Անգուս Գանն
Անգուս Գանն անգլ.՝ Angus Gunn | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 22, 1996[1] (28 տարեկան) | ||
Ծննդավայր | Նորիջ, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 196 սանտիմետր | ||
Քաշ | 77 կիլոգրամ | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Անգուս Ֆրեյզեր Ջեյմս Գան (անգլ.՝ Angus Fraser James Gunn,հունվարի 22, 1996[1], Նորիջ, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, «Նորվիչ Սիթի» ակումբի և Շոտլանդիայի ազգային հավաքականի դարպասապահ։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգուս Գանը ծնվել է Նորֆոլկի Նորվիչ քաղաքում, Նորվիչ Սիթիի դարպասապահ Բրայան Գանի և նկարչուհի Սյուզան Գանի ընտանիքում[2]։ Ֆուտբոլ խաղալ սկսել է «Նորվիչ Սիթիի» մանկապատանեկան ակադեմիայում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին Գանը դարձել է «Մանչեսթեր Սիթիի» ակադեմիայի խաղացող։ Տրիբունալը որոշել է, որ «Սիթին» 250 հազար ֆունտ կվճարի Նորվիչի ակումբին պատանի դարպասապահի տեղափոխության համար[3][4]։ 2013 թվականի հունիսին Գանը «Մանչեսթեր Սիթիի» հետ կնքել է 3 տարվա պրոֆեսիոնալ պայմանագիր[5]։ 2016/17 մրցաշրջանում մի քանի անգամ հայտնվել է «Սիթիի» առաջին թիմի հայտացուցակում, սակայն այդպես էլ խաղադաշտ չի հայտնվել[4]։
2017/18 մրցաշրջանում վարձավճարով տեղափոխվել է «Նորվիչ Սիթի»[4]։ «Կանարեկների» հիմնական կազմում նորամուտը նշել է Չեմպիոնշիպի «Ֆուլհեմի» դեմ խաղում[6]։ Օգոստոսի 16-ին անցկացրեց իր առաջին «չոր հանդիպումը»։ Դա Չեմպիոնշիպի երրորդ տուրի խաղն էր «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» դեմ «Կարրոու Ռոուդում»[7]։ Այդ մրցաշրջանում Չեմպիոնշիփում մասնակցել է «Նորվիչ Սիթիի» բոլոր 46 հանդիպումներին, ինչպես նաև Անգլիայի գավաթի երկու և լիգայի գավաթի երեք հանդիպումներին։ Լավագույն ֆուտբոլիստի կոչման համար երկրպագուների քվեարկության արդյունքում «Նորվիչ Սիթին» մրցաշրջանում զբաղեցրել է երրորդ տեղը՝ զիջելով Ջեյմս Մեդիսոնին և Գրանտ Հանլիին[8]։
2018 թվականի հուլիսին հեռացել է «Մանչեսթեր Սիթիից»՝ թիմի կազմում ոչ մի պաշտոնական խաղ չխաղալով և տեղափոխվել «Սաութհեմփթոն»՝ ակումբի հետ կնքելով 5 տարվա պայմանագիր։ Տրանսֆերի գումարը կազմել Է 13,5 մլն ֆունտ[9]։ «Սրբերի» հիմնական կազմում նորամուտը նշել է 2018 թվականի օգոստոսի 28-ին՝ «Բրայթոն Ընդ Հոուվ Ալբիոնի» դեմ լիգայի գավաթի խաղում[10]։ 2019 թվականի հունվարի 2-ին իր նորամուտը նշեց Պրեմիեր լիգայում «Չելսիի» դեմ խաղում՝ կատարելով մի քանի կարևոր «սեյվեր» և «չոր» պահելով սեփական դարպասը։ Նա ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[11][12], իսկ ավելի ուշ ընդգրկվել է «Բի-Բի-Սի-ի» շաբաթվա խորհրդանշական թիմում»՝ Գարթ Քրուքսի վարկածով[13]։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգուսի հայրը՝ Բրայան Գանը, խաղացել է Շոտլանդիայի ազգային հավաքականում։ Նրա որդին նախընտրել է Անգլիան, որի պատանեկան թիմերում։ Նա հանդես է եկել 2011 թվականից[14], ներառյալ մինչև 16, մինչև 17, մինչև 19, մինչև 20 և մինչև 21 տարեկանների հավաքականները։
2017 թվականի նոյեմբերին Անգուս Գանն իր առաջին մարտահրավերն ստացավ Անգլիայի առաջին հավաքականում՝ Բրազիլիայի հավաքականի դեմ ընկերական խաղում[15]։ 2018 թվականին Ալեքս Մաքլիշը Հաննին առաջարկել է հանդես գալ Շոտլանդիայի հավաքականում[16], սակայն Գանը, ով այդ ժամանակ հանդես էր գալիս Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքականում, չի ընդունել հրավերը։
2023 թվականի մարտի 25-ին Շոտլանդիայի հավաքականի կազմում նորամուտը նշել Է 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Կիպրոսի դեմ տնային խաղում (3:0)[17]։
Ելույթների Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հունվարի 5-ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ երկրներ | Գավաթ լիգաներ | Այլ | Ընդամենը | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Մանչեսթեր Սիթի | 2016/17 | Պրեմիեր լիգա | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Նորվիչ Սիթի (Վարձավճար) | 2017/18 | Չեմպիոնշիպ | 46 | 0 | 2 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 51 | 0 |
