Ալֆրեդ Վեռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալֆրեդ Վեռներ
Alfred Werner
(UAZ) AB.1.1093 Werner.tif
Ծնվել էդեկտեմբերի 12, 1866(1866-12-12)[1][2][3][…]
Մյուլուզ
Մահացել էնոյեմբերի 15, 1919(1919-11-15)[4][1][2][…] (52 տարեկան)
Ցյուրիխ[4]
ԳերեզմանRehalp Cemetery[5]
ՔաղաքացիությունFlag of Switzerland.svg Շվեյցարիա[6] և Flag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա[6]
Մասնագիտությունքիմիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ցյուրիխի համալսարան
Գործունեության ոլորտօրգանական քիմիա, ֆիզիկական քիմիա և քիմիա[7]
Ալմա մատերՑյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց և Ցյուրիխի համալսարան
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[8] և գերմաներեն[7]
Գիտական ղեկավարArthur Rudolf Hantzsch?
Պարգևներ
Ամուսին(ներ)Emma Werner?
Commons-logo.svg Alfred Werner Վիքիպահեստում

Ալֆրեդ Վեռներ (գերմ.՝ Alfred Werner, դեկտեմբերի 12, 1866(1866-12-12)[1][2][3][…], Մյուլուզ - նոյեմբերի 15, 1919(1919-11-15)[4][1][2][…], Ցյուրիխ[4]), շվեյցարացի քիմիկոս անօրգանիկ։ Կոմպլեքսային միացությունների քիմիայի հիմնադիրներից։ 1893 թվականից Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր։

Անօրգանական նյութերի կառուցվածքի հետազոտմանը նվիրված իր առաջին աշխատանքում (1893) Վեռներն առաջարկել է կոմպլեքսային միացությունների կոորդինացիոն տեսությունը։ Սինթեզել է բազմաթիվ նոր միացություններ, մշակել նյութի կառուցվածքի հետազոտման եղանակներ, հետազոտել բազմաթիվ նյութեր, դասակարգել իր ժամանակին հայտնի անօրգանական նյութերը։ Ներկոմպլեքսային միացությունների նրա պատկերացումները օգնեցին բացահայտելու բազմաթիվ օրգանական նյութերի (քլորոֆիլ, հեմոգլոբին և այլն) կառուցվածքը։ Վեռների տեսության հիման վրա ենթադրվեց կոմպլեքսային միացությունների տարածական իզոմերների գոյությունը, մեկնաբանվեց կրկնակի աղերի կառուցվածքը։ Մտցվեց կոորդինացիոն թիվ հասկացությունը, ընդլայնվեցին արժեքականության մասին պատկերացումները։ Նոբելյան մրցանակ (1913

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 379 CC BY-SA icon 80x15.png