Jump to content

Հեյդեն Փանեթիեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեյդեն Փանեթիեր
անգլ.՝ Hayden Panettiere
Հեյդեն Փանեթիերը «Հոլիվուդյան ոճ» 6-րդ մրցանակաբաշխությունում, Բևերլի Հիլզ, 2009
Ծնվել էօգոստոս 21, 1989 (26տ․)
ԾննդավայրՊալիսեյդս, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունTappan Zee High School? և Laurel Springs School?
ՔաղաքացիությունԱՄՆ
ՄասնագիտությունԴերասանուհի, երգչուհի
Ակտիվ շրջան1994-այժմ
Ժանրերփոփ
ԸնտրանիRacing Stripes?, Ֆլիքի արկածները, Hoodwinked Too! Hood vs. Evil?, Ալֆա և Օմեգա: Ժանիքավոր եղբայրություն, Սառույցի արքայադուստրը (ֆիլմ) և Մալքոլմը կենտրոնում
Համատեղ ապրող(ներ)Մայլո Վենտիմիլիա, Վլադիմիր Կլիչկո[1] և Scotty McKnight?
Երեխա(ներ)1
Պարգևներ և մրցանակներ
myspace.com/haydenpanettiere

Հեյդեն Լեսլի Փանեթիեր (անգլ.՝ Hayden Lesley Panettiere, օգոստոսի 21, 1989(1989-08-21)[2], Palisades, Orangetown, Ռոքլենդ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի, մոդել և երգչուհի։ Նա առաջին անգամ նկարահանվել է գովազդային հոլովակում, երբ դեռ 11 ամսական էր։ 10 տարեկանում ստացել է երիտասարդ դերասանի մրցանակ՝ «Հիշելով տիտաններին» (անգլ.՝ Remember the Titans) ֆիլմում Շերիլ Յոսթի դերը կատարելու համար։ Նա իր դերասանական կարիերան սկսել է Սառա Ռոբերթսի «Մեկ կյանք՝ ապրելու համար» (անգլ.՝ One Life to Live) ֆիլմով (1994-1997)։ Նա ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակը, որպես երկրորդային պլանի դերասանուհի՝ «Նեշվիլ» հեռուստասերիալում երգչուհի Ջուլիետա Բերնսի դերը կատարելու համար[3][4]։

Հեյդենը հրշեջ հրամանատար Ալեն Փանեթիերի և նախկին սերիալային դերասանուհի Լեսլի Վոջելի դուստրն է։ Նա ունի կրտսեր եղբայր՝ Ջենսեն Փանեթիերը, որը ևս դերասան է։ Փանեթիերն ունի իտալա-գերմանական ծագում[5][6][7]։

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս ութ ամսականից սկսած նրա լուսանկարները տպագրվել են գովազդներում, տասնմեկ ամսականից երևացել է հեռուստաէկրաններին[8]։

Փանեթիերը «Հերոսներ» հեռուստասերիալի աստղ Մայլո Վենտեմիլիայի հետ

Նա հայտնի է դարձել Քլեր Բենեթի դերը մարմնավորելով՝ «Հերոսները» (անգլ.՝ Heroes) հեռուստասերիալում։ Նրա դերերը հաճախ սահմանափակվում են, քանի որ մարդիկ նրան անվանում են «հայտնի սևահեր» կամ պարզապես «շիկահեր»։

2007 թվականի սկզբներին Փանեթիերը հայտնվել է MTV-ի Punk'd հեռուստահաղորդումում։ 2012 թվականին Փանեթիերը «Նեշվիլ» (անգլ.՝ Nashville) հեռուստասերիալում ստանում է գլխավոր դերերից մեկը՝ Քոնի Բրիթոն։

