Աղաթուփ
Աղաթուփ | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ցեղ | Աղաթուփ (Halimodendron) DC., 1825 |
Աղաթուփ (լատ.՝ Halimodendron), ոլոռնածառ, բակլազգների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի տերևնաթափ թփերի ցեղ։ ՀՀ-ում հայտնի է, աղաթուփ արծաթագույն (H. halodendron)։ Տարածված է Երևանի շրջակայքում, Արարատի, Կոտայքի, Սյունիքի և այլ մարզերի ստորին ու նախալեռնային գոտիներում։ Աճում է քարքարոտ ու չոր լանջերին, տափաստաններում։ Չորադիմացկուն է։
Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տերևաթափ թուփ է՝ 2-3 մ բարձրությամբ և ցրված սաղարթով։ Հին ճյուղերի կեղևը գորշաշագանակագույն է, իսկ երիտասարդ ճյուղերինը՝ մոխրավուն կամ գորշամոխրավուն, անջատվում է երկայնական շերտով։ Ընձյուղները անկյունավոր են, ծածկված կարճ, մոխրաարծաթավուն մազմազուկով։ Ցողունը խիտ ճյուղավորվով է, բարձրությունը՝ 2-3 մ։
Տերևները զույգ փետրաձև են 3-3.5 սմ երկարությամբ, կազմված 1-5 զույգ տերևիկներից, փշանման; Տերևները բարդ, զույգափետրաձև են, հիմքում առանցքները կոշտանում են և վերափոխվում են փշերի։ Տերևիկները հակառակ ձվաձև են կամ երկարավուն հակառակ ձվաձև, 1.5-3.5 սմ երկարությամբ և 0.3-1.1 սմ լայնությամբ, գագաթում կլորացած կամ փոսիկով, մոխրականաչավուն։
Ունդերը հակառակ ձվաձև են՝ 1-3 սմ երկարությամբ և 0.7-1.2 սմ լայնությամբ, կնճռոտ, գագաթին սուր փշով, կոշտ, մոխրադարչնագույն կամ գորշ, բազմասերմ։ Ծաղկաբույլերը հովանոցանման է, ծաղիկները՝ մանուշակագույն, հազվադեպ՝ վարդագույն մինչև սպիտակ։ Ծաղկում է հունիս-հուլիսին, պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբերին։
Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեղաբույս․ պարունակում է վիտամին E, կարոտին (A-նախավիտամին)։ Գեղազարդիչ է․ օգտագործվում է կենդանի ցանկապատների ստեղծման համար։ Միջնատասպան է։
Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, Իրանում, Չինաստանում, Մոնղոլիայում։ Հայկական ՍՍՀ-ի տարածքում համդիպում է Արարատյան դաշտում, Վայքում, Մուղրիում, Արաքս գետի հովտում, անապատային ավազուտներում, չոր, քարքարոտ թեքություններում, աղուտներում։ Բարձր է գնահատվում որպես աղադիմացկուն և չափազանց չորադիմացկուն բույս։ Հայտնի է մանրէասպան հատկությամբ։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քո շրջապատի թփերը Լ. Վ. Հարությունյան 1984 224 էջ
- Деревья и кустарники СССР / П.И. Лапин. — М.: "Мысль", 1966. — С. 430. — 637 с.
- Лесная энциклопедия: В 2-х т., т.2 / Г.И. Воробьёв. — М.: Сов. энциклопедия, 1986. — С. [1]. — 631 с.
- Флора Казахстана. Том V. Бобовые / Н.В. Павлов. — Алма-Ата: Издательство Академии наук Казахской ССР, 1961. — С. 70-72. — 515 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
|
|