Այրուկ Սլկունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Այրուկ Սլկունի
Այրուկ Սղկունի
Դրոշ
Նախարար
5-րդ դար
 
Ազգություն Հայ
Դավանանք Քրիստոնեություն
Դինաստիա Սլկունիներ
 
Ռազմական ծառայություն
Պատկանելություն՝ Մարզպանական Հայաստան
Զորքի տեսակ՝ խումբ
Կոչում՝ Խմբապետ
Ճակատամարտեր՝ Ավարայրի ճակատամարտ

Այրուկ Սլկունի (ծննդյան և մահվան թվականներն անհայտ, 5-րդ դար), հայ նախարար Մարզպանական Հայաստանում, հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի կողմնակիցը և զինակիցը Վարդանանց պատերազմում: Այրուկ Սլկունին մասնակցել է Վարդան Մամիկոնյանի գլխավորած Ավարայրի ճակատամարտին հայ նախարարների և սեպուհների հետ միասին:

Ավարայրի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Մուշկան Նյուսալավուրտի գլխավորած պարսկական բանակն առաջանում է դեպի Հեր և Զարևանդ գավառները, Վարդան Մամիկոնյանը լուր է ստանում այդ մասին և արագորեն իր նիզակակիրներին հրամայում իրենց գնդերով իջնեն Արտազի դաշտ, եկող բանակի դեմը առնելու համար: Վարդան Մամիկոնյանը առաջանում է և իր հետևից հետզհետե հասնում ու խմբվում են Ներշապուհ Արծրունին, Խորեն Խորխոռունին, Արտակ Պալունին, Վահան Ամատունին, Թաթուլ Դիմաքսյանը, Արշավիր Արշարունին, Շմավոն Անձևացին, Տաճատ Գնթունին, Ատոմ Գնունին, Խոսրով Գաբեղյանը, Կարեն Սահառունին, Հմայակ Դիմաքսյանը, Գազրիկ Դիմաքսյանը, Ներսեհ Քաջբերունին, Փարսման Մանդակունին, Արսեն Ընծայենին, Այրուկ Սլկունին, Վրեն Տաշրացին, Ապրսամ Արծրունին, Խուրս Սրվանձտյանը և Շահ ախոռապետը: Այս իշխաններից բացի գալիս են նաև Վահևունյաց, Ռշտունյաց, Տրպատունյաց, Քողյաց և Ակեացիների գնդերը, որոնց գլխավորների անունները չի հիշվում:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին», Եղիշէ, Հինգերորդ յեղանակ, էջ 77
  • «Պատմութիւն Հայոց», Միքայել Չամչյան, Հատոր Բ. էջ 68
  • «Ազգապատում», Մաղաքիա Օրմանյան, Հատոր Ա (254 Պատերազմի ձայներ)
  • «Հնախօսութիւն աշխարհագրական Հայաստանեայց աշխարհի», Ղուկաս Ինճինճյան, Հատոր Բ (Սլկունիք)
  • «Այրարատ», Ղևոնդ Ալիշան (Սղկունի կամ Սլկունի, ԽԸ գահ.)
  • «Հայսմավուրք», օգոստոս, 7.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]