Փանեթիերի իր դեբյուտն արել է 1998 թվականին՝ «Սխալ կյանքը» (անգլ.՝ A Bug's Life) ֆիլմում[9], բայց նրա առաջին ֆիլմն է համարվում «Իմ բերկրանքի առարկան» անգլ.՝ անգլ.՝ The Object of My Affection, որտեղ նա ներկայանում է ջրահարսի կերպարով։ 1999 թվականին նա մարմնավորում է խորտակվող նավակում մնացած աղջկա կերպարը՝ «Հաղորդագրություն շշի մեջ» (անգլ.՝ Message In A Bottle) ֆիլմում։ 2004 թվականին Փանեթիերը գլխավոր դեր է կատարում Disney Channel-ի նկարահանած «Tiger Cruise » ֆիլմում։ 2005 թվականին նա գլխավոր դերակատարի մրցակիցն է «Սառցե արքայադուստր» (անգլ.՝ Ice Princess) ֆիլմում։ Նույն թվականին նա գլխավոր դերակատար է եղել Racing Stripes ֆիլմում։ 2007 թվականին Փանեթիերն պայմանագիր է կնքում William Morris Agency գործակալության հետ, որին նախորդել էր United Talent Agency ընկերության հետ պայմանագիրը[10]։ Ըստ Forbes ամսագրի՝ Փանեթիերը 2007 թվականի ընթացքում վաստակել է 2մլն․ դոլար[11]։ 2009 թվականի հուլիսին նա գլխավոր դեր է կատարում «Ես սիրում եմ քեզ Բեթ Քուփեր» (անգլ.՝ I Love You, Beth Cooper) կատակերգությունում։ 2011 թվականի ապրիլին նա հայտնվում է «Ճիչ 4» (անգլ.՝ Scream 4) սլեշեր ֆիլմում՝ կատարելով Կիրբի Ռիդի դերը։ 2015 թվականի ապրիլին Փանեթիերը միացել է «Custody» ֆիլմի դերասանական կազմին։

Փանեթիերը հնչյունավորել է Կաիրիի (անգլ.՝ Kairi) կերպարը՝ «Kingdom Hearts» և «Kingdom Hearts II» վիդեո խաղերում[12]։ 2015 թվականին Փանեթիերը խաղացել է «Until Dawn» վիդեո խաղի հերոսներից մեկի՝ Սեմի կերպարը[13]։

1999 թվականին Փանեթիերն արժանացել է Գրեմմի մրցանակի՝ «Սխալ կյանք» (անգլ.՝ A Bug's Life) ֆիլմում դերակատարման համար[14]։ 2004 թվականին նա ձայնագրել է «Իմ հերոսը դու ես» (անգլ.՝ My Hero Is You երգըTiger Cruise ֆիլմի համար, իսկ հաջորդ տարի ձայնագրել է «Ես թռչում եմ» (անգլ.՝ I Fly) երգը՝ «Սառցե արքայադուստր» (անգլ.՝ Ice Princess) ֆիլմի համար։ Փայնթիերի առաջին սինգլը՝ Wake Up Call-ը, թողարկվել է 2008 թվականի օգոստոսի 5-ին։ Նա մի քանի երգեր է ձայնագրել Nashville-ի համար, որոնք հետո ներառվեցին շոուի սաունդթրեքերիի ալբոմում։

