Ամորի Վասիլի
| Ամորի Վասիլի | |
|---|---|
| Բնօրինակ անուն | ֆրանսերեն՝ Amaury Vassili |
| Ծնվել է | հունիսի 8, 1989[1] (37 տարեկան) Ռուան[2] |
| Երկիր | |
| Ժանրեր | դասական երաժշտություն |
| Մասնագիտություն | օպերային երգիչ |
| Երգչաձայն | տենոր |
| Գործիքներ | վոկալ |
| Լեյբլ | Warner Music Group |
| Կայք | amauryvassili.com |
Ամորի Վասիլի Շոտար (ֆրանսերեն՝ Amaury Vassili Chotard, հունիսի 8, 1989[1], Ռուան[2]), ֆրանսիացի երգիչ, աշխարհի ամենաերիտասարդ պրոֆեսիոնալ տենորներից մեկը[3]։ Նրա առաջին Vincerò ալբոմը 2009 թվականին Ֆրանսիայում պլատինե է դարձել և հայտնի է դարձել Կանադայում, ՀԱՀ-ում և Հարավային Կորեայում[4]։ Վասիլին բնութագրում է իր երգերի ոճը որպես «լիրիկական փոփ»։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վասիլին սկսել է երգել 9 տարեկան հասակում, ընդունվել է Ռուանի երաժշտական դպրոց։ 14 տարեկան հասակում Ամորին մասնակցել է իր առաջին երաժշտական մրցույթին, որտեղ նա կատարել է Ժակ Բրելի «Amsterdam» երգը։ Հաջորդ մրցույթի ժամանակ երիտասարդ երաժիշտը կատարել է Միշել Սարուդի «Les Lacs du Connemara» երգը, սակայն չի անցել եզրափակիչ՝ չնայած հանդիսատեսի բուռն ընդունելությանը։ 2004 թվականին Ամորին մասնակցել է «Coupe de France de la chanson française»-ին և հաղթել այն։
Երաժիշտը ճանաչվածություն է ձեռք բերել 2009 թվականին իր առաջին Vincerò սկավառակով, որը Ֆրանսիայում պլատինե է դարձել (ավելի քան 250 հազար կրկնօրինակ)։ Նրա երկրորդ Canterò սկավառակը թողարկվել է 2010 թվականի նոյեմբերին։

2011 թվականին երգիչը իրավունք է ստացել ներկայացնելու իր երկիրը Եվրատեսիլ 2011-ի ժամանակ[5] «Sognu» երգով («Երազանք», բառերի հեղինակներ՝ Ժան Պիեր Մարսելյեզի և Ջուլիա Միլեր, երգահաններ՝ Դենիել Մոյն և Քվենթին Նաշելե)[6]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի մարտին Gala ամսագրին տված հարցազրույցի ժամանակ Ամորինֆանի անունով աղջկա։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Nos Instants de Liberté (դեմո սկավառակ) (2006)
- Vincerò (2009)
- Canterò (2010)
- Una parte di me (2012)
- Amaury Vassili chante Mike Brant (2014)
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lucente Stella (2009)
- Mi Fa Morire Cantando (2009)
- Endless Love (feat. Քեթրին Ջենքինս) (2010)
- Sognu (2011)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #1014332311 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «World's youngest tenor sings on France 24». France24.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Amaury Vassili : "Biography"». Amauryvassili.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «France: Amaury Vassili to the Eurovision Song Contest». ESCToday. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Schacht, Andreas. «It's official: Amaury Vassili to represent France!». European Broadcasting Union. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամորի Վասիլի» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||