Անգիոպլաստիկա
Անգիոպլաստիկա | |
---|---|
Ենթադաս | Endovascular Interventional Radiology? |
ICD-9-CM | 00.6, 36.0 և 39.50 |
MeSH | D017130 |
LOINC | 36760-7 |
Անգոպլաստիկա, որը հայտնի է նաև որպես բալոնային անգիոպլաստիկա և անդրմաշկային ներլուսանցքային անգիոպլաստիկա, մինիմալ ինվազիվ, ներանոթային միջամտություն է որը կիրառվում է նեղացած կամ խցանված անոթների լուսանքը լայնացնելու համար, սովորաբար աթերոսկլերոզի ժամանակ[1]։Արտափքված բալոնը համադրված կաթետրի հետ (Բալոն կաթետր) անցկացվում է անոթի լուսանցքի ներսը մետեղական ուղեկցորդի միջոցով ապա ներփչվում է չափը ֆիքսելու համար[1]։Բալոնային հարկադրված ձգումը և շրջապատող մկանային հյուսվածքի, թույլ է տալիս լավացնել արյան հոսքը[1]։ Ստենտը սովորաբար տեղադրվում է բալոնային դիլատացիայից հետո, որպեսզի ապահովի լայնացած անոթի լուսանցքի անցանելիությունը, որից հետո կեթետրը հեռացվում է[2]։ Անգիոպլաստիկան ներառում է անոթային բոլոր միջամտությունները որոնք իրականացվում են տրանսմաշկային։
Բառը սերվում է Հունարեն ἀγγεῖον 'angeîon «անոթ» կամ «խոռոչ» (Մարդու մարմնի) և πλάσσω plássō «ձև»։
Գործածումը և ցուցումները[խմբագրել | խմբագրել կոդը]
Կորոնար զարկերակների անգիոպլաստիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորոնար անգիոպլաստիկան թերապևտիկ միջամտություն է որի նպատակն է բուժել ստենոզացված սրտի կորոնար զարկերակները որոնք հայտնաբերվում են սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ[1]։Կորոնար անոթների նեղացած հատվածներիառաջացումը կապված է խոլեստերոլի կուտակման հետ անոթի պատում որը հայտնի է որպես աթերոսկլերոզ[3]։ Տրանսմաշկային կորոնար միջամտությունը, կորոնար անոթների անգիոպլաստիկա է ստենտավորումով, ոչ վիրահատական միջամտություն է որը կիրառվում է դեպի սիրտ արյան հոսքը լավացնելու համար[1]։
Կորոնար անգիոպլաստիկան ցուցված է կորոնար անոթների այնպիսի հիվանդությունների համար ինչպիսիք են անկայուն ստենոկարդիա, առանց ՍՏ-էլևացիայով և ՍՏ-էլևացիայով ինֆարկտները և կորոնար անոթների սպոնտան խցանման բուժման համար[1]։
Պերիֆերիկ անգոպլաստիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Պերիֆերիկ անգիոպլաստիկան կապված է բալոնը օգտագործելով կորոնար անոթներից դուրս պերիֆերիկ անոթները լայնացնելու մեջ։ Աըս միջամտությունը մեծ մասամբ կիրառվում է աթերոսկլերոզային նեղացած անոթների բուժման մեջ որովայնում, ստորին վերջույթներում և երիկամային զարկերակներում որոնք առաջացել են պերիֆերիկ զարկերակների հիվանդություններով պայմանավորված։ Հաճախ պերիֆերիկ անգիոպլաստիկան կիրառվում է օգտագործելով մետաղական ուղեկցորդով, ստենտավորումով և աթերէկտոմիայով[4]։
Երիկամային զարկերակի անգիոպլաստիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիկամային զարկերակների ստենոզը ասոցացվում է հիպերտենզիայի և երիկամային անբավարարության հետ[5]։ Երիկամային զարկերակների օբստրուկցիան կարող է բուժվել ստենտավորումով կամ առանց դրա[6]։Կա երիկամային անգիոպլաստիկայի հարաբերական ցուցում երիկամային զարկերակների նեղացում, ակնթարթային այտուց և կանգային սրտային անբավարարություն ունեցողների համար[6]։
