Ահաբեկչություն Բուրգասում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ահաբեկչություն Բուրգասում
Տեսակմահապարտ ահաբեկիչ
Երկիր Բուլղարիա
ՏեղադրանքBurgas Airport?
Տարեթիվհուլիսի 18, 2012
Զոհվածներ6 մարդ
Վիրավորներ32

Ահաբեկչական գործողություն Բուրգասում, տեղի է ունեցել Բուրգասի օդանավակայանում, տեղական ժամանակով ժամը 17:23-ին, 2012 թվականի հուլիսի 18-ին։ Մահապարտ ահաբեկչի կողմից ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել է 7 մարդ (ներառյալ մահապարտը), ևս 32-ը վիրավորվել են[1]։

Պայթյուն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հուլիսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 17:43- ին Բուլղարիայի Բուրգաս քաղաքի «Սարաֆովո» օդանավակայանում վայրէջք է կատարել Թել Ավիվից չարթերային չվերթը, որտեղ 155 մարդ է եղել, հիմնականում դպրոցների վերջին շրջանավարտներ, Իսրայելի քաղաքացիներ։ Նրանք ուղևորվում էին դեպի Արևային ափին գտնվող հանգստավայր։ Ժամը 17:23-ին, երբ մի քանի մարդ արդեն մտել է ավտոբուս, պայթյուն է տեղի ունեցել։ Իսրայելցիներին սպասող մյուս երեք զբոսաշրջային ավտոբուսները նույնպես վնասվել են։ Վեց մարդ զոհվել է տեղում, ևս երկուսը, այդ թվում՝ ավտոբուսի վարորդը և 36-ամյա բուլղարացին, որը գիդ էր աշխատում, մահացել են հիվանդանոցում։ Ընդհանուր առմամբ, Բուլղարիայի ներքին գործերի նախարարության տվյալներով, պայթեցված ավտոբուսում պետք է 47 մարդ ուղևորվեր։ Հիվանդանոցներում գտնվել է 37 մարդ, որոնցից երեքը՝ նրանք, ովքեր առավել լուրջ վնասվածքներ են ստացել, տեղափոխվել են Սոֆիա։ Բացի իսրայելցիներից, վիրավորների թվում են նաև այլ պետությունների՝ ԱՄՆ-ի, Իտալիայի, Սլովակիայի և Բուլղարիայի քաղաքացիներ։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայթյունից անմիջապես հետո Բուլղարիան ուժեղացրել է անվտանգության միջոցառումները ողջ երկրում։ Բուրգասի օդանավակայանը փակվել է, դրա փոխարեն բոլոր չվերթները ուղևորվել են Սոֆիա կամ Վառնա։ Բուլղարիայի օդանավակայաններից մեկնող ուղևորները լրացուցիչ ստուգումներ են անցել։ Ոստիկանության լրացուցիչ ուժերը նաև նպատակ են ունեցել պաշտպանել կայարանները, փոստի շենքերը, հյուրանոցները, որտեղ կանգ են առել իսրայելցի զբոսաշրջիկները, և Սոֆիայում բնակվող հինգ հազար հրեաները։ Մի քանի ժամով փակել են նաև Թել Ավիվում գտնվող «Բեն Գուրիոն» օդանավակայանը, ինչի պատճառով հետաձգվել է 11 չվերթ։ Իսրայելի ընդհանուր անվտանգության «Շին-Բեթ» ծառայությունը դադարեցրել է բոլոր թռիչքները դեպի Արևելյան Եվրոպայի 11 երկրներ։ Իսրայելցի զբոսաշրջիկների վրա հարձակումն անմիջապես դատապարտել է միջազգային հանրությունը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ։ Բուլղարացիների հետաքննությանը (որոնք, սեփական խոստովանությամբ, քիչ փորձ ունեն այդ գործում), բացի իսրայելական հատուկ ծառայություններից և Ինտերպոլից, անմիջապես միացել են ՀԴԲ-ի և ԿՀՎ-ի մասնագետները[2]։

Ահաբեկիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլիսի 19-ին հրապարակվել է տեսագրություն, որտեղ երևում է գլխարկով, մարզաշապիկով, շորտերով և մարզակոշիկներով բարձրահասակ տղամարդ, որի վրա երկու ուսապարկեր են ամրացված։ Նա հանգիստ զբոսնում է օդանավակայանի շենքում, որից հետո ուղևորվում է դեպի դուռը[3]։ Բուլղարական ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել, որ ավտոբուսը պայթեցրած ահաբեկիչը 33-ամյա Մեհդի Յեզալին է եղել, որը ծագումով ալժիրցի Շվեդիայի քաղաքացի է, որը 2002-2004 թվականներին բանտարկության մեջ է եղել Գուանտանամոյի բազայում գտնվող ամերիկյան բանտում։ Բանտի վարչակազմի որոշմամբ Մ. Յեզալին հանձնել են Շվեդիային, որտեղ նա պետք է կրեր բանտարկությունը։ Սակայն Շվեդիայի իշխանությունները նրա դեմ մեղադրանքներ չեն առաջադրել։ Ըստ որոշ տվյալների՝ Մ. Յեզալին 12 մարդու թվում էր, որոնք ձերբակալվել էին 2009 թվականին Աֆղանստանի սահմանը հատելու փորձի ժամանակ[4]։ Սակայն Շվեդիայի իշխանությունները հերքել են տվյալներն այն մասին, որ Բուրգասի օդանավակայանում ահաբեկչություն իրականացրած մահապարտ Մ. Յեզալին այդ երկրի հպատակն էր, իր հերթին Բուլղարիայի իշխանությունները հանդես են եկել նմանատիպ հայտարարություններով[5]։

