Անատոլի Յակոբսոն
Անատոլի Յակոբսոն Анатолий Якобсон | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 22, 1906 կամ 1906[1] Լուգա, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 3, 1984 կամ 1984[1] Լենինգրադ, ՌԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | հնագետ, արվեստագետ և պատմաբան |
Հաստատություն(ներ) | ՌԳԱ հնագիտության ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | հնագիտություն[1], Արվեստագիտություն[1] և Ճարտարապետության պատմություն[1] |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[2][1] |
Եղել է գիտական ղեկավար | Q85858027? |
Անատոլի Լեոպոլդի Յակոբսոն (ռուս.՝ Анатолий Леопольдович Якобсон, օգոստոսի 22, 1906 կամ 1906[1], Լուգա, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 3, 1984 կամ 1984[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն[1]), ռուս հնագետ, արվեստագետ, պատմական գիտությունների դոկտոր[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անատոլի Յակոբսոնը ծնվել է ԽՍՀՄ-ի Լենինգրադի շրջանի Լուգա քաղաքում։ Միջնակարգ կրթությունը Մոսկվայում ավարտելուց հետո 1922 թվականին ընդունվել է Մոսկվայի առաջին պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը, ապա փոխադրվելով Լենինգրադ, ուսումնառությունը շարունակել է այնտեղի համալսարանի լեզվագիտության և նյութական մշակույթի պատմության ֆակուլտետում, որն ավարտել է 1929 թվականին։ 1925—1927 թվականներին մասնակցել է Հին Ղրիմում, Սուդակում և Խերսոնեսում գործող հնագիտական արշավախմբերի աշխատանքներին, մասնակցել գիտական արշավում դեպի Ղրիմ և Անդրկովկաս։
Առաջին անգամ նա 1929 թվականին Հայաստան է եկել Հովսեփ Օրբելու գլխավորած արշավախմբի կազմում, իսկ 1936 թվականին նրա ղեկավարությամբ մասնակցել է Ամբերդի պեղումներին։
Սկսած 1930 թվականից Անատոլի Յակոբսոնը աշխատել է Լենինգրադի նյութական մշակույթի պատմության պետական ակադեմիայում հաջորդաբար զբաղեցնելով գիտատեխնիկական աշխատակցի, կրտսեր և ավագ գիտական աշխատողի պաշտոնները։
1941 թվականին Անատոլի Յակոբսոնը պաշտպանել է դիսերտացիա, հայցելով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1945 թվականից մինչև կյանքի վերջը աշխատել է Մոսկվայի, ապա Պետերբուրգի Նյութական մշակույթի պատմության ինստիտուտում։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուսումնասիրել է Միջնադարյան Հայաստանի արվեստը ճարտարապետությունը։ Մի շարք մենագրությունների հեղինակ, այդ թվում Ղրիմի և Անդրկովկասի հայկական ճարտարապետական հուշարձանների մասին։
1961 թվականին շարադրել է «Միջնադարյան Խերսոնես» մենագրությունը, որի համար արժանացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճանին։
1950 թվականին լույս է տեսել «Ակնարկ Հայաստանի 5-17-րդ դարերի ճարտարապետության» մենագրությունը, 1970 թվականին՝ «Հայաստանի և Վրաստանի միջնադարյան ճարտարապետության փոխհարաբերություններն ու թոխադարձ կապերը», 1975-ին՝ «Հայաստան և Սիրիա. ճարտարապետական համադրություններ» աշխատությունները։ Նրա աշխատություններից են նաև «Հայաստանի և Բյուզանդիայի վաղ միջնադարյան ճարտարապետության փոխհարաբերությունները» (1973 թ.), «Կովկասյան Աղվանքի և Հայաստանի ճարտարապետական կապերը» (1977 թ.), «Բուլղարական միջնադարյան ճարտարապետության ուսումնասիրման առթիվ» (1968 թ.), «Բալկանների. Արևելյան Եվրոպայի, Անդրկովկասի և Միջին Ասիայի միջնադարյան ճարտարապետական օրինաչափական մի քանի առանձնահատկությունները» (1972 թ.),«Միջնադարյան ճարտարապետության զարգացման մեջ օրինաչափության պրոբլեմը» (1982 թ.), «Վաղ միջնադարյան ճարտարապետության զարգացման պրոբլեմները» (1983 թ.) և այլն։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անատոլի Յակոբսոնը պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշաններով, մեդալներով ու ծննդյան 75-ամյակի առթիվ (1981 թ.) Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի պատվոգրով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճարտարապետության դոկտոր Վ. Մ. Հարությունյան «Ա. Լ. Յակոբսոն», պատմաբանասիրական հանդես № 1, 1984, էջ 241-242
- Օգոստոսի 22 ծնունդներ
- 1906 ծնունդներ
- Լուգա քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 3 մահեր
- 1984 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս հնագետներ
- Ռուս պատմաբաններ
- Պատմական գիտությունների դոկտորներ
- Ռուս արվեստագետներ
- Ռուս գիտնականներ
- Խորհրդային պատմաբաններ