Քնային զարկերակի անգիոպլաստիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Քնային զարկերակների ստենոզը բուժվում է անգիոպլաստիկայով և ստենտավորումով այն պացիենտների համար ովքեր ունեն Քնային էնդարտերէկտոմիայի անցկացման բարձի ռիսկ[7]։ Ամեն դեպքում էնդարտերէկտոմիան նախընտրելի է ստենտավորման նկատմամբ, ստենտավորումը ցուցված է որոշակի պացիենտների համար ճառագայթում-մակածված ստենեզի և քնային զարկերակների վնասման դեպքում որոնք նախընտրելի չէ բուժել վիրահատական տարբերակով[8]։
Երակային անգիոպլաստիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգիոպլաստիկան որը օգտագործվում է բուժելու համար, հեմոդիալիզի համր նախատեսված մուտքերի նեղացումները դեղապատ բալոնի միջոցով որը ապահովում անոթի լուսանցքի բաց լինելը 6ից 12 ամիս ավելի երկար քան սովորական բալոնային անգիոպլաստիկան[9]։ Անգիոպլաստիկան հաճախ օգտագործվում է ենթաանրակային երակի մնացորդային ստենոզը բուժոլու համար որը Կրծքային ելքի դեկոպրեսիոն վիրահատությամբ որը կատարվում է Կրծքային ելքի սինդրոմի ժամանակ[10]։ Կա հարաբերական ցուցում խորանիստ երակների ստենտավորման համար երակների քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության ժամանակ[11]։
Հակացուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգիոպլաստիկան պահանջում է անոթային մուտք, սովորաբար ազդրային կամ ճաճանչային զարկերակներից և ազդրային երակից, որպեսզի ապահովվի մետաղալարերի և կաթետրների մուտքը դեպի անոթային համակարգ, եթե չկա բավարար չափի և որակի անոթային մուտք անգիոպլաստիկան հակացուցված է։ Անոթի փոքր չափը, հետին պատի կալցիֆիկացիան, օկլյուզիան, նախկինում տարած շունտավորումը կարող են բերել անոթային համակարգ մուտքի դժվարացմանը։
Անդրմաշկային կորոնար անգիոպլաստիկան հակացուցված է պացիենտների մոտ ձախ գլխավոր զարկերակի հիվանդությամբ որը կապված է վերոնշյալ զարկերակի սպազմի ռիսկի հետ միջամտության ընթացքում[12]։ ինչպես նաև այս միջամտությունը ցուցված չէ կորոնար անոթների 70%-ից պակաս նեղացման առկայության դեպքում[12]։
Իրականացման տեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուտքը դեպի անոթային համակարգ սովորաբար ապահովվում է անդրմաշկային(մաշկի միջով, առանց մեծ վիրաբուժական միջամտության)։ (introducer sheath) անունով գործիքը ներդրվում է արյան անոթ Սելդինգերի մեթոդով[13]։ Ֆլյուրոսկոպիկ ուղեցույցները օգտագործում են մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆը կամ ռենգեն ֆլյուրոսկոպիան և ռենգեն կոնտրաստ նյութերը որպեսզի ապահովեն անկյունային բժշկական մետաղալարերի և կաթետրների ներկա ժամանակով անցկացման համար[14]։ Որպեսզի բուժենք անոթի նեղացած հատվածը ուղեկցող մետաղալարը անցկացվում է նեղացած հատվածով որից հետո անցկացվում է բալոնը ամրացված կաթետրին ցանկալի հատված[15]։ Տեղադրությունը ճշտվում է ֆլյուրոսկոպիայով և բալոնը ներմղվում է կոնտրաստի ջրային խառնուրդով որի ճնշումը պետք է գերազանցի նորմալ արյան ճնշմանը 75-ից մինչև 500 անգամ (6-ից մինչև 20 մթնոլորտային ճնշում), անգիոպլաստիկաների մեծ մասը չեն պահանջում 10 մթն․ բարձր ճնշում[16]։ Ստենտը կարող է կամ տեղդրվել կամ ոչ։
