Խարի
| Խարի | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Boraginales |
| Ընտանիք | Գաղտրիկազգիներ (Boraginaceae) |
| Ենթաընտանիք | Գաղտրիկայիններ (Boraginoideae) |
| Տրիբա | Lithospermeae |
| Ցեղ | Խարի (Alkanna) Tausch, 1824 |
Խարի (լատիներեն՝ Alkanna), հավաջիվա, գաղտրիկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Տեսակի ներսում կա 64 տեսակ[1]։ Տարածված է Եվրոպայում, Միջերկրական ծովում և Արևմտյան Ասիայում։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Երևանի շրջակայքում, Շիրակի, Սյունիքի մարզերում, Գեղամա լեռնաշղթայի հարավ մասում։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բույսը թավշապատ է, գեղձոտ, կպչուն, հաճախ՝ դեղին։ Ցողունը ճյուղավորվող է, բարձր.՝ 15-40 սմ։ Արմատամերձ տերևները կոթունավոր են, ցողունայինները՝ նստադիր։ Ծաղկաբույլը տերևակալած ոլորք է, ծաղիկները՝ մանր, դեղին։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը մանր, ծռված ընկուզիկ է։
Բժշկության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խարին դեղաբույս է, պարունակում է ճարպաթթուներ, ալկալոիդներ, ֆլավոնոիղներ։ Օգտագործում են որպես վերքերն ապաքինող միջոց։ Ներկատու է (բուրդը ներկում է սև, մանուշակագույն, մոխրագույն)։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է 40, Հայաստանում՝ 1 տեսակ՝ արևելյան խարրի (Alkanna orientalis)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Species of Alkanna по данным сайта The Plant List(անգլ.)(լատ.)
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խարի» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խարի» հոդվածին։ |
| ||||||
|