Այռիս Էպֆել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Այռիս Էպֆել
Iris Apfel at MIFF.jpg
Ծնվել էօգոստոսի 29, 1921(1921-08-29) (98 տարեկան)
ԾննդավայրՔուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՎիսկոնսինի համալսարան Մեդիսոնում, Նյու Յորքի համալսարան և New York University Institute of Fine Arts?
Մասնագիտությունinterior designer, գործարար և մոդել
Iris Apfel Վիքիպահեստում

Այռիս Էպֆել (անգլ.՝ Iris Apfel, օգոստոսի 29, 1921(1921-08-29), Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի հայտնի գործարար, ինտերիեր ձևավորող, նորաձևության պատկերակ։

Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այռիս Էպֆելը ծնվել է 1921 թվականի օգոստոսի 29-ին Աստորիայում, (Քուինս, (Նյու Յորք)։ Էպֆելը Սամուել Բեռռլիի միակ երեխան է, ում ընտանիքը ապակի և հայելի արտադրող բիզնեսի սեփականատեր էր, իսկ նրա ռուսական ծննդով կինը՝ Սադին ուներ նորաձևության խանութ։ Երկուսն էլ հրեա էին[1][2]։ Այռիս էպֆելը սովորել է Նյու Յորքի համալսարանի արվեստի պատմության բաժնում և հաճախել է Վիսկոնսինի համալսարանին կից արվեստի դպրոց[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես երիտասարդ կին, Էպֆելը աշխատել է Women's Wear Daily իմիջ կենտրոնում և եղել է Էլիանոր Ջոնսոնի համար որպես ինտերիեր ձևավորող։ Նա նաև նկարիչ Ռոբերտ Գուդմենի օգնականն էր[1]։ 1948 թվականի փետրվարի 22- ին ամուսնացել է Կառլ Էպֆելի հետ (1914 - 2015 )[4] : Երկու տարի անց նրանք գործարկեցին տեքստիլային գործվածքների արտադրամաս և այն ղեկավարեցին մինչև իրենց թոշակի անցնելը՝ 1992 թվականը։ Այռիս Ապֆելը մասնակցել է Սպիտակ տան ձևավորման վերականգնման նախագծերին ինն նախագահների կառավարման շրջանում՝ Թրումանի, Էյզենհաուերի, Քենեդու, Ջոնսոն, Նիքսոնի, Ֆորդի, Քարթերի, Ռեյգան և Քլինթոնի։ Չնայած ընտանեկան բիզնեսին զույգը սկսեց ճանապարհորդել աշխարհի շուրջ, որի ժամանակ գնում էր ոչ արևմտյան, արտասովոր հագուստներ։ Նա տրամադրում էր այս զգեստներն իր հաճախորդներին բարձր հասարակարգի խնջույքներին մասնակցելու ժամանակ հագնելու համար[5]։ 2016 թվականին նա ավստրալիական Blue Illusion ապրանքանիշի խորհրդանիշն էր[6]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանային անցյալի վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի սեպտեմբերի 13-ին Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանին կից The Costume Institute-ում կազմակերպվեց ցուցահանդես Այռիս Էպֆելի ոճի մասին։ Ցուցահանդեսի վերնագիրը «Հազվադեպ Թռչուն» (անգլ.՝ Rare Bird) էր: Կենսակերպի և ոճի պատմության թանգարանը Ֆլորիդայում ստեղծում է տուն, որը կծառայի որպես պատկերասրահ Այռիս Էպֆելի հագուստների, աքսեսուարների և կահույքի համար։

Վավերագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այռիս Էպֆելը Ալբերտ Մայսլեսի կողմից պատրաստված Iris ֆիլմի գլխավոր հերոսուհին է.[7][8][9][10] ։ Ֆիլմը ցուցադրվել է 2014 թվականի հոկտեմբերին Նյու Յորքի ֆիլմերի փառատոնի ժամանակ։ Այռիսը նաև նկարահանվել է «Եթե դու կադրի մեջ չես կեր նախաճաշ» (անգլ.՝ If You’re Not In the Obit, Eat Breakfast) վավերագրական ֆիլմում, որն էկրան է բարձրացել 2017 թվականին[11][12][13]։

Պարգևատրումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Այռիս Էպֆելին հանձնվեց մրցանակ Կանայք միասին նախագծի տնօրենների խորհրդի և բելառուսական բյուրոյի անդամ Մալյու Էդվարս Հուրլիի և Բրյուսելում ՄԱԿ-ի կենտրոնակայանում Իսպանիայի ներկայացուցիչ Կարլոս Հեմինեզի կողմից։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի օգոստոսի 1-ին, իր 101-րդ տարեդարձից 3 օր առաջ Այռիս Էպֆել ամուսինը մահացավ։ Նրանք համատեղ ապրել են 67 տարի[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Hodson Heather (3 March 2007)։ «Anything goes»։ The Daily Telegraph (London) 
  2. «Iris Apfel: a Jewish Collector of Great Style»։ The Jewish Daily Forward։ 20 November 2009։ Վերցված է 27 April 2016 
  3. «Biography»։ businessoffashion.com։ The Business of Fashion.։ Վերցված է 28 October 2016 
  4. Carl Apfel findagrave.com, retrieved July 22, 2017.
  5. Hodson Heather։ «Anything goes»։ telegraph.co.uk։ Վերցված է 2015-10-02 
  6. Jenni Ryall (24 February 2016)։ «94-year-old fashion icon Iris stars in campaign for Australian fashion brand»։ Mashable։ Վերցված է 27 April 2016 
  7. "Iris Apfel is the Goddess of style". Toronto Star, November 11, 2016, Leanne Delap.
  8. Warburton Sophie (26 August 2011)։ «Victoria's Secret News»։ The Daily Telegraph (London) 
  9. «First look: Iris Apfel film»։ elleuk.com։ Վերցված է 27 April 2016 
  10. «Un documentaire sur Iris Apfel»։ Vogue (French)։ Վերցված է 27 April 2016 
  11. «Magnolia Pictures Acquires 'Iris,' Albert Maysles' NYFF Documentary»։ 24 October 2014 
  12. «‘If You’re Not In the Obit, Eat Breakfast,’ a Celebration of Vitality After Age 90 Hosted by Carl Reiner, Debuts June 5, Exclusively on HBO»։ TVWeek։ Վերցված է 2017-06-26 
  13. By 39 forlife (2017-04-10)։ «Experts share advice on aging gracefully in new HBO documentary»։ 39 for Life։ Վերցված է 2017-06-26 
  14. "Carl Apfel," Hollywood Reporter