпускников 2000-х годов. Արխիվացված 2022-02-18 Wayback Machine Официальный сайт Театрального института имени Бориса Щукина // htvs.ru. Дата обращения: 18 февраля 2022.
- ↑ 3,0 3,1 3,2 Труппа театра. Виктор Добронравов, заслуженный артист Российской Федерации. Биография, роли в театре, фильмография, фотографии, премии и награды, публикации в СМИ. Արխիվացված 2022-02-18 Wayback Machine Официальный сайт Государственного академического театра имени Евгения Вахтангова (Москва) // vakhtangov.ru. Дата обращения: 18 февраля 2022.
- ↑ «Кощей. Похититель невест, дата выхода». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 12-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 Виктор Добронравов. Биография.(չաշխատող հղում) // viktor-dobronravov.ru. Արխիվացված է Դեկտեմբեր 7, 2013 Wayback Machine-ի միջոցով:
- ↑ 6,0 6,1 Марина Райкина. Виктор Добронравов: «Отец сказал: „Сынок, помогать не буду и просить не буду. Хлеб сложный“». — Восходящая звезда Вахтанговского театра − в интервью «МК». Արխիվացված 2022-02-18 Wayback Machine Официальный сайт газеты «Московский комсомолец» // mk.ru (12 сентября 2014 года). Дата обращения: 18 февраля 2022.