Օքսանա Միսինա
![]() ռուս.՝ Оксана Анатольевна Мысина | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 15, 1961[1] (62 տարեկան) |
Ծննդավայր | Ենակիևո, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, թատերական ռեժիսոր և երգչուհի |
mysina.theatre.ru | |
Օքսանա Միսինա (ռուս.՝ Окса́на Анато́льевна Мы́сина, մարտի 15, 1961[1], Ենակիևո, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուսական թատրոնի և կինոյի դերասանուհի, թատերական ռեժիսոր, ռադիոհաղորդավարուհի, երգչուհի, «ОКСи-РОКс» խմբի հիմնադիրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանը՝ սովորելով ալտի դասարանում։ 1986 թվականին ավարտել է Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարանը (Միխայիլ Ցարևի կուրս)։ Ամուսնացած է Ջոն Ֆրիդմանի հետ, ով ամերիկացի լրագրող և թատերական քննադատ է։ Ներկայումս ղեկավարում է թատերական ստուդիայի խումբ Բուլգակովի տանը։
«Այնտեղ, որտեղ վերջանում են բառերը…» հաղորդման վարողն է, որը հեռարձակվում է «Օրֆեյ» ռադիոյով։
Հայացքներ ու ակտիվություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օքսանա Միսինան բազմիցս մասնակցել է զանգվածային բողոքի ակցիաների[2], այդ թվում՝ «Հանուն արդար ընտրությունների»[3][4], «Երթ սրիկաների դեմ»[5][6] և «Խաղաղության երթ»[7]։ 2014 թվականին[8][9] եղել է «Ճշմարտության երթի», իսկ 2015 թվականին՝ «Հանուն կառավարության փոփոխության» հանրահավաքի վարողը[10]։ Հանդես է եկել «Ճահճային գործի» և «Pussy Riot» խմբի մասնակիցներին ազատություն տալու օգտին[11]։ Մասնակցել է «Մտավորականության կոնգրեսին ընդդեմ պատերազմի, Ռուսաստանի ինքնամեկուսացման և տոտալիտարիզմի վերականգնման»[12][13]։ 2013 թվականին Մոսկվայի քաղաքապետի ընտրություններին սատարել է Ալեքսեյ Նավալնիին[14][15]։
2011 թվականին դերասանուհին ստորագրել է «Մշակույթի գործիչներին ուղղված նամակը», որում պուտինյան ռեժիմը բնութագրում է որպես «խորապես արատավոր, անբարոյական և անընդունելի»[16][17][18][19]։ 2014 թվականին «Դեկտեմբերի 12-ի կլոր սեղան» բանավիճային հրապարակի մյուս մասնակիցների հետ հրապարակել է «Երկրի իրավիճակի, քաղաքացիական հասարակության և քաղաքական վերնախավի պատասխանատվության մասին հայտարարությունը», որում նշվում էր, որ Ռուսաստանում «կատարվում է անցում տոտալիստական ռեժիմի ֆաշիստական տիպին»[20][21][22]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
1994-2001 թվականներին խաղացել է Նոր դրամատիկական թատրոնում։
Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1987 — Թռչելու ժամանակն է
- 1987 — Բնական միջավայր
- 1988 — Միսս միլիոնատեր
- 1991 — 1000 դոլար մի կողմ
- 1991 — Ոտքը
- 1992 — Դրամափոխներ
- 1993 — Ուրվագիծ դիմացի պատուհանում
- 1995 — Պիես ուղևորի համար
- 1999 — Նովոչերկասկ
- 2000 — Կամենսկայա
- 2001 — Ընտանեկան գաղտնիքներ
- 2001 — Խուզարկուները
- 2002 — Շուկշինյան պատմվածքներ – Նինա
- 2002 — Թատերական վեպ — Տորոպեցկայա
- 2003 — Խեղճ, խեղճ Պավելը
- 2003 — Пан или пропал
- 2004 — Արբատի երեխաները
- 2005 — Դարաշրջանի աստղը — Սերաֆիմա Բիրման
- 2006 — Անդերսեն. Կյանքն առանց սիրո — Աննա-Մարիա Անդերսենը
- 2008 — Գայթակղության դասեր — Ալլա
- 2012 — Երկրպագուհի