Պրոցեդուրայի ելքում Բալոնը, կաթետրը և մետաղական ուղեկցող լարը հեռացվում են և վնասված անոթը բուժվում են կամ բարձր ճնշման կիրառմամբ կամ անոթը փակող սարքով[17]։
Ներճաճանչային զարկերակային մուտքը և ներազդրային զարկերակային մուտքը դրանք անդրմաշկային կորոնար միջամտության 2 հիմնական ձևերն են[18]։ Ճաճանչային մուտքը գերադասելի է սուր կորոնար սինդրոմի ժամանակ զգալի ավելի ցածր արյունահոսության և անոթային բարդությունների հանդիպման հաճախակաությամբ համեմատաբար ազդրային մուտքի[18]։ Ազդրային մուտքը ունի նաև մահացության բարձր հավանականություն պացիենըներ մոտ ովքեր ունեն սուր կորոնար սինդրոմի և արյունահոսության բարձր ռիսկ[18]։ Ճաճանչային մուտքը նաև գերադասելի է կյանքի որակի պահպանման տեսանկյունից քանի որ նվազեցնում է բուժման արժեքը և ռեսուրսները[18]։
Ռիսկեր և բարդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հմեմատաբար վիրաբուժության հետ, անգիոպլաստիկան ունի ցածր ռիսկեր այն վիճակների բուժման համար որոնց դեպքում այն կիրառվում է, սակայն կան որոշ բարդություններ որնք կապված են անգիոպլաստիկայի հետ։
- Էմբոլիզացիա կամ արգասիքների անցում արյան հոսք[19]
- Արյունահոսություն բալոն կաթետրի ներփչման հատվածից պայմանավորված անհամեմատ մեծ կամ կոշտ բալոնի կիրառումից, կամ կալցիֆիկատների առկայություն անոթի պատում[19]
- Հեմատոմայի կամ պսևդոանևրիզմայի առաջացոիմ անոթի մուտքի հատվածում[19]
- Ռադիացիայով պայմանավորված վնասվածքներ ռենգենի օգտագործման պատճառով[20]
- Կոնտրաստով պայմանավորված երիկամների վնասում[21]
- ուղեղային հիպերպերֆուզիայի սինդրոմ որը առաջանում է անգիոպլաստիկայից և ստենտավորումից հետո և կարող է հանգեցնել ինսուլտի կամ նման այլ բարդությունների[22]։
Անգիոպլաստիկան նաև ապահովում է ավելի կարճատև բուժում աթերոսկլերոզի ժամանակ հակված լինելով ռեստենոզի ի համեմատ շունտավորման[23]։Դեղապատ բալոն անգիոպլաստիկան ունի ռեստենոզի առաջացման ավելի ցածր հավանականություն ապահովելով անոթի անացնելիությունը կարճ և երկար ժամանակահատվածում ի համեմատ սովորական բալոն անգիոպլաստիկայի, ազդրածնկափոսային զարկերակի օկլյուզիվ հիվանդության ժամանակ[24]։ Դեղապատ ստենտներով և բալոններով իրականացվող անգիոպլաստիկան ունեն ռեստենոզի առաջացման ցածր և անոթային անցանելության պահպանման բարձր հաճախականություն, ինչպես նաև մահերի հաճախականության ցածր ռիսկ[25]։
Վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]
անգիոպլաստիկայից հետո պացիենտեները հսկվում են մեկ օր որից հետո բարդությունների բացակայության դեպքում դուրս են գրվում հիվանդանոցից[21]։
Կաթետրի հատվածը հսկվում է արյունահոսության և այտուցի առաջացման ինչպես նաև սրտի ռիթմը և արյան ճնշումը հայտնաբերելու համար ուշացած պատռվածքը կամ արյունահոսությունը[21]։ Միջամտությունից հետո ուղեցույցներոի համաձայն է պետք է իրականացվի նաև մեզի քանակի, սրտային սիմպտոմների, ցավիր և այլ նշանների հսկողություն[21]։ Սովորաբար պացիենտները ստանում ենհանգստացնող դեղորայք որը կանխարգելում է սպազմի առաջացումը։ Պացիենտները սովորաբար կարողանում են քայլել միջամտությանը հաջորդող 2-6 ժամերի ընթացքում և վերադառնում իրենց առօրյային հաջորդող 1 շբաթի ընթացքում[26]։
