Ամինե Ավդալ
Ամինե Ավդալ քրդ.՝ Эмине Ә'вдал | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1906[1] |
Ծննդավայր | Յամանչաիր, Կարսի մարզ, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | սեպտեմբերի 22, 1964[2][1] (57 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, ԽՍՀՄ[2][1] |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | քրդերեն[1] և հայերեն[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1936)[1] |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Աշխատավայր | ՀՀ ԳԱԱ[1] |
Ամինե Ավդալ (հոկտեմբերի 15, 1906[1], Յամանչաիր, Կարսի մարզ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 22, 1964[2][1], Երևան, ԽՍՀՄ[2][1]), հայաստանցի եզդի բանաստեղծ, արձակագիր, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ Ստեղծագործել է և' հայերեն, և' եզդիերեն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կարսի մարզի Յամանչաիր գյուղում։ 1936 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1944 թվականից որպես ավագ գիտաշխատող աշխատել է ՀԽՍՀ ԳԱ պատմության թանգարանում, ապա պատմության ինստիտուտում։ 1944 թվականին «Եզդի կինը նահապետական ընտանիքում ըստ ազգագրական և ֆոլկլորային նյութերի» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։
Նրա առաջին պատմվածքը՝ «Ջասմ և Թոսմ», տպագրվել է 1924 թվականին, «Կարմիր ծիլեր» ամսագրում (Թիֆլիս)։
1933 թվականին Երևանում տպագրված «Հայ-եզդիերեն» առաջին բառարանի (23000 բառ) համահեղինակներից է։
Եզդիերեն լույս են տեսել նրա «Գարուն» (1935), «Երեք եղբայր» (1957), «Փարիշան» (1969), «Գյուլիզար» (1973) և այլ գրքեր։ Հայերեն լույս է տեսել նրա կազմած «Եզդիական ժողովրդական հեքիաթներ» ժողովածուն (Երևան, 1957)։
Ա. Ամինեի հայերեն երկերի մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եզդի կինը նահապետական ընտանիքում, Երևան, 1948։
- Արյան վրիժառությունը քրդերի մեջ և նրա մնացուկների վերացումը խորհրդային պայմաններում, Երևան, 1952։
- Սովետական Հայաստանի քրդերի նոր կենցաղը, Երևան, 1953։
- Գյուլիզար, Երևան, 1956։
- Անդրկովկասյան քրդերի կենցաղը, 1957։
- Առաջին գարուն, Երևան, 1961։
- Եզդիների հավատալիքները, Երևան, «Գիտություն», 2006, 192 էջ։
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Խորհրդային քուրդ գրողներ։ Անթոլոգիա.- Երևան։ Պետհրատ, 1936.- 154, 1 չհ. էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Аминэ Авдал (ռուս.) / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1981. էջ 27.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավդալ Ամինեի 100-ամյա միջոցառման մասին «Երկիր» թերթում(չաշխատող հղում)
- Ա. Ամինեի հայերեն աշխատությունները ռուսերեն թարգմանությամբ(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 319)։ |
- Հոկտեմբերի 15 ծնունդներ
- 1906 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Սեպտեմբերի 22 մահեր
- 1964 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Եզդի արձակագիրներ
- Մանկագիրներ այբբենական կարգով
- Եզդի բանաստեղծներ
- Եզդի բառարանագիրներ
- Բանասիրական գիտությունների թեկնածուներ
- Խորհրդային գրողներ