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Велехов Леонид (28 февраля 2015 года)։ «Оксана Мысина: «ОМОН уйдет, а мы останемся»»։ Радио «Свобода»
- ↑ «Почему надо пойти на митинг 24 декабря. Обращение деятелей культуры и медиа»։ Новая газета։ 18 декабря 2011 года։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-08-ին։ Վերցված է 2017-10-29
- ↑ Каневская Лариса (22 декабря 2011 года)։ «Оксана Мысина призвала выйти на митинг оппозиции»։ Театрал
- ↑ «Деятели культуры призвали выйти на «Марш против подлецов»»։ Lenta.ru։ 11 января 2013 года
- ↑ «Акунин ждет противников «закона Димы Яковлева» на московском марше»։ Росбалт։ 12 января 2013 года
- ↑ «Оксана Мысина: «Наша планета слишком хрупкая»»։ YouTube։ 18 сентября 2014 года
- ↑ Шакиров Мумин (13 апреля 2014 года)։ ««Марш правды» в Москве»։ Радио «Свобода»
- ↑ Каторжнов Дмитрий (13 апреля 2014 года)։ ««Марш правды» прошел в Москве и собрал от 5 до 20 000 человек – как посмотреть»։ Московский комсомолец
- ↑ «В Москве прошёл митинг под лозунгом «За сменяемость власти»»։ ТВК-6։ 21 сентября 2015 года։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-23-ին։ Վերցված է 2017-10-29
- ↑ Мысина Оксана (2 июля 2012 года)։ «ОМОН уйдет, а мы останемся»։ Новая газета։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-08-ին։ Վերցված է 2017-10-29
- ↑ «Российская интеллигенция выступила против войны и реставрации тоталитаризма: «Не прогибаться. Не поддаваться лжи»»։ NEWSru.com։ 13 марта 2014 года
- ↑ «Заявление Конгресса интеллигенции «Против войны, против самоизоляции России, против реставрации тоталитаризма»»։ Новая газета։ 20 марта 2014 года։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-05-ին։ Վերցված է 2017-10-29
- ↑ «Оксана Мысина»։ YouTube։ 11 октября 2014 года
- ↑ Мысина Оксана (14 сентября 2013 года)։ «А все-таки лед тронулся!»։ Эхо Москвы
- ↑ Девотченко Алексей (5 октября 2011 года)։ «Открытое письмо деятелям культуры»։ Грани.ру
- ↑ Девотченко Алексей (5 октября 2011 года)։ «Обращение к интеллигенции России»։ Эхо Москвы
- ↑ «Девотченко собирает подписи деятелей культуры, для которых "существующий режим неприемлем"»։ Gazeta.spb։ 6 октября 2011 года
- ↑ Борзенко Виктор։ «Актриса Оксана Мысина: «Глубина вранья чиновников дошла до абсурда»»։ Театрал
- ↑ «Заявление «Круглого стола 12 декабря» о ситуации в стране, ответственности гражданского общества и политических элит»։ Круглый стол 12 декабря։ 15 мая 2014 года։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2017-10-29
- ↑ Касьянов Михаил (19 мая 2014 года)։ «Это уже почти тоталитарное государство»։ Частный Корреспондент։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-31-ին։ Վերցված է 2017-10-29
- ↑ Сатаров Георгий (15 мая 2014 года)։ «Хуже уже быть не может»։ Эхо Москвы
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Оксана Мысина»։ Театральное братство Оксаны Мысиной։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-04-ին։ Վերցված է 2017-10-29
- «Культ личности. Леонид Велехов беседует с Оксаной Мысиной»։ Радио «Свобода»։ 28.02.2015
|