Ալֆա և Օմեգա 2։ Տոնական ոռնոցի արկածները
Ալֆա և Օմեգա 2։ Տոնական ոռնոցի արկածները անգլ.՝ Alpha and Omega 2: A Howl-iday Adventure | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ |
Ռեժիսոր | Ռիչարդ Ռիչ[1][2] |
Հնչյունավորում | Ben Diskin? |
Պրոդյուսեր | Ռիչարդ Ռիչ |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Lions Gate Entertainment |
Տևողություն | 45 րոպե[3] |
Թվական | 2013 |
alphaandomegadvd.com |
«Ալֆա և Օմեգա 2։ Տոնական ոռնոցի արկածները» ամերիկյան համակարգչային անիմացիոն արկածային ֆիլմ, կատակերգության տարրերով, որը նկարահանվել է 2013 թվականին, ռեժիսոր Ռիչարդ Ռիչի կողմից։ Այն «Ալֆա և Օմեգա։ Ժանիքավոր եղբայրություն» անիմացիոն ֆիլմի ուղղակի շարունակությունն է և համանուն ֆրանշիզայի երկրորդ մասը[4]։ Սկզբում մուլտֆիլը նախատեսված է եղել մեծ էկրաններին մեծամասշտաբ վարձույթի համար, սակայն անհաջող խրոնոմետրաժի պատճառով որոշվում է թողարկել այն direct-to-video ձևաչափով[5]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիզլին հարձակվում է Ստինկի, Կլաուդետտա և Ռանտա գայլուկների վրա, բայց ավազակ գայլերը ծեծում են արջին։ Ավազակներին հանձնարարված էր գողանալ գայլի ձագերին, սակայն այս իրադարձություններից հետո նրանք կարողանում են գողանալ միայն Ռանտային, որը ողջ ընթացքում նստած էր ծառին։ Դեպքից հետո Ստինկը և Կլաուդիետտան ամեն ինչ պատմում են Քեյթին ու Համֆրիին և իրենց բարեկամներին։ Ընտանիքը շտապում է գտնել Ռանտին, և Քեյթը տեսնում է, որ գայլ-ավազակները Ջասպեր այգու հարավային կողմով փախչում են սարեր։ Որոնումների հաջորդ օրը Քեյթն ու Համֆրին հանդիպում են Մարսելին և Պէդդիին, ինչպես նաև` մոլորված գրիզլի արջին, որը փնտրում էր իր մորը։ Համֆրին միանգամից թույլ չի տալիս գրիզլիին իրենց հետ գալ։ Հասնելով սարերին` Քեյթն ու Համֆրին և իրենց բարեկամները որոշում են վերցնել Ռանտին, մինչ Համֆրին կշեղեր գայլ-ավազակներին, և վերցնելով Ռանտին` նրանք փախչում են դեպի մարդկանց ճանապարհներ։ Նրանց մյուս բոլոր բարեկամները մնում են, որպեսզի պահեն գայլ-ավազակներին։ Նրանց օգնության է գալիս կորած գրիզլի արջուկի ընտանիքը։ Հասնելով ավտոլիցքավորման կայարան և տեսնելով Մաքսին (որսորդը, որին նրանք արդեն հանդիպել էին[6])` գայլերի ընտանիքը թաքնվում է աղբարկղերի հետում, սպասելով, որ Մաքսն առաջվա պես կկրակի։ Տեսնելով Քեյթին ու Համֆրիին և նրանց ձագուկներին` Մաքսը որոշում է այս անգամ բարի լինել։ Նա նրանց անվճար սնունդ է տալիս և դուռը բաց է թողնում, իսկ ինքը հեռանում է։ Ֆիլմը վերջանում է նրանով, որ Քեյթն ու Համֆրին որոշում են ձմռանն այնտեղ մնալ։ Համֆրիի վերջին արտահայտությունից[7] հասկանալի է դառնում` որտեղ ընտանիքն է, այնտեղ էլ տունն է։
Հնչյունավորում և կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կերպարի անուն | Կերպարի նկարագրում | Դերերը հնչյունավորել են |
---|---|---|
Համֆրի | Զվարճալի և թեթևամիտ օմեգա-գայլ, Քեյթի ամուսինը։ Ստինկիի, Կլաուդիետտայի և Ռանտայի հայրը։ | Բեն Դիսկին |
Քեյթ | Գեղեցիկ ալֆա-գայլուհի, բնածին որսորդուհի։ Ուինսթոնի մեծ աղջիկը։ Համֆրիի կինը, Ստինկիի, Կլաուդիետտայի և Ռանտայի մայրը։ | Քեյթ Հիգգինս |