Ավելի ուշ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Բուլղարիայի ոստիկանությունը կողմնորոշում է ստացել ահաբեկչությանը մասնակցության մեջ երկրորդ կասկածվողին։ ԶԼՄ-ների տվյալներով՝ վկաները ահաբեկչության ենթադրյալ հանցակցին նկարագրել են որպես կարճ սանրվածքով տղամարդ, որը անգլերեն խոսել է ուժեղ ակցենտով։ Կազմվել է տղամարդու ֆոտոռոբոտ, որն ոստիկանությունն արդեն ցույց է տվել մի քանի հյուրանոցների անձնակազմին։ Թե ինչպիսին էր ահաբեկչության ենթադրյալ հանցակցի դերը, հայտնի չէ[6]։

2013 թվականի հուլիսին բուլղարական «Դնևեն Տրուդ» թերթը հաղորդել էր, որ ենթադրյալ ահաբեկիչների անունը Մելիադ Ֆարահ է, որը նաև հայտնի է որպես Հուսեյն Հուսեյն՝ Ավստրալիայի քաղաքացի, ծնվել է 1980 թվականի նոյեմբերի 5-ին, երկրորդը՝ Հասան Էլ Հաջ Հասանը՝ Կանադայի քաղաքացի, ծնվել է 1988 թվականի մարտի 22-ին։ Հաղորդվում է նաև, որ ահաբեկիչները չորսն են եղել, մաքսանենգ ճանապարհով Լեհաստանից Բուլղարիա են տեղափոխել դետոնատորն ու հեռակառավարման վահանակը։ Մահապարտի ինքնությունը դեռ պարզված չէ[7]

Մահացածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կոհավա Շրիկի (כוכבה שריקי) (42), Ռիշոն լե Ցիոնից,
  2. Իցհաք Կոլանգի (28) (איציק קולנגי), Պետախ-Տիկվայից,
  3. Ամիր Մենաշե Менаше (אמיר מנשה) (28), Պետախ-Տիկվայից,
  4. Մաոր Հարուշ (25) (מאור הרוש), Աքքայից,
  5. Էլիոր Փրայս (26) (אליאור פרייס), Աքքայից[8][9],
  6. Մուստաֆա Կյոսով (բուլղար․՝ Мустафа Кьосов), ավտոբուսի վարորդ, Բուլղարիայի քաղաքացի[10]։

Ահաբեկչության պատասխանատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ահաբեկչության մեջ մեղադրել է «Հեզբոլլահ» կազմակերպությանը (Լիբանան) և նրան սատարող Իրանին։ Իրանը հերքել է այդ մեղադրանքները[3]։

2013 թվականի հունվարին Բուլղարիայի արտաքին գործերի նախարարը Իսրայել կատարած իր այցի ընթացքում նրա ղեկավարությանը ներկայացրեց ահաբեկչության հետաքննության մասին հաշվետվության սևագիրը։
2013-ի փետրվարի 5-ին Բուլղարիան հրապարակել է հետաքննության արդյունքների պաշտոնական հաշվետվությունը, որում մեղավորը «Հեզբոլլահ» ահաբեկչական խմբավորումն է[11][12]։ե

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Автобус в болгарском аэропорту взорвал смертник
  2. Смертник с рюкзаком
  3. 3,0 3,1 В Болгарии опубликовали видео предполагаемого смертника // Швеция опровергла причастность своего подданного к теракту в Бургасе, 20.07.2012
  4. СМИ назвали имя взорвавшего болгарский автобус смертника
  5. Швеция опровергла причастность своего подданного к теракту в Бургасе
  6. СМИ сообщили о втором подозреваемом в болгарском теракте
  7. «MIGnews | Происшествия | Взрывчатка для атаки Бургаса транспортировалась через Польшу». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.
  8. Тела израильтян, погибших в результате теракта в Болгарии, доставлены на родину
  9. לפרסום שמות ההרוגים בבולגריה(չաշխատող հղում)
  10. 33 раненых в теракте в Бургасе доставлены в Израиль; погибший водитель — мусульманин(չաշխատող հղում)
  11. «Отчет МИД Болгарии: теракт против израильтян в Бургасе был осуществлен «Хизбаллой»». newsru.co.il. 17 января 2013 г. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 17-ին.
  12. ««Хизбалла» планировала теракт в отеле на Солнечном берегу». newsru.co.il. 7 февраля 2013 г. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]