Անգիոպլաստիկայի վերականգնումը ներառում է խուսափում ֆիզիկական ակտիվությունից մի քանի օր։ Պացիենտներին խորհուրդ է տրվում խուսափել ծանր իրեր բարձրացնելուց և լարվածությունից 1 շաբաձ[27]։ Պացիենտները անհրաժեշտություն ունեն խուսափել ֆիզիկական ստռեսից կամ երկար սպորտային ծանրաբեռնվածությունից առավելագույնը 2 շաբաթ ժամկետով մեղմ բալոնային անգիոպլաստիկայից հետո[28]։
2 շաբաթանոց վերոնշյալ վերականգնվող ցիկլից հետո պացիենտը կարող է անվտանգ վերադառնալ ցածր ֆիզիկական վարժություններ կատարելու։ Վարժությունները ավրտած պացիենտներին խորհուրդ է տրվում իրականացնել վարժությունների մի քանի մոտեցումներ յուրաքանչյուր օր, աստիճանաբար ավելացնելով երկար մոտեցումները 1-ից 2-ի[29]։ Որպես նախազգուշացում, բոլոր կառուցված վարժությունները պետք է հսկվեն կարդիոլոգի կողմից մինչև դրանց կիրառումը։ Վարժությունների վրա հիմնված վերականգնումը անդրմաշկային կորոնար միջամտությունից հետո ցույց է տալիս կրկնվող անգինայի, ընդհանուր վարժությունների ժամանակի լավացում, ՍՏ-սեգմենտի նվազում և վարժությունների առավելագույն հանդուրժողականություն[30]։
Պացիենտները ովքեր ունենում են այտուցվածություն, արյունահոսություն կամ ցավ ներդրման տեղում, զարգացող տենդ, զգում են թուլություն, նկատում են գույնի կամ ջերմաստիճանի փոփոխություն վերջույթում, կամ ունենում են շնչարգելություն կամ ցավ կրծքավանդակում պետք է անմիջապես դիմեն բժշկական օգնության։
Ստենտավորումով պացիենտներին սովորաբար ցուցված է կրկնակի հակաագրեգատային բուժում որը ներառում է P2Y12 ընկալիչների ինհիբիտոր, ինչպես օրինակ կլոպիդոգրել որը օգտագործվում ացետիլսալիցիլաթթվի հետ(ասպիրին)[31]։ Կրկնակի հակաագրեգատային բուժումը ցուցված է 1 ամիս ժամկետով սովորական ստենտի տեղադրումից հետո և 3 ամիս դեղապատ ստենտի տեղադրումից հետո[1]։ Կրկնակի հակաագրեգատային բուժումը իրականացվում է արյան մակարդուկների առաջացումը կանխարգելելու նպատակով սակայն այն բերում է նաև արյունահոսության ռիսկի բարձրացմանը այսպիսով շատ կարևոր է հաշվի առնել յուրաքանչյուր պացիենտի նախընտրությունները, սրտի վիճակը և արյունահոսության ռիսկը,երբ որոշում ենք տվյալ թերապիայի տևողությունը[31]։
Մեկայլ կարևոր նկատառումը այն է որ կլոպիդոգրելի և պրոտոնային պոմպի ինհիբիտորների համատեղ կիրառումը հաջորդող կորոնար անգիոգրաֆիայով համատեղվում է նշանակալից անբարենպաստ սրտային բարդությունների ինչպես օրինակ մեծ անբարենպաստ սրտանոթային իրադարձություններ, ստենտի տրոմբոզ, և սրտամկանի ինֆարկտ[32]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգիոպլաստիկան հայտաբերվել է Ինտերվենցիոն ռադիոլոգ Չարլզ Դոտերի կողմից 1964թվականին[33]։ Դոկտոր Դոտերը, անգիոպլաստիկայի և կաթետրի միջոցով ստենտի տեղադրման հայտնագործությամբ, ժամանակակից բժշկության առաջամարտիկներիվ էր, որը սկզբում օգտագործվում էր պերիֆերիկ զարկերակների բուժման ժամանակ։ 1964 թվականին հունվարի 16 ին Դր․ Դոտերը անդրմաշկային եղանակով իրականացրեց ծնկափոսային զարկերակի լայնացում լոկալ ստենոզի հատվածում 82 տարեկան կնոջ մոտ ով հրաժարվում էր գանգրենացված և իշեմիկ վերջույթի ամպուտացիայից։ Հաջողված դիլատացիան որը իրականացվեց ուղեկցող մետաղալարով և Տեֆլոնե կաթետրով ապահովեց վերջույթի արյան մատակարարումը։ Լայնացված անոթը պահպանեց լուսանցքի անցանելիությունը մինչև նրա մահը, թոքաբորբից, 2,5 տարի անց[34]։ Չարլզ Դոտերը հայտնի է նաև որպես «ինտերվենցիոն ռադիոլոգիայի հայր» և ներկայացվել է Նոբելյան մրցանակի բժշկության ոլորտում 1978թվականին։
