Անգլիական կրեմ
![]() | |
Տեսակ | սննդամթերք |
Ենթատեսակ | Քաստարդ |
Առաջացման երկիր | ![]() |
Հիմնական | Ռեբու, կաթ և շաքար |
![]() |
Անգլիական կրեմ[1], կամ կրեմ անգլեզ[2] (ֆր.՝ crème anglaise), թանձր դեսերտային սոուս, քաստարդի տարատեսակ։
«Կրեմ անգլեզ» անվանումը գալիս է ֆրանսերենից, սակայն հենց կրեմը առաջացել է 16-րդ դարի Անգլիայից։ Անգլիական և ֆրանսիական կրեմների տարբերություն համարվում է այն, որ Ֆրանսիայում կրեմ անգլեզը բավականին ջրիկ է և սովորաբար մատուցվում է սառը՝ որպես աղանդների սոուս, մինչդեռ Անգլիայում եփած կրեմը (կոչվում է քաստարդ) ավելի խիտ է և հաճախ օգտագործվում է տաք վիճակում[3]։
Անգլիական կրեմի հիմքը պարունակում է ձվի դեղնուցներ, շաքարավազ և կաթ կամ սերուցք[1][2]։ Որպես կանոն, համեմվում է վանիլով, ավելի հազվադեպ դեպքերում կիտրոնով կամ սրճով[3]։ Կարող է վաճառվել որպես կիսաֆաբրիկատ փոշի[4][1]։ Կրեմ անգլեզի 100 գրամը պարունակում է մոտավորապես 210-215 կիլոկալորիա։
Մատուցվում է շառլոտկայի, պուդինգի, շոկոլադե տորթի, մրգերի հետ[4][3]։ Համարվում է իլ ֆոտանտ ֆրանսիական աղանդի անպայման բաղադրիչ[5][6]։ Կարող է ծառայել որպես հիմք ուրիշ կրեմների՝ մուսի և պաղպաղակի համար[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Гастрономическая энциклопедия «Ларусс», 2011, էջ 192
- ↑ 2,0 2,1 2,2 Кулинарная энциклопедия, 2017
- ↑ 3,0 3,1 3,2 École Nationale Supérieure de la Pâtisserie
- ↑ 4,0 4,1 Larousse gastronomique, 2007
- ↑ Плавающий остров, иль-флотант // Гастрономическая энциклопедия «Ларусс». — М.: Чернов и Ко, 2011. — Т. 9. — С. 374.
- ↑ Irma S. Rombauer, Marion Rombauer Becker, Ethan Becker, Maria Guarnaschelli Joy of cooking. — Simon and Schuster, 1997. — P. 1035.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кремы жидкие заварные // Гастрономическая энциклопедия «Ларусс». — М.: Чернов и Ко, 2011. — Т. 5. — С. 192.
- Наталья Шинкарёва, Надежда Бондаренко Кулинарная энциклопедия. — Litres, 2017. — Т. 15.
- Le Grand Larousse gastronomique / Isabelle Jeuge-Maynart. — Larousse, 2007. — P. 272. — ISBN 978-2-03-582360-1
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «La crème anglaise». Ecole Nationale Supérieure de la Pâtisserie (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.(չաշխատող հղում)