Այծացախակեռաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Այծացախակեռաս
Այծացախակեռաս
Այծացախակեռաս
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Ակքանածաղկավորներ (Dipsacales)
Ընտանիք Այծատերևազգիներ (Caprifoliaceae)
Ցեղ Ցախակեռաս (Lonicera)
Տեսակ Այծացախակեռաս (L. caprifolium)
Միջազգային անվանում
Lonicera caprifolium

Այծացախակեռաս կամ այծատերև (լատ.՝ Lonícera caprifólium), ցախակեռասազգիների ընտանիքին պատկանող լիանանման տերևաթափ թուփ։ Ցեղն ընդգրկում է մոտ 200 ամենատարբեր կենսաէկոլոգիական առանձնահատկություններ և տարածվածություն ունեցող տեսակ։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսաբանական կարազարդում

Տեսակների «caprifolium» անվանումը ծագել է լատ.՝ capra - այծ և folium տերև բառերից։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիանանման տերևաթափ թուփ է՝ 5-7 մ երկարությամբ ճյուղերով։ Տերևները էլիպսաձև են, խոշար, կլոր և փայլուն, կապտականաչ, նստադիր, հակադիր դասավորված, բթածայր, 4-10 սմ երկարությամբ և 3,5-6 սմ լայնությամբ, կարճ կոթունավոր, վերևից մուգ կանաչավուն, ներքևից ծխագույն։ Վերին 2-3 զույգ տերևները սերտաճած են՝ կիպ գրկելով ցողունը և առաջացնելով տերևային սկավառակ։ Երիտասարդ ընձյուղները դեղնագորշավուն են։ Ծաղիկները նստադիր են, հավաքված 1-2 փնջերում, սերտաճած տերևածոցերում։ Պսակի երկարությունը 4-5 սմ է, սկզբում սպիտակ է, մուգ վարդագույն, այնուհետև դեղնում է՝ աչքի ընկնելով ուժեղ, հաճելի բուրմունքով։ Հատապտուղները նարնջակարմրավուն են, ուտելու համար պիտանի չեն։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտուղները հասունանում են օգոստոսին։ Հատապտուղները նարնջակարմրավուն են։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Արևմտյան Եվրոպայում, Փոքր Ասիայում։ Աճում է Կովկասում, Ղրիմում և Հարավային Եվրոպայում։ Հայաստանում հանդիպում է հյուսիսարևելյան շրջանների ստորին անտառային գոտում՝ խառն անտառներում և թփուտներում, ծովի մակարդակից մինչև 1700 մ բարձրությունների վրա։ Մագլցում է ծառերին կամ փռվում հողի մակերեսին։ Հեշտությամբ է բազմանում սերմերով և անդալիսով։ Պիտանի է Հայաստանի ստորին և միջին լեռնային գոտիների համար։ Պահանջկոտ չէ աճման պայմանների նկատմամբ, սակայն աչքի չի ընկնում բավարար ձմեռնադիմացկունությամբ։ Բույսի զանազան օրգանները պարունակում են սապոնին, իսկ ծաղիկներրը՝ 0,7 % եթերայուղեր[1]:

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձր գեղազարդիչ է, օգտագործվում է ուղղաձիգ կանաչապատման մեջ։ Որպես դեկորատիվ բույս օգտագործվում է տաղավարները, կամարները կանաչապատելու համար։

Հոմանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկաբույլը
  • Caprifolium atropurpureum K.Koch
  • Caprifolium germanicum Delarbre
  • Caprifolium hortense Lam.
  • Caprifolium italicum Medik.
  • Caprifolium magnevilleae Dippel
  • Caprifolium pallidum Schur
  • Caprifolium perfoliatum Röhl.
  • Caprifolium rotundifolium Moench
  • Caprifolium sylvaticum Lam.
  • Caprifolium vulgare Medik.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 294։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան
  • Дикорастущие лекарственные растения / Ю. Грау, Р. Юнг, Б. Мюнкер. — М.: ООО «Издательство Астрель», 2003. — С. 50.
  • Деревья, кустарники и лианы / Н. Б. Гроздова, В. И. Некрасов, Д. А. Глоба-Михайленко. Под ред. д-ра биол. наук В. И. Некрасова. — М.: Лесная пром-сть, 1986. — С. 122.
  • Декоративное садоводство для любителей и профессионалов /Е.Аксенов, Н.Аксенова - М.։ "Аст-пресс", 2001. - с.302

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]