Լիլի | Ամաչկոտ և հեզ օմեգա-գայլուհի գեղեցիկ աչքերով, որոնք նախ փակված էին խոպոպներով։ Քեյթի փոքր քույրիկը։ Որսը նրան ամպլուան չէ, բայց նա կարողանում է ցույց տալ կրիաներին։ Հարտի կինը։ | Քեյթ Հիգգինս |
Ուինսթոն | Ծեր ալֆա-գայլ։ Արևմտյան ոհմակի առաջնորդը։ Քեյթի և Լիլիի հայր։ | |
Իվ | Ուինսթոնի կինը։ Քեյթ և Լիլի գայլուհիների մայր։ | Թրեյսի Փֆաու |
Հարտ | Ամենագեղեցիկ և ուժեղ ալֆա-գայլը։ Տոնիի որդին, արևելյան ոհմակի գլխավորը։ Պետք է ամուսնանար Քեյթի հետ և միացներ ոհմակները` այդպիսով փրկելով նրանց սովից։ Բայց հանդիպելով Լիլիին` սիրահարվում է նրան։ | Բլեքի Ռոուզ |
Ստինկի | Գայլի որձ ձագ, Համֆրիի և Քեյթի ավագ խելացի որդին։ Ոհմակի ապագա առաջնորդը։ Հիանալի հոտառություն ունի։ | Քեյթ Հիգգինս |
Կլաուդետտա | Գայլի էգ ձագ, Համֆրիի և Քեյթի միակ դուստրը։ Սիրում է մոր պատմությունները, հաճախ կռվում է Ռանտի հետ։ | Լինդսեյ Թորենս |
Ռանտ | Համրիի և Քեյթի փոքր որդին։ Կլաուդետտայից փոքր է 3 րոպեով։ Սիրում է արկածներ։ Մագլցում է ծառերով։ | Լայզա Ուեսթ |
Տոնի | Ծեր ալֆա-գայլ։ Արևելյան ոհմակի առաջնորդը։ Հարտի հայրը։ | Բիլլ Լեյդեր |
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը հիմնականում տարաբնույթ արձագանքների է արժանացել քննադատների կողմից։ Բարձր են գնահատվել ֆիլմի սյուժեն, հումորը, երկխոսությունները, հնչունավորումը, բայց քննադատվել է ֆիլմի անիմացիայի որակը։
Շարունակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի մարտի 4-ին DVD ձևաչափով թողարկվել է «Ալֆա և Օմեգա 3։ Մեծն գայլերի խաղեր» ֆիլմը, որը ևս չի ցուցադրվել մեծ էկրաններին[8]։ 2014 թվականի հոկտեմբերի 31-ին լույս է տեսել ֆիլմի 4-րդ՝ «The Legend of the Saw-Toothed Cave» վերնագրոց մասը[9][10][11][12]։ 5-րդ մասը թողարկվել է 2015 թվականի ամռանը` ստանալով «Family Vacation» անվանումը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://movieweb.com/movie/alpha-and-omega-2-a-howl-iday-adventure/
- ↑ http://www.the-numbers.com/movie/Alpha-and-Omega-2-A-Howl-iday-Adventure
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «'Alpha and Omega 2': Get a sneak peek at the sequel, which will be released on...». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 28-ին.
- ↑ Milligan, Mercedes. «Exclusive Clip: 'Alpha and Omega 2′ Behind-the-Scenes». Animation Magazine. Վերցված է 2014 թ․ մարտի 28-ին.
- ↑ Альфа и омега клыкастая братва
- ↑ «Կարծում եմ` հասել ենք»
- ↑ «Alpha & Omega: The Great Wolf Games (Blu-ray + DVD + Digital HD) (Walmart Exclusive)». Walmart. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Alpha and Omega: The Legend of the Saw Tooth Cave». iTunes. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «Alpha and Omega: The Legend of the Saw Tooth Cave arriving on DVD September 23rd A». Alien Bee. Արխիվացված է օրիգինալից 2015-09-28-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Alpha & Omega: Legend Of The Saw-Tooth Cave (Walmart Exclusive) (Widescreen)». Walmart. Վերցված է 2014 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Alpha and Omega: The Legend of the Saw Tooth Cave». Lionsgate. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 7-ին.