Հմայակ Դիմաքսյան
Հմայակ Դիմաքսյան | |
---|---|
Ծնվել է | 1829 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | անհայտ |
Կրթություն | Երուսաղեմի ժառանգավորաց վարժարան |
Մասնագիտություն | խմբագիր |
Հմայակ Դիմաքսյան (1829, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - անհայտ), հայ խմբագիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Կ. Պոլսում։ Սովորել է Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանում։ 1894 թ.-ին ընտրվել է Կ. Պոլսի պատրիարքական տեղապահ։ Եղել է Երզնկայի, Ռոդոստոյի առաջնորդ։ Հրատարակել է հետևյալ աշխատությունները. «Նոր տարի և մտավորական սնունդ տղայոց համար» (Պոլիս, 1867), «Աստղիկ հայրենյաց կամ ախպերակունք հառաջադիմության» (Պոլիս, 1869), «Շիթք մանունք ի Միջերկրականէ» (1878), 1874 թ.-ից հրատարակել է «Լույս» հանդեսը, որը շարունակվել է մի քանի տարի[1][2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 290
- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԼՈՅՍ»։ Վերցված է 2022-12-26