Անանիա Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անանիա Խաչատրյան
Ծնվել է1922
ԾննդավայրՎարդենիկ, Հայաստան
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան

Անանիա Սիմոնի Խաչատրյան (1922, Վարդենիկ, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անանիա Խաչատրյանը ծնվել է 1922 թվականին, Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղում։ 1940 թվականին Անանիան ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, աշխատանքի է անցել Վերին Գյոզալդարայի յոթնամյա դպրոցում։ Դասավանդել է տարրական դասարաններում։ Բայց մի քանի ամիս է աշխատել դպրոցում[1]։

1940 թվականի հոկտեմբերին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայել է անդրբայկալյան զինվորական օկրուգում, սովորել է Նովոսիբիրսկի ռազմաքաղաքական ուսումնարանում։ 1944 թվականի գարնանից Անանիան ծառայել է 1-ին Ուկրաինական ռազմաճակատում, 5-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայում։ Սակրավորների դասակի հրամանատար, գվարդիայի լեյտենանտ Խաչատրյանը մասնակցել է Սանդոմիրյան պլացդարմի մարտերին։ Նրա հրամանատարությամբ գործող սակրավորները թշնամու կողմից ականապատված դաշտում մի քանի ուղղություններով անցումներ են բացել և ապահովել են զորամասերի հարձակումը։ Մարտական առաջադրանքր հաջող կատարելու համար գվարդիայի լեյտենանտ Խաչատրյանն արժանացել է Կարմիր աստղի շքանշանի։ Այնուհետև մասնակցել է Վրոցլավ (Բրեսլաու) քաղաքի ազատագրման մարտերին։ Նրանց դիվիզիան անցնելով Օդերը, Դրեզդենի ուղղությամբ ճեղքել է գերմանաֆաշիստակա զորքերի պաշտպանական գիծը և առաջ շարժվել։ Ռոզեն կայարանի համար մղված մարտում Անանիան ծանր վիրավորվել է և երկարատև բուժումից հետո զորացրվել է[1]։

Զորացրվելուց հետո Խաչատրյանը 1945-1950 թվականներին աշխատել է Վարդենիկի միջնակարգ դպրոցում, որպես զինղեկ։ 1950 թվականին մշտական բնակություն է հաստատել Արարատի շրջանի Ավշար գյուղում և աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում։ Նա ակտիվ մասնակցություն է ունեցել նաև գյուղի հասարակական աշխատանքներին[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]