Փանեթիերը Լոնդոնում, 2009 թ․

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փանեթիերը 2007 թվականի դեկտեմբերից մինչև 2009 թվականի փետրվար հարաբերություններ է սկսում «Heroes» ֆիլմի աստղ Մայլո Վենտեմիգլիայի հետ[15][16], ապա հանդիպում է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի հետ[17]։ 2010 թվականի սեպտեմբերի 10-ին Փանեթիերը ռինգի կողքին էր, երբ Կլիչկոն նոկաուտով պարտության մատնեց բռնցքամարտիկ Սամուել Փիթերին[18]։ 2011 թվականի մայիսին Փանեթիերը հայտարարեց, որ նրանք բաժանվել են երկու տարի միասին լինելուց հետո։ Երկուսն էլ նշել են, որ իրենց բաժանման պատճառը հեռավորությունն է[19]։ 2013 թվականի հոկտեմբերին նա հայտարարել է իր և Կլիչկոյի նշանադրության մասին[20], իսկ 2014 թվականի դեկտեմբերի 9-ին ծնվել է նրանց աղջիկը՝ Կայա Եվդոկիա Կլիչկոն (անգլ.՝ Kaya Evdokia Klitschko)[21]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարիԱնվանումԴերՆշումներ
1994-97Մի կյանք ապրելու համարՍառա Ռոբերթս25 դրվագ
1996Այլմոլորակայիններն ընտանիքումԵրիտասարդ աղջիկԴրվագ «Շատ լավ է, որ ճիշտ է»
1996Ինչպե՞ս է գրվում ԱստվածՄեգան ԲլաքվուդՖիլմ
1996-2000Ուղեցուցային լույսԼիզի Սփաուլդինգ41 դրվագ
1997Միասին դժբախտՓոքրիկ աղջիկԴրվագ «Փոքրիկ պաղպաղակ սարսափների խանութից»
1998Իրենց սեփական կամքովմինի-սերիա
1999Չափազանց հարուստ։ Դորիս Դյուկի գաղտնի կյանքըԵրիտասարդ Դորիս Դյուկըմինի-սերիա
1999Հրեշտակի հպումԴիանաԴրվագ «Աստված օգնական»
1999Եթե հավատում եքԵրիտասարդ Սյուզան Սթոուն / Էլիս Սթոուն
2000Առյուծների միջևՍև հյուսերով և կապույտ աչքերով աղջիկՁայն
2001Օրենք և կարգապահություն։ Հատուկ զոհերի բաժինԷշլի ԲլեքՉարաշահում
2001Շագանակագույն բլուրՄոլի ԻսթմանՖիլմ
2001-02Էլի ՄաքԲիլՄադդի Հարինգթոնե12 դրվագ
2003ՍովորականՓեթի Էն ԷփլվուդHBO բնօրինակ ֆիլմ
2003-05Մալքոլմը կենտրոնումՋեսիկա4 դրվագ
2004ՖիլմորՅումի (ձայն)Դրվագ «Ծածկագիր անուն՝ էլեկտրական սանրվածք »
2004Վագրի ճամփորդությունՄադի ԴոլանDisney ալիք, բնօրինակ ֆիլմ
2005Օրենք և կարգապահություն։ Հատուկ զոհերի բաժինԱնգելա ԱգնելիԴրվագ «Կեռ»
2005Ստեր ասաց իմ մայրը ինձՀայլի ՍիմսԿյանքի բնօրինակ ֆիլմ
2006Գլխավոր հրամանատարՍթեյսի
2006Չմշկող տղաներըՔեսիդի Պարկեր թիվ․2Դրվագ «Ոսկու կույտ»
2006-10ՀերոսներըՔլեր Բենեթ74 դրվագ
2007Նույն ձևՆա ինքըՍեզոն 8, դրվագ 1
2007Ռոբոտ ճուտՔեթարա/Ռամոնա/Սեուսի քույրը
2010Ամերիկյան հայրիկըԷշլի (ձայն)
2011Ամանդա ՆոքսԱմանդա ՆոքսԿյանքի բնօրինակ ֆիլմը
2012Նույն ձևՆա ինքը/հյուրընկալող հյուրըՍեզոն 9, դրվագ 9
2012-այժմՆեշվիլՋուլիետա ԲարնսԳլխավոր դերը՝ 71 դրվագ
ՏարիԱնվանումԴերՆշումներ
1998Իմ բերկրանքի առարկանՋրահարս
1998Մեղուների կյանքԴոթձայն
1999Հաղորդագրություն շշի մեջԱղջիկ՝ խորտակվող նավակի վրա
2000ԴինոզավրՍուրիձայն
2000Հիշելով տիտաններինՇերիլ Յոսթ
2001Ոմն ՋոՆատալի Շաֆֆերը
2002Մանյակի գործըԵրիտասարդ Ժաննա Լամոտ
2003Թունթասթիկ ֆիլմԱլի ՄաքՔոուձայն
2004Փոշու գործարանՄելանի Լյուիսը
2004Հելենի մեծանալըՕդրի Դեվիսը
2005Մրցող շերտերՉաննինգ Ուոլշը
2005Սառցե արքայադուստրՋենիֆեր Հարվուդ
2005Թունթասթիկ ԶատիկԱլի ՄաքՔոուձայն
2006Ամեն ինչ կամ ոչինչԲրիթնի Ալեն
2006ՃարտարապետըՔրիստինա Ուոթերսը
2006Պարոն ԳիբԷլիսոն ՊալմերԹողարկված DVD տարբերակով լավ ուսանողը
2007Շանհայական համբույրԱդելաիդա Բուրբոն
2007Նոր աղջկա օրագիրըՀաննա Ռոշելըձայն
2007Թունթասթիկը թեժանում էԱլի ՄաքՔոուձայն
2008Լուսատտիկները ՊարտեզումԵրիտասարդ Ջեյն Լոուրենս
2008Սքուբի-Դուն և Գոբլին թագավորըԱրքայադուստր ՎիլոուԹողարկվել է Հյուսիսային Ամերիկայում 2011 թ․
2008Ես սիրում եմ քեզ, Բեթ ԿուպերԲեթ Կուպերձայն
2009ՄանչըՆա ինքը
2009Թունթասթիկ ՊարիզումԱլի ՄաքՔոու
2010Ալֆան և ՕմեգանՔեյթձայն
2011Ճիչ 4Կիրբի Ռիդ