Սաութհեմփթոն | 2018/19 | Պրեմիեր լիգա | 1 | 0 | 1 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 5 | 0 |
Ընդամենը կարիերայի ընթացքում | 47 | 0 | 3 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 56 | 0 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անգլիա (մինչև 21 տարեկանների)
- Տուլոնի մրցաշարի հաղթող։ 2016[18]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ McDermott, Scott (2015 թ․ սեպտեմբերի 21). «Bryan Gunn will support his son Angus even if England's No1 prospect dumps Scotland in the World Cup» (անգլերեն). Daily Record. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Man City ordered to pay Norwich fraction of fee for son of Canaries legend Gunn» (անգլերեն). Daily Mail. 2011 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Angus Gunn: Manchester City keeper rejoins Norwich City on season-long loan» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ հունիսի 6. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Angus Gunn is Manchester City's newest professional keeper – but he still holds Norwich City dear» (անգլերեն). Norwich Evening News. 2013 թ․ հունիսի 19. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Fulham 1-1 Norwich City» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ օգոստոսի 5. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Norwich City 2-0 Queens Park Rangers» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ օգոստոսի 16. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «James Maddison voted Player of the Season» (անգլերեն). Canaries.co.uk. 2018 թ․ ապրիլի 28. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Angus Gunn: Southampton complete signing of £13.5m deal for Man City goalkeeper» (անգլերեն). BBC Sport. 2018 թ․ հուլիսի 10. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Brighton 1-0 Southampton: Charlie Austin scores late winner for Saints» (անգլերեն). BBC Sport. 2018 թ․ օգոստոսի 28. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Chelsea 0-0 Southampton» (անգլերեն). BBC Sport. 2019 թ․ հունվարի 2. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Hytner, David (2019 թ․ հունվարի 2). «Chelsea find Southampton tyro Angus Gunn an unbreakable barrier» (անգլերեն). The Guardian. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Crooks, Garth (2019 թ․ հունվարի 4). «Garth Crooks' Team of the Week: Gunn, Robertson, Fernandinho, Sane, Rashford» (անգլերեն). BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «England v Brazil: Dominic Solanke, Lewis Cook and Angus Gunn called up for friendly» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Dean, Sam (2018 թ․ օգոստոսի 11). «Angus Gunn on why he joined Southampton, following in dad Bryan's footsteps - and leaving Pep Guardiola's Man City» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Angus Gunn» (անգլերեն). Scottish FA. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Veevers, Nicholas (2016 թ․ մայիսի 29). «England under-21s lift Toulon title after win over France» (անգլերեն). theFA.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգուս Գանն» հոդվածին։ |
- Профиль футболистаԱրխիվացված 2019-05-07 Wayback Machine на официальном сайте «Саутгемптона» (անգլ.)
- Angus Gunn Թվիթթերում
- Angus Gunn Ինստագրամում
- Հունվարի 22 ծնունդներ
- 1996 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նորֆոլկ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիացի ֆուտբոլիստներ
- Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստներ
- Նորվիչ Սիթիի ֆուտբոլիստներ
- Շոտլանդացի ֆուտբոլիստներ
- Շոտլանդիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Սաութհեմփթոնի ֆուտբոլիստներ
- Սթոք Սիթիի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի դարպասապահներ