Առաջին անդրմաշկային կորոնար անգիոպլաստիկան արդուն պացիենտի վրա իրականացրել է Անդղեաս Գղուցիգը 1977 թվականին սեպտեմբերի 16-ին․ Ցյուրիխում[35]։
Դր․ Սայմոնը առաջիններ ով իրականացրեց կորոնար անգիոպլաստիկան Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1978 թվականին մարտի 1-ին Լենոքս Հիլլ Հոսօիտալում որը գտնվում է Նյու Յորքում։ Նույն օրը Դր․ Ռիչարդը Սուրբ Մերիի հոսպիտալում որը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում իրականացրեց 2-րդ անգիոպլաստիկան ԱՄՆ-ում։
Անգիոպլաստիկայի սկզբնական ձևում դա պարզ բալոնային դիլատացիան է առանց ստենտավորման, մինչև Մերկ մետաղական ստենտների հայտնաբերումը 1980-ական թվականներին որը կանխարգելում էր ռեստենոզի առաջացումը[1]։
Հայտնաբերվել է որ մերկ մետաղական ստետնեռը հանդիսանում են ռեստենոզի առաջացման պատճառ պայմանաորված նեոինտիմալ հիպերպլազիայով և թրոմբոզով, որը խթան հանդիսացավ որ հայտնաբերվեն դեղապատ ստենտները որոնք պատված են հակապրոլիֆերատիվ դեղորայքով որպեսզի կանխարգելեն ռեստենոզի առաջացումը[1]։
Առաջին կորոնար անգիոպլաստիկան դեղապատ սիստեմատիկ ստենտով իրականացվել է Դր․ Ստրետզերը և Դր․ Լուիս դե լա ֆուենտե 1999 թվականին Արգենտինայի դիագնոզի և բուժման ինստիտուտում[36] որը գտնվում է Բուենոս Այրեսում։
Ինգեմեր Հեմրի Լուքուիստը հայտնաբերել է վերջին սերնդի ստենտները (over-the-wire) որոնք այժմէլ կիառվում են անգիոպլաստիկ միջամտությունների ժամանակ ամբողջ աշխարհում[37]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Chhabra, Lovely; Zain, Muhammad A.; Siddiqui, Waqas J. (2019), «Angioplasty», StatPearls (StatPearls Publishing), PMID 29763069, http://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK499894/, վերցված է 2020-01-20
- ↑ K Marmagkiolis, C Iliescu, Mmr Edupuganti, M Saad, Kd Boudoulas, A Gupta, N Lontos, M Cilingiroglu (December 2019)։ «Primary Patency With Stenting Versus Balloon Angioplasty for Arteriovenous Graft Failure: A Systematic Review and Meta-Analysis»։ The Journal of invasive cardiology (անգլերեն)։ PMID 31786526 ։ Վերցված է 2020-01-22
- ↑ «Atheroscleoris»։ NHLBI
- ↑ O Abdullah, J Omran, T Enezate, E Mahmud, N Shammas, J Mustapha, F Saab, M Abu-Fadel, R Ghadban (June 2018)։ «Percutaneous Angioplasty Versus Atherectomy for Treatment of Symptomatic Infra-Popliteal Arterial Disease»։ Cardiovascular revascularization medicine : including molecular interventions (անգլերեն)։ PMID 29269152։ Վերցված է 2020-01-22
- ↑ G Raman, Gp Adam, Cw Halladay, Vn Langberg, Ia Azodo, Em Balk (2016-11-01)։ «Comparative Effectiveness of Management Strategies for Renal Artery Stenosis: An Updated Systematic Review»։ Annals of internal medicine (անգլերեն)։ PMID 27536808։ Վերցված է 2020-01-22
