Աղոթքի ընկույզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բացված աղոթքի ընկույզ՝ վերևում մոգերի երկրպագության պատկերով, իսկ ներքևում՝ Հիսուս Քրիստոսի խաչելության: Նիդրլանդներ, XVI դարի սկիզբ:

Աղոթքի ընկույզ (անգլ.՝ prayer nuts), X-XVI դարերում Հյուսիսային Եվրոպայում, մասնավորապես՝ Նիդերլանդներում մեծ տարածում ունեցող, փայտից պատրաստված մանրանկարչական արտադրանքի տեսակ։ Աղոթքի ընկույզը գնդաձև է, որպես կանոն՝ կազմված է միմյանց միացած երկու մասերից, ինչն այն նմանեցնում է ընկույզի կճեպին։ Մանրանկարները պատրաստվում էին տոսախից և պատկերում էին աստվածաշնչյան իրադարձություններ, հիմնականում՝ Հիսուս Քրիստոսի խաչելության հետ կապված տեսարաններ։

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փակ վիճակում գտնվող աղոթքի ընկույզ, Նիդերլանդներ, XVI դարի սկիզբ:

Տոսախը փայտագրության լավ հանքանյութ է, չնայած բնափայտի այս տարատեսակի օգտագործումը սահմանափակված է արտադրանքի փոքր չափսերով։ Տոսախն ունի համաչափ կարծրություն, դիմացկուն է կոտրվածքների և ճեղքվածքերի նկատմամբ։ Աղոթքի ընկույզների մեծամասնությունը հենց տոսախից է պատրաստված, չնայած հանդիպում են նույնօրինակ արտադրանքներ՝ պատրաստված արծաթից և զարդարված էմալով։

Տոսախե մանրանկարների դետալավորման մակարդակը բացառիկ է. որոշ արտադրաքների վրա տեսանելի է այնպիսի մանրագույն դետալների տեքստուրան, ինչպիսիք են հրեշտակի թևերի փետուրները, վիշապի թեփուկները, հագուսի ձևվածքի հարդարումը և զարդերը[1]։ Արտադրանքների դետալների առատության, ծավալայնության և փոքր չափսի պատճառով սովորական լուսանկարն ընդունակ չէ դրանք որակյալ դրոշմելու, և դրանց պատկերները հավաքում են համակարգչով՝ տարբեր ֆոկուսներով արված լուսանկարներից[2]։

Ռոբեր Կամպին. Սուրբ Հովսեփն աշխատելիս:

Արվեստաբանների գնահատմամբ՝ մեկ պատրաստի արտադրանքի պատրաստման վրա կարող էր ծախսվել մինչև 30 տարի ժամանակ, այսինքն՝ փաստացի, վարպետի ողջ կարիերան, եթե նա միայնակ աշխատեր[3][4]։ Այդ իսկ պատճառով ընկույզները և նույն կատեգորիայի նմանատիպ մանրանկարչական արտադրանքները չափազանց թանկ էին, և միայն իրենց ժամանակի ամենաապահովված մարդիկ՝ արիստոկրատները և իշխող ընտանիքների ներկայացուցիչները կարող էին իրենց թույլ տալ գնել դրանք։ Աղոթքի ընկույզները ճոխության և սեփականատիրոջ կարգավիճակի խորհրդանիշն էին, ինչով էլ բացատրվում է այդ կատեգորիայի արտադրանքից մեզ հասած փոքր քանակով։ Հայտնի է, որ տոսախե մանրաքանդակներ ունեին Անգլիայի արքա Հենրի VIII-ը և նրա կին Եկատերինա Արագոնացին, Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Կառլ VI-ը և Բավարիայի հերցոգ Ալբերտ V-ը։ Որոշ արտադրանքներ ներառում են իրենց առաջին սեփականատերերի ինիցիալները կամ զինանշանները, ում համար որ պատրաստվել էին։

Հավանաբար, յուրաքանչյուր արտադրանքի վրա աշխատել է մի քանի վարպետ՝ իր օգնականների հետ, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու էր աշխատանքի իր մասի համար։ բարձրաքանդակները պատրաստվում էին մի քանի մասերից, ապա մաիացվում և սոսնձվում էին փայտե հիմքի վրա։ դեպքերի մեծ մասում հեղինակների անունները հայտնի չեն. մեզ շատ քիչ հասած հասած անուններից մեկը Adam Dirksz Hinderduyn (1570—1640) է։

Արտադրանքի այլ տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համրիչների գնդաձև կախազարդերը հանդիսանում են տոսախե մանրանկարչության ամենատարածված ձևը, սակայն հայտնի են նաև այդ նույն կատեգորիայի արտադրանքի այլ տարատեսակներ. դրանք, նախ և առաջ, եռապատկերները և երկթև սրբանկարներն են, ինչպես նաև մանրանկարչական փորագրմամբ դագաղները[5], արձանները և նույնիսկ օծանելիքի[6] սրվակները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kahn, Eve. Unlocking the Secrets of Boxwood Miniatures New York Times
  2. The study of boxwood prayer beads and miniature altars from the Thomson Collection at the Art Gallery of Ontario and the Metropolitan Museum of Art American Institute for Conservation
  3. Ellis, Lisa; Suda, Alexandra. «Small Wonders: Gothic Boxwood Miniatures». Art Gallery of Ontario, 2016, р. 28
  4. McConnell, Sophie. «Metropolitan Jewelry». New York: Metropolitan Museum of Art, 1991, р. 69
  5. Миниатюрный гроб на сайте музея Метрополитен
  6. Резной флакон на сайте Британского музея

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]