Ամբարային հրաթիթեռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամբարային hրաթիթեռներ
Ամբարային hրաթիթեռներ
Ամբարային hրաթիթեռներ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Թիթեռներ (Lepidoptera)
Ընտանիք Pyralidae
Ցեղ Plodia
Տեսակ Ամբարային hրաթիթեռներ (P. interpunctella)
Միջազգային անվանում
Plodia interpunctella

Ամբարային hրաթիթեռներ, հրաթիթեռների ընտանիքի թիթեռներ։ Հացահատիկի, սերմերի, սննդամթերքի և խարի վտանգավոր վնասատուներ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում են հացահատիկի պահեստարաններում, մթերքների պահեստներում, ալրաղացներում, էլևատորներում են։ Հայաստանի Հանրապետությունում տարածված են ջրաղացի, հարավ ամբարային և ալյուրի հրաթիթեռները։ Ալրաղացային հրաթիթեռ (Ephestia kuehniella) թևերի բացվածքը 20–25 մմ է, առջևի թևերը երկու սպիտակ քառաթերթավոր գծերով և թույլ արտահայտված սև երկայնական շերտերով ու կետերով, գորշագույն են, հետևինները՝ պղտոր-գորշ։ Թրթուրների երկարությունը 20 մմ է, գույնը՝ բացդեղին, կանակի պահեստարաններում և բնակելի տներում։ Բնության մեջ ապրում է ծառասնկերի և փտած ծառերի մեջ։ Թևերի բացվածքը 9–14 մմ է, առջևի թևերը՝ մուգ բծերով արծաթագորշագույն են, հետևինը՝ գորշ կամ դարչնագույն։ Թրթուրի երկարությունը՝ մինչև 10 մմ, դեղնասպիտակավուն, գլուխը՝ դեղնադարչնագույն։ Տարեկան տալիս է 1–2 սերունդ։ Թրթուրները ձմեռում են բոժոժներում։ Առաջին սերնդի թիթեռները դուրս են գալիս գարնանը։ Էգերը ձվադրում են հացահատիկի և այլ մթերքների վրա։ Թրթուրները սնվում են նույն տեղերում։

Կենսաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբարային հրաթիթեռները հանդիպում են ջեռուցվող տարածքներում, պահեստներում, սննդի, արդյունաբերական ձեռնարկություններում, պահեստներում, բնակելի տներում, մթերային խանութներում, առևտրի կենտրոններում և այլուր)[1]։

Թիթեռները հարսնյակներից դուրս են գալիս սովորաբար օրվա երկրորդ կեսի կամ՝ երեկոյան։ Թևերը բացվում և ցամաքում են մոտ 40 րոպեում, ինչից հետո թիթեռները կամ թռչում են, կամ՝ թաքնվում[2]։

Վարում են գիշերային կենսակերպ և երեկոյան կամ գիշերային թռիչքի ժամանակ չեն մոտենում լույսի արհեստական աղբյուրին[3][4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսական բույսերի վնասատուներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Королько Р.Ю., Пономарёв В.А. Значение Plodia interpuntella и Calleria mellonella при использовании шмелей в защищённом грунте // Роль молодых учёных и исследователей в решении актуальных задач АПК. —Санкт-Петербург, 2019. — С. 15—17.
  2. Загуляев, Алексей Константинович|Загуляев А. К. Моли и огнёвки — вредители зерна и продовольственных запасов. — М.-Л.: Издательство академии наук СССР, 1965. — С. 132—142. — 195 с.
  3. Насекомые и клещи — вредители сельскохозяйственных культур. Том III. Чешуекрылые. Ч. 2. — СПб.:: Издательство «Наука», 1999. — С. 153—154. — 410 с.
  4. Мигулин А. А., Осмоловский Г. Е., Литвинов Б. М., Покозий И. Т.. — Сельскохозяйственная энтомология. — Москва: Колос, 1976. — С. 425—429. — 448 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։