Անահիտ Փերիխանյան
Անահիտ Փերիխանյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 24, 1928 |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 27, 2012 (84 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1948) և Սանկտ Պետերբուրգի համալսարան (1951) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր (1974) |
Մասնագիտություն | պատմաբան, արևելագետ և գիտնական |
Անահիտ Գեորգիի Փերիխանյան (ապրիլի 24, 1928, Մոսկվա, ԽՍՀՄ - մայիսի 27, 2012, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[1]), հայ պատմաբան, արևելագետ, պատմական գիտությունների դոկտոր (1974):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անահիտ Փերիխանյանը ծնվել է 1928 թվականի ապրիլի 24-ին Մոսկվայում: Մայրը՝ Արուսյակ Իվանովնան, եղել է բժիշկ, հայրը՝ Գեորգի Նիկիտիչը՝ ինժեներ: Գեորգի Նիկիտիչը նշանակվել է Սևան-Հրազդան հիդրոէլեկտրակայանների կասկադի տնօրեն, որից հետո ընտանիքը տեղափոխվել է Երևան: Անահիտը Երևանում ավարտել է միջնակարգ դպրոցը, 1945-1948 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, այնուհետև տեղափոխվել Լենինգրադ և 1951 թվականին ավարտել Լենինգրադի պետական համալսարանը: 1951-1955 թվականներին սովորել է Պետական Էրմիտաժի ասպիրանտուրայում Կ. Վ. Տրևերի գլխավորությամբ: 1956 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, այնուհետև աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Արևելագիտության ինստիտուտում, 1959 թվականից՝ ԽՍՀՄ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի մասնաճյուղում, 1974-1986 թվականներին եղել է ավագ գիտաշխատող, 1986-1998 թվականներին՝ առաջատար գիտաշխատող, 1959 թվականից միաժամանակ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում դասավանդել է գրաբար:
Աշխատությունները նվիրված են Իրանի Պարթևական և Սասանյանների ժամանակարշրջաններին, միջնադարյան Հայաստանի պատմության, գրականության և իրավունքի խնդիրներին, հայ գրերի ծագման և համեմատական հնդեվրոպագիտության հարցերին[2]:
Փերիխանյանը հինգ մենագրությունների և շուրջ 50 հոդվածների հեղինակ է, որոնք հրատարակվել են առաջատար գիտական հանդեսներում՝ «Вестник древней истории» (Մոսկվա), «Պատմաբանասիրական հանդես» (Երևան), «Revue des études arméniennes» (Փարիզ), Orientalia Suecana (Ուփսալա), Acta Orientalia (Կոպենհագեն):
Կյանքի վերջին տարիներին Փերիխանյանը լուրջ հիվանդ էր, սակայն փոքր առիթի դեպքում զբաղվում էր գիտական հարցերով: Նրա վերջին հոդվածը՝ «К вопросу о происхождении павликианства», 2011 թվականին տպագրվել է «Письменных памятниках Востока» հանդեսում (№2(15)):
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆրանսիայի ԳԱ պատվավոր անդամ[3]
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Храмовые объединения Малой Азии и Армении, 1959[4].
- Тигранакерт : Из истории древнеармянских городских общин, 1960.
- Сасанидский Судебник. Книга тысячи судебных решений, Е., 1973.
- Общество и право Ирана в Парфянский и Сасанидский периоды, М., 1983[5][6].
- Материалы к этимологическому словарю древнеармянского языка, ч. 1, Е., 1993.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ИВР РАН (Санкт-Петербург) - Скончалась А. Г. Периханян»։ www.orientalstudies.ru։ Վերցված է 2019-01-13
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2007:
- ↑ «ИВР РАН (Санкт-Петербург) - Personalia, Периханян, Анаит Георгиевна»։ www.orientalstudies.ru։ Վերցված է 2019-01-13
- ↑ Храмовые объединения Малой Азии и Армении
- ↑ Общество и право Ирана в парфянский и сасанидский периоды
- ↑ Периханян Анаит Георгиевна (1983)։ Общество и право Ирана в парфянский и сасанидский периоды (ռուսերեն)։ Изд-во "Наука," Глав. ред. восточной лит-ры
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայկական համառոտ հանրագիտարան, 2003: Հ. 4:
- Ապրիլի 24 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Մայիսի 27 մահեր
- 2012 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ պատմաբաններ
- Հայ արևելագետներ
- Պատմական գիտությունների դոկտորներ
- Կին պատմաբաններ
- Հայ գիտնականներ
- Խորհրդահայեր
- Հայ ակադեմիկոսներ