Ալֆա և Օմեգա: Ժանիքավոր եղբայրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Ալֆա և Օմեգա: Ժանիքավոր եղբայրություն
անգլ.՝ Alpha and Omega
Ալֆա և Օմեգա։ Ժանիքավոր եղբայրություն.jpg
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ և ստերեոկինո
Ժանրֆենթեզի ֆիլմ, արկածային ֆիլմ, կինոկատակերգություն և ընտանեկան ֆիլմ
ՌեժիսորAnthony Bell?[1][2][3][…] և Ben Gluck?[1][2][4][…]
ՍցենարիստChris Denk?
ՀնչյունավորումՋասթին Լոնգ[5][6][7][…], Հեյդեն Փեյնթիեր[5][6][7][…], Դենիս Հոփեր[5][8], Դենի Գլովեր[5], Քրիս Քարմակ[5] և Քրիստինա Ռիչի[5][7][9]
ՊրոդյուսերՍթիվ Մուր և Ռիչարդ Ռիչ[1][10]
Գործադիր պրոդյուսերNoah Fogelson?, Michael Paseornek? և Anthony Bell?
ԵրաժշտությունՔրիս Բեյքն
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ, Flag of India.svg Հնդկաստան և Flag of Canada (Pantone).svg Կանադա
Լեզուանգլերեն
ԸնկերությունCrest Animation Productions?[1] և Relativity Media
ԴիստրիբյուտորՀունգարիա ֆորում[11], Lions Gate Entertainment և Նեթֆլիքս
Տևողություն88 րոպե
ՍիկվելԱլֆա և Օմեգա 2։ Տոնական ոռնոցի արկածները
Թվական2010, սեպտեմբերի 17, 2010[1][2][4][…] և հոկտեմբերի 21, 2010[11]
Բյուջե20 000 000 $
Շահույթ53 507 267 $[12]
alphaandomega3d.com(անգլ.)

Ալֆա և Օմեգա։ Ժանիքավոր եղբայրություն (անգլ.՝ Alpha and Omega), Էնտոնի Բելլի և Բեն Գլյուկի լիամետրաժ համակարգչային մուլտֆիլմ։ 2010 թվականի սեպտեմբերի 17-ից դուրս է եկել վարձույթի։ Մուլտֆիլմի տարածող ընկերությունը Lionsgate ընկերությունն է։ Մուլտֆիլմը ցուցադրվում է նաև 3D ֆորմատով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմում պատմվում է երկու գայլերի՝ Քեյթի և Համֆրիի (արուի և էգի) մասին։ Քեյթը ալֆա-գայլուհի է՝ կարգապահ և պատասխանատու, իսկ Համֆրին «օմեգա» է (օտարական գայլերի ոհմակում), թեթևամիտ երիտասարդ գայլ, որը զվարճանում է իր նման անբանների հետ։ Մուլտֆիլմի սկզբում նա հնարում է գերանի վրա սահելը, ինչը շուտով նրան պետք է գալիս։

Քեյթի հայրը՝ նրանց ոհմակի առաջնորդը, աղջկան խնամախոսել էր ուրիշ ոհմակի ալֆա-արուներից մեկին՝ Գարտին՝ հույս ունենալով կանխել ոհմակների միջև պատերազմը։ Բայց մի գեղեցիկ օր հարսանիքը հետաձգվում է, երբ կանադական «Ջասպեր» արգելավայրի ծառայողները որսում են պատահաբար իրար կողքի հայտնված Քեյթին ու Համֆրիին և տանում են նրանց իրենց հարազատ ոհմակից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ ուրիշ ազգային պարկ Այդահոում՝ նպատակ ունենալով այնտեղ գայլերի պոպուլյացիան ավելացնել։ Բայց կարծես թե գայլերը չեն ուզում ապրել Այդահոում, և մեր հերոսները որոշում են վերադառնալ հետ՝ Կանադա։ Նոր արգելոցում նրանք դիմում են սագ-ֆրանկոկանադացի Մարսելի և նրա ընկերոջ՝ բադաքլոր-անգլիացու՝ Պեդդիի օգնությանը, որոնք բացատրում են, թե ինչու են նրանց տեղափոխել Այդահո։ Գլխավոր հերոսների՝ դեպի տուն հետդարձի ճանապարհը լեցուն է բազմաթիվ դժվարություններով, որոնք գայլերը հաղթահարում են միասին։ Եվ չնայած նրան որ ալֆայի և օմեգայի միջև ընդհանուր ոչինչ չի կարող լինել, այնուամենայնիվ աստիճանաբար մտերմանում են և սիրահարվում։ Ոհմակի կանոններին դեմ գնալով՝ նրանք միասին նույնիսկ ոռնում են լուսնի վրա։ Միևնույն ժամանակ նույն բանը տեղի է ունենում Լիլիի (Քեյթի քրոջ) և Գարտի միջև։ Երբ գլխավոր հերոսները վերադառնում տուն, Քեյթը որոշում է ընդունում ամուսնանալ Գարտի հետ՝ նպատակ ունենալով միավորել ոհմակները։ Դա խոցում է Խամֆրիի հոգին, նա պատրաստվում է հեռանալ ոհմակից ու դառնալ միայնակ գայլ։ Սակայն ամուսնական արարողության ժամանակ Քեյթը տապալում է հարսանիքը՝ ասելով որ չի կարող ամուսնանալ Գարտի հետ, քանի որ սիրում է մեկ ուրիշի (Խամֆրիին)։ Գարտը ասում է հորը, որ նա նույնպես սիրահարվել է ուրիշ գայլուհու (Լիլիին)։ Բայց Քեյթի և Գարտի հայրերը չեն ընդունում իրենց երեխաների որոշումը, ինչի պատճառով պատերազմ է սկսվում ոհմակների միջև։ Արգելոցի ճանապարհին Խամֆրին հանկարծակի հանդիպում են Քեյթին, ու նրանք որոշում են կանգնեցնել պատերազմը ոհմակների միջև։ Կռվին խառնվում է եղնիկների հոտը, որի թակարդի մեջ են ընկնում ոհմակների առաջնորդները։ Խամֆրին և Քեյթը փրկում են նրանց, իսկ նրանք փոխում են օրենքը, այսինքն՝ Ալֆաններն և Օմեգաները չեն կարող սիրել միմյանց։ Հիմա Խամֆրին ու Քեյթը հնարավորություն ունեն միասին լինելու։

Դերերի հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրկնօրինակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Հայացքը գրախոսականի մեջ այսպես է գրում․ «Մուլտֆիլմ ամբողջ ընտանիքի համար` բարի, զվարճալի, հետաքրքրաշարժ։ Սովորեցնում է հանդիսատեսին լսել իր սիրտին, որը ցույց կտա ճիշտ ուղին»[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]