Ալ-Թաբնիի շրջան
Appearance
(Վերահղված է Ալ-Թիբնիի շրջանից)
Ալ-Թաբնիի շրջան արաբ․՝ ناحية التبني | |
---|---|
Երկիր | Սիրիա |
Կարգավիճակ | Շրջան |
Մտնում է | Դեյր-էլ-Զորի մարզ → Դեյր-էլ-Զորի գավառ |
Վարչկենտրոն | Ալ-Թաբնի |
Հիմնական լեզու | Արաբերեն |
Բնակչություն (2004) | 48 393 |
Տարածք | 1212,10 |
Ժամային գոտի | UTC+2 |
Ալ-Թաբնիի շրջան, (արաբ․՝ ناحية التبني) Սիրիայի Արաբական Հանրապետության շրջանի կարգավիճակ ունեցող վարչական միավոր, որը հանդիսանում է Դեյր-էլ-Զորի գավառի 7 շրջաններից մեկը։
Վարչական կենտրոնն է Ալ-Թաբնի քաղաքը։ 2004 թվականի մարդահամարի տվյալներով շրջանը ունի 48 393 բնակչություն[1]։ Հիմնական զբաղմունքը անասնապահությունն է՝ ուղտաբուծություն, խոշոր և մանր եղջերավոր անասուններ։ Մերձավոր Արևելքի ամենաերկար գետի՝ Եփրատի ափին գտնվելու շնորհիվ բնակչությունը կարողանում է զբաղվել ոռոգովի երկրագործությամբ։
Զբաղեցրած տարածքով (1212 քառ. կմ) զիջում է հարևան շրջաններին։
Ունի 10 գյուղ և ավան՝
- Զաղիր Շամիա (زغير شامية)
- ալ-Բուեյտիա (البويطية)
- ալ-Այնբա (العنبة)
- Հավայիջ զիյաբ Շամիա (حوايج ذياب شامية)
- ալ-Խարիտա (الخريطة)
- ալ-Տարիֆ (الطريف)
- ալ-Շամիտիա (الشميطية)
- Մաադան Աթիկ (معدان عتيق)
- ալ-Կասբա (القصبي)
- ալ-Մասրաբ (المسرب)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Սիրիայի մարդահամար,2004
|