Ահմադու Կուրումա
Ահմադու Կուրումա | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 24, 1927[1][2][3][…] |
| Ծննդավայր | Boundiali[4] |
| Վախճանվել է | դեկտեմբերի 11, 2003[5][1][2][…] (76 տարեկան) |
| Վախճանի վայր | Բրոն[4] |
| Մասնագիտություն | գրող |
| Լեզու | ֆրանսերեն |
| Քաղաքացիություն | |
| Ուշագրավ աշխատանքներ | Le soleil des indépendances?[6], Monnè, outrages et defis?, Waiting for the Wild Beasts to Vote?, Allah Is Not Obliged? և Quand on refuse on dit non? |
| Պարգևներ | |
Ահմադու Կուրումա (ֆրանսերեն՝ Ahmadou Kourouma; նոյեմբերի 24, 1927[1][2][3][…], Boundiali[4] - դեկտեմբերի 11, 2003[5][1][2][…], Բրոն[4]), իվուարցի գրող։ Գրել է ֆրանսերեն լեզվով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանդինկա ժողովրդի հայտնի ընտանիքից է։ Սովորել է Բամակոյի դպրոցում (Մալի)։ Ծառայել է գաղութային ֆրանսիական բանակում Հնդկաչինում (1950-1954), այնուհետև սովորել է Լիոնի Ֆինանսների համալսարանում։ 1960-ին, Կոտ դ'Իվուարի անկախության համար պայքարից հետո, վերադարձել է հայրենիք։ Հակամարտության մեջ է մտել Ուֆուե Բուանյիի վարչակարգի հետ և ձերբակալվել է։ Լքել է երկիրը, ապրել է Ալժիրում (1964-1969), Կամերունում (1974-1984), Տոգոյում (1984-1994), այնուհետև կրկին վերադարձել հայրենիք։ Առաջին իվուարական պատերազմի ժամանակ նա կանգնել է ընդդիմության կողքին՝ պաշտոնական ազգայնականության դեմ, որը առաջացրեց նախագահ Էյադեմի դժգոհությունը։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անկախության արեգակը/ Les Soleils des indépendances (1968, «Presses de l’Université de Montréal», վերահրատարակվել է «Սյոյ» հրատարակչությունում, 1970, ձեռագրերի համար արժանացել է քվեբեկյան «Études françaises» ամսագրի մրցանակին, մտնում է XX դարի լավագույն աֆրիկյան հարյուր գրքերի շարքի մեջ)
- Monnè, outrages et défis (1990, «Seuil»)
- Սպասում են վայրի գազանների քվեարկությանը/ En attendant le vote des bêtes sauvages (1994, «Seuil» 1999, «Livre Inter» մրցանակ, հանձնաժողովի նախագահ՝ Ժան-Մարի Գյուստավ Լեկլեզիո)
- Ալլահը պարտավոր չէ/ Allah n’est pas obligé (2000, «Seuil», Ռենոդո մրցանակ, լիցեյիստների Գոնկուրյան մրցանակ, Ամերիգո Վեսպուչիի մրցանակ, Ֆրանսիա, ռուս․ թարգ․ 2002)
- Հրաժարվելիս ասում են «ոչ»/ Quand on refuse on dit «non» (2004, «Seuil», հրատարակվել է հետմահու)
Պիեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրողի վեպերը թարգմանվել են շատ լեզուներով։ 2004-ից Ժնևի ամենամյա գրքային սրահում հանձնվում է Ահմադու Կուրումայի մրցանակը։ Ի թիվս այլոց, մրցանակը ստացել են Տանելլա Բոնին (2005), Սամի Չակը (2007), Կոսսի Էֆուին (2009), Ֆլորան Կուաո-Զոտտին (2010), Էմանուել Դոնգալան (2011), Սքոլաստիկ Մուկազոնգան (2012), Տյերնո Մոնենեմբոն (2013)։
2010 թվականին փարիզյան «Seuil» հրատարկչության կողմից թողարկվել է Ահմադու Կուրումայի ամբողջական երկերի ժողովածուն։ Նրա պատվին նույն թվականին անվանվել է «Jardin des Chartreux» լիոնյան այգու տունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Internet Speculative Fiction Database — 1995.
- 1 2 3 4 NooSFere (ֆր.) — 1999.
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 Fichier des personnes décédées mirror
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Babelio (ֆր.) — 2007.
- ↑ Les Goncourt dans leur siècle : Un siècle de « Goncourt » (ֆր.) — Presses universitaires du Septentrion, 2005. — doi:10.4000/BOOKS.SEPTENTRION.54288
- ↑ http://prixrenaudot.free.fr/palmares2.htm
- ↑ http://www.adelf.info/data/documents/HISTORIQUE-GRAND-PRIX-LITTERAIRE-dAFRIQUE-NOIRE-.pdf
- ↑ http://www.lalettredulibraire.com/Palmar%C3%A8s-du-Prix-Amerigo-Vespucci
- ↑ http://www.lalettredulibraire.com/Palmar%C3%A8s-du-Livre-Inter
- ↑ https://www.erudit.org/fr/revues/liberte/1968-v10-n2-liberte1028491/29579ac.pdf — P. 4. — 8 p.
- ↑ https://web.archive.org/web/20160408211043/http://www.sgdl.org/culturel/les-prix-sgdl/archives-des-prix/861-grand-prix-poncetton-de-la-sgdl-pour-lensemble-de-luvre
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համառոտ կենսագրություն, մատենագրություն, անդրադարձումներ
- The official Allah is Not Obliged website
- «Ahmadou Kourouma’s Allah is not Obliged», Words without Borders, Christopher Cox
- «Allah n’est pas obligé D’Ahmadou Kourouma», Article de Cinquième zone n°102, 2 décembre 2000
- http://www.complete-review.com/authors/kourouma.htm
- Encyclopædia Britannica
- The Suns of Independence
- Waiting for the Wild Beasts to Vote
- Birahima’s last battle
- Ahmadou Kourouma’s Allah is not Obliged
- Ahmadou Kourouma
| ||||||||||||||||