Ալֆրեդ Հավան
Ալֆրեդ Հավան | |
---|---|
Ծնվել է | 1934 |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն | Իրան |
Մասնագիտություն | մարզիկ |
Ալֆրեդ Հավան (1934, Թեհրան, Իրան), Համահայկական խաղերում Իրանի ներկայացուցիչ[1], Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամ[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալֆրեդ Հավանը ծնվել է 1934 թվականին Թեհրանում։ 1952 թվականին անդամակցել է Սպահանի բասկետբոլի հավաքականին, որը երկրի առաջնությունում գրավել է երկրորդ տեղը և Սպահանի թեթև ատլետիկայի հավաքականին, որը երկրի առաջնությունում զբաղեցրել է երրորդ տեղը։ 1952 թվականին Մաշհադում կայացած հեռացատկի առաջնությունում 7 մետր 10 սմ արդյունքով ճանաչվել է հաղթող։ Մինչև 1956 թվականը հեռացատկ և բարձրացատկ մարզաձևերում մի քանի անգամ գրավել է առաջին և երկրորդ տեղերը։
1953-1957 թվականներին ազգային հավաքականի կազմում մասնակցել է Պակիստանում, Թուրքիայում, Իրաքում, Իտալիայում կայացած միջազգային առաջնությունների՝ հեռացատկի և բարձրացատկի մարզաձևերում նվաճելով առաջին, երկրորդ և երրորդ տեղերը։
1955 թվականին երկրի տասնամարտի առաջնությունում զբաղեցրել է հինգերորդ տեղը։
1966-1967 թվականներին մասնակցել է Թուրքիայի, Պակիստանի միջազգային և Մելբուռնի օլիմպիական նախապատրաստական խաղերին։
Հավանի մարզական կարիերան ավարտվել է ոտքի վնասվածքի պատճառով։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տ. Լազարյան։ Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իրանահայ անվանի մարզիկներ (Iranian Armenians In Sports), Նաիրի, 2011, 978-6005307177[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Համահայկական ձմեռային խաղեր՝ «Սպորտը հարաբերություններ կառուցելու ամենաազնիվ, բարի ձևն է». Ալֆրեդ Հավան». Hayern Aysor (ամհարերեն). 2014 թ․ փետրվարի 28. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Գործադիր կոմիտեի նոր կազմ ։ Pan-Armenian Games». panarmeniangames.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.(չաշխատող հղում)
- ↑ Alfred, Havan (2011). Iranian Armenians In Sports Iranahye Anvani Marzikner. Nairi. ISBN 9786005307177.