2011Հուդն ընդդեմ ՍատանայիՁիավարություն կարմիր գլխարկովձայն
2012ՖորգերըԷմբեր ՖիլթերԷկրանավորվել է 2009-ին
2015ՊահապանԹԲԴՆախկին արտադրության
ՏարիԱնվանումՁայն
1998A Bug's LifeԴոթ
2002The Mark of KriԹատի
2002Kingdom HeartsԿաիրի
2003Toontastic The Movie: Video GameԱլի ՄաքՔոու
2006Kingdom Hearts IIԿաիրի
2010Kingdom Hearts Birth by SleepԿաիրի
2012Kingdom Hearts 3D: Dream Drop DistanceԶիոն
2013Kingdom Hearts HD 1.5 RemixԿաիրի
2014Kingdom Hearts HD 2.5 RemixԿաիրի
2015Until DawnՍեմ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.glamour.com/entertainment/blogs/obsessed/2013/04/hayden-panettiere-glamour-may.html
  2. Discogs(անգլերեն) — 2000.
  3. «Ոսկե Գլոբուս մրցանակաբաշխություն». Entertainment Weekly. 2012 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 13-ին.
  4. Jeff Labrecque (2013 թ․ դեկտեմբերի 12). ««12 տարվա գերություն» և «Ամերիկյան հրհրոց» ֆիլմերը գլխավորում են Ոսկե Գլոբուսի մրցանակներում։». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 12-ին.
  5. Հեյդեն Փանեթիեր (2007 թ․ օգոստոսի 31). «Քրիս Մայլեսի շոուն» (Interview). {{cite interview}}: Unknown parameter |program= ignored (օգնություն)
  6. PEOPLE.com http://www.people.com/people/hayden_panettiere. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 17-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |անուն= ignored (օգնություն)
  7. Fleeman, Mike (2009 թ․ հունվարի 22). «Hayden Panettiere's Father Pleads No Contest to Beating Wife». People.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 5-ին.
  8. «Հեյդեն Փանեթիերի մասին լուրեր են տարածվում և տպագրվում են հոդվածներ». E Online. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 14-ին.
  9. A Bug's Life. Allmoviephoto.com. Retrieved September 25, 2007.
  10. Fleming, Michael (2007 թ․ հունիսի 24). «[[:Կաղապար:-']]Հերոսները' gal cheers for WMA». Variety. Վերցված է 2007 թ․ հունիսի 28-ին. {{cite news}}: URL–wikilink conflict (օգնություն)
  11. Goldman, Lea, Monte Burke and Kiri Blakeley, editors (2007 թ․ հունիսի 14). «Հեյդեն Փանեթիերի փառքը». Forbes. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 4-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  12. Van Duine, Erren (2012 թ․ մայիսի 31). «Classic voice-over talent returns for Kingdom Hearts 3D». RPGsite.
  13. «Until Down վիդեո խաղ». PlayStation.Blog.Europe. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 17-ին.
  14. «Գրեմմի մրցանակաբաշխություն». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 30-ին.
  15. «Փանեթիերը հանդիպում է Միլո Վենտիմիգլիայի հետ». BBC. 2008 թ․ ապրիլի 22. Վերցված է 2008 թ․ ապրիլի 22-ին.
  16. «Արխիվացված պատճենը». People. 2009 թ․ փետրվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 27-ին.
  17. «Հեյդեն Փանեթիեր և Վլադիմիր Կլիչկո». Glamour. 2013 թ․ ապրիլի 2. Վերցված է 2013 թ․ մայիսի 22-ին.
  18. «Աշխարհի ծանրաքաշային առաջնություն, Կլիչկոյի հաղթանակը». Der Spiegel. 2010 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 12-ին.
  19. «Հեյդեն Փանեթիեր, Վլադիմիր Կլիչկո, նրանց ռոմանսը». People. 2011 թ․ մայիսի 12. Վերցված է 2011 թ․ մայիսի 12-ին.
  20. Messer, Lesley (2013 թ․ հոկտեմբերի 9). «Հեյդեն Փանեթիերը հայտարարել է իր նշանադրության մասին». ABC News. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 9-ին.
  21. Leon, Anya; Jordan, Julie (2014 թ․ դեկտեմբերի 13). «Արխիվացված պատճենը». People. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեյդեն Փանեթիեր» հոդվածին։