Ամբրոջո Բերգոնյոնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամբրոջո Բերգոնյոնե
Ծնվել է1453[1]
ԾննդավայրՖոսանո, Կունեո, Պիեմոնտ, Իտալիա
Վախճանվել է1523 կամ 1522[2][3][4][…]
Մահվան վայրՄիլան, Իտալիա
Մասնագիտություննկարիչ
Ուշագրավ աշխատանքներThe Virgin and Child?, Madonna and Child, St Catherine, and the Blessed Stefano Maconi?, Virgin of the Veil? և Madonna and Child?
 Bergognone Վիքիպահեստում

Ամբրոջո Բերգոնյոնե կամ Բորգոնյոնե, իսկական անունը՝ Ամբրոջո դա Ֆոսսանո (իտալ.՝ Ambrogio Bergognone, Ambrogio da Fossano, 1453[1], Ֆոսանո, Կունեո, Պիեմոնտ, Իտալիա - 1523 կամ 1522[2][3][4][…], Միլան, Իտալիա), լոմբարդյան դպրոցի իտալացի նկարիչ։

Կենսագրություն և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մականունը խոսում է բուրգունդյան դպրոցի հանդեպ իր հակվածության մասին, ձևով մոտ է Վինչենցո Ֆոպպային։ Զգացել է Լեոնարդո դա Վինչիի ազդեցությունը։ Առավել հայտնի է Չերտոզա դի Պավիայի Կարտեզյան միաբանության մենաստանի 1486-1494 թվականների աշխատանքներով։ Ավելի ուշ աշխատել է Միլանի Սանտ Էուստորջոյի բազիլիկում և Սան Սատիրո եկեղեցում, 1497-ից հետո՝ Լոդիում, 1512 թվականին՝ Բերգամոյում, մահից քիչ առաջ՝ կրկին Միլանում, Սան Սիմպլիչանոյի բազիլիկում։

Նրա կտակը թվագրվում է 1523 թվականի ապրիլի 4-ին, նույն թվականին նա մահացավ։ Բեռնարդինո Լուինին համարվում է իր ուսանողներից մեկը։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերգոնյոնեի աշխատանքները ներկայացված են Բերգամոյի, Միլանի (Բրերա պատկերասրահ, Պոլդի Պեցցոլիի թանգարան), Թուրինի, Փարիզի, Լոնդոնի, Նյու Յորքի և այլ թանգարաններում, նրա կտավներից մեկը (Հակոբոս առաքյալ, մոտավորապես 1500 թվական) Էրմիտաժում է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Swartz A. Open Library — 2007.
  4. 4,0 4,1 4,2 AGORHA (ֆր.) — 2009.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ամբրոջո Բերգոնյոնե». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Sciolla J.C. Ambrogio da Fossano detto il Bergognone: un pittore per la Certosa. Milano: Skira, 1998

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբրոջո Բերգոնյոնե» հոդվածին։