- ↑ 6,0 6,1 van den Berg Danielle T. N. A., Deinum Jaap, Postma Cornelis T., van der Wilt Geert Jan, Riksen Niels P. (July 2012)։ «The efficacy of renal angioplasty in patients with renal artery stenosis and flash oedema or congestive heart failure: a systematic review»։ European Journal of Heart Failure 14 (7): 773–781։ ISSN 1879-0844։ PMID 22455866։ doi:10.1093/eurjhf/hfs037
- ↑ Ahn Sun Ho, Prince Ethan A., Dubel Gregory J. (September 2013)։ «Carotid Artery Stenting: Review of Technique and Update of Recent Literature»։ Seminars in Interventional Radiology 30 (3): 288–296։ ISSN 0739-9529։ PMC 3773038։ PMID 24436551։ doi:10.1055/s-0033-1353482
- ↑ S Giannopoulos, P Texakalidis, Ak Jonnalagadda, T Karasavvidis, S Giannopoulos, Dg Kokkinidis (July 2018)։ «Revascularization of Radiation-Induced Carotid Artery Stenosis With Carotid Endarterectomy vs. Carotid Artery Stenting: A Systematic Review and Meta-Analysis»։ Cardiovascular revascularization medicine : including molecular interventions (անգլերեն)։ PMID 29422277։ Վերցված է 2020-01-20
- ↑ Ij Yan Wee, Hy Yap, Lt Hsien Ts'ung, S Lee Qingwei, Cs Tan, Ty Tang, Tt Chong (September 2019)։ «A Systematic Review and Meta-Analysis of Drug-Coated Balloon Versus Conventional Balloon Angioplasty for Dialysis Access Stenosis»։ Journal of vascular surgery (անգլերեն)։ PMID 31445651 ։ Վերցված է 2020-01-21
- ↑ Db Schneider, Pj Dimuzio, Nd Martin, Rl Gordon, Mw Wilson, Jm Laberge, Rk Kerlan, Cm Eichler, Lm Messina (October 2004)։ «Combination Treatment of Venous Thoracic Outlet Syndrome: Open Surgical Decompression and Intraoperative Angioplasty»։ Journal of vascular surgery (անգլերեն)։ PMID 15472583։ Վերցված է 2020-01-21
- ↑ Seager M. J., Busuttil A., Dharmarajah B., Davies A. H. (January 2016)։ «Editor's Choice-- A Systematic Review of Endovenous Stenting in Chronic Venous Disease Secondary to Iliac Vein Obstruction»։ European Journal of Vascular and Endovascular Surgery: The Official Journal of the European Society for Vascular Surgery 51 (1): 100–120։ ISSN 1532-2165։ PMID 26464055։ doi:10.1016/j.ejvs.2015.09.002
- ↑ 12,0 12,1 Malik, Talia F.; Tivakaran, Vijai S. (2019), «Percutaneous Transluminal Coronary Angioplasty (PTCA)», StatPearls (StatPearls Publishing), PMID 30571038, http://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK535417/, վերցված է 2020-01-23
- ↑ L Thaut, W Weymouth, B Hunsaker, D Reschke (January 2019)։ «Evaluation of Central Venous Access With Accelerated Seldinger Technique Versus Modified Seldinger Technique»։ The Journal of emergency medicine (անգլերեն)։ PMID 30503723 ։ Վերցված է 2020-01-22
- ↑ Saeed Maythem, Hetts Steve W., English Joey, Wilson Mark (January 2012)։ «MR fluoroscopy in vascular and cardiac interventions (review)»։ The International Journal of Cardiovascular Imaging 28 (1): 117–137։ ISSN 1569-5794։ PMC 3275732։ PMID 21359519։ doi:10.1007/s10554-010-9774-1
- ↑ Ali Ronan, Greenbaum Adam B., Kugelmass Aaron D. (2012-01-14)։ «A Review of Available Angioplasty Guiding Catheters, Wires and Balloons - Making the Right Choice»։ Journal - A Review of Available Angioplasty Guiding Catheters, Wires and Balloons - Making the Right Choice (en-gb)
- ↑ Jk Kahn, Bd Rutherford, Dr McConahay, Go Hartzler (November 1990)։ «Inflation Pressure Requirements During Coronary Angioplasty»։ Catheterization and cardiovascular diagnosis (անգլերեն)։ PMID 2225048։ Վերցված է 2020-01-22
- ↑ McTaggart R. A., Raghavan D., Haas R. A., Jayaraman M. V. (2010-06-01)։ «StarClose Vascular Closure Device: Safety and Efficacy of Deployment and Reaccess in a Neurointerventional Radiology Service»։ American Journal of Neuroradiology (անգլերեն) 31 (6): 1148–1150։ ISSN 0195-6108։ PMID 20093310։ doi:10.3174/ajnr.A2001
- ↑ 18,0 18,1 18,2 18,3 Mason Peter J., Shah Binita, Tamis-Holland Jacqueline E., Bittl John A., Cohen Mauricio G., Safirstein Jordan, Drachman Douglas E., Valle Javier A., Rhodes Denise, Gilchrist Ian C., null null (2018-09-01)։ «An Update on Radial Artery Access and Best Practices for Transradial Coronary Angiography and Intervention in Acute Coronary Syndrome: A Scientific Statement From the American Heart Association»։ Circulation: Cardiovascular Interventions 11 (9): e000035։ doi:10.1161/HCV.0000000000000035
- ↑ 19,0 19,1 19,2 Jongkind Vincent, Akkersdijk George J. M., Yeung Kak K., Wisselink Willem (November 2010)։ «A systematic review of endovascular treatment of extensive aortoiliac occlusive disease»։ Journal of Vascular Surgery 52 (5): 1376–1383։ ISSN 1097-6809։ PMID 20598474։ doi:10.1016/j.jvs.2010.04.080
- ↑ Calma D (2004-05-06)։ «Cardiologists are briefed about radiation risks»։ IAEA։ Վերցված է September 15, 2015
- ↑ 21,0 21,1 21,2 21,3 «Guidelines for Percutaneous Transluminal Angioplasty»։ Journal of Vascular and Interventional Radiology (English) 1 (1): 5–15։ 1990-11-01։ ISSN 1051-0443։ doi:10.1016/S1051-0443(90)72494-3
- ↑ Huibers Anne E., Westerink Jan, de Vries Evelien E., Hoskam Anne, den Ruijter Hester M., Moll Frans L., de Borst Gert J. (September 2018)։ «Editor's Choice - Cerebral Hyperperfusion Syndrome After Carotid Artery Stenting: A Systematic Review and Meta-analysis»։ European Journal of Vascular and Endovascular Surgery: The Official Journal of the European Society for Vascular Surgery 56 (3): 322–333։ ISSN 1532-2165։ PMID 30196814 ։ doi:10.1016/j.ejvs.2018.05.012
- ↑ Fowkes FG, Gillespie IN (2000)։ «Angioplasty (versus non surgical management) for intermittent claudication»։ The Cochrane Database of Systematic Reviews (2): CD000017։ PMID 10796469։ doi:10.1002/14651858.CD000017 Կաղապար:Retracted
- ↑ Jongsma Hidde, Bekken Joost A., de Vries Jean-Paul P. M., Verhagen Hence J., Fioole Bram (November 2016)։ «Drug-eluting balloon angioplasty versus uncoated balloon angioplasty in patients with femoropopliteal arterial occlusive disease»։ Journal of Vascular Surgery 64 (5): 1503–1514։ ISSN 1097-6809։ PMID 27478005։ doi:10.1016/j.jvs.2016.05.084
- ↑ K Katsanos, S Spiliopoulos, P Kitrou, M Krokidis, D Karnabatidis (2018-12-18)։ «Risk of Death Following Application of Paclitaxel-Coated Balloons and Stents in the Femoropopliteal Artery of the Leg: A Systematic Review and Meta-Analysis of Randomized Controlled Trials»։ Journal of the American Heart Association (անգլերեն)։ PMID 30561254 ։ Վերցված է 2020-01-16
- ↑ «What should I expect after my procedure?»։ Արխիվացված է օրիգինալից April 9, 2010-ին։ Վերցված է April 6, 2010
- ↑ «Recovery - Coronary angioplasty and stent insertion»։ National Health Service, UK։ 2018-06-11։ Վերցված է 2019-03-18 Page last reviewed: 28/08/2018
- ↑ «Angioplasty Recovery»։ Արխիվացված է օրիգինալից April 9, 2010-ին։ Վերցված է April 6, 2010
- ↑ «Exercise Guidelines After Angioplasty»։ Վերցված է November 4, 2015
- ↑ Yang Xinyu, Li Yanda, Ren Xiaomeng, Xiong Xingjiang, Wu Lijun, Li Jie, Wang Jie, Gao Yonghong, Shang Hongcai, Xing Yanwei (2017-03-17)։ «Effects of exercise-based cardiac rehabilitation in patients after percutaneous coronary intervention: A meta-analysis of randomized controlled trials»։ Scientific Reports 7։ ISSN 2045-2322։ PMC 5356037 ։ PMID 28303967։ doi:10.1038/srep44789
- ↑ 31,0 31,1 «ACC/AHA Guideline Update on Duration of Dual Antiplatelet Therapy in CAD Patients»։ American College of Cardiology։ Վերցված է 2020-01-23(չաշխատող հղում)
- ↑ Bundhun Pravesh Kumar, Teeluck Abhishek Rishikesh, Bhurtu Akash, Huang Wei-Qiang (January 5, 2017)։ «Is the concomitant use of clopidogrel and Proton Pump Inhibitors still associated with increased adverse cardiovascular outcomes following coronary angioplasty?: a systematic review and meta-analysis of recently published studies (2012 - 2016)»։ BMC cardiovascular disorders 17 (1): 3։ ISSN 1471-2261։ PMC 5221663 ։ PMID 28056809։ doi:10.1186/s12872-016-0453-6
- ↑ «Transluminal treatment of arteriosclerotic obstruction»։ Circulation 30 (5): 654–70։ November 1964։ PMID 14226164։ doi:10.1161/01.CIR.30.5.654։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-23-ին։ Վերցված է 2020-01-26
- ↑ Rösch Josef և այլք: (2003)։ «The birth, early years, and future of interventional radiology»։ J Vasc Interv Radiol 14 (7): 841–853։ PMID 12847192։ doi:10.1097/01.RVI.0000083840.97061.5b
- ↑ «Andreas R. Gruentzig – Biographical Sketch»։ ptca.org։ Վերցված է February 22, 2016
- ↑ «Argentina Institute of Diagnosis and Treatment (IADT), Argentina / Institution outputs / Nature Index»։ NatureIndex.com։ Վերցված է մարտի 28, 2018
- ↑ «System for filling and inflating and deflating a vascular dilating cathether assembly»։ patents.com։ patents.com։ Վերցված է July 8, 2013