Ալտենբուրգի աբբայություն
Ալտենբուրգի աբբայություն Stift Altenburg | |
---|---|
Ալտենբուրգի աբբայություն | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | benedictine abbey?, դղյակ, թանգարան, վանք և կրոնական համայնք |
Երկիր | Ավստրիա |
Տեղագրություն | Ալտենբուրգ |
Հասցե | Abt-Placidus-Much-Straße 1 u. a.[1] |
Դավանանք | կաթոլիկություն |
Վանականություն | Բենեդիկտյան միաբանություն |
Թեմ | Roman Catholic Diocese of Sankt Pölten? |
Հիմնական ամսաթվերը | 12-րդ դար |
Կազմված է | Monastery of Altenburg archive? |
Ժառանգության կարգավիճակ | Ավստրիայի ճարտարապետական ժառանգության օբյեկտ[1] |
Ճարտարապետական ոճ | բարոկկո ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 12-րդ դար |
Կառուցման ավարտ | 13-րդ դար (վերակառուցում) |
Հիմնադրված | 12-րդ դար |
Stift Altenburg Վիքիպահեստում | |
stift-altenburg.at(գերմ.) |
Ալտենբուրգի աբբայություն (գերմ.՝ Stift Altenburg), բենեդիկտյան վանք Ալտենբուրգ կոմունայում՝ Կրեմս ան դեր Դոնաու քաղաքից 30կմ հյուսիս։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանքը հիմնվել է 1144 թվականին, սակայն հետագայում մի քանի անգամ ավերվել է տարբեր պատերազմներից։ Առաջին հարձակումը կատարվել է 1251 թվականին։ 14-րդ դարում վանքը տուժել է ղփչաղների հարձակումից, իսկ 1427-1430 թվականներին՝ Հուսյան հեղափոխական շարժումից[2]։ Աբբայության վրա հետագայում հարձակումներ են կատարել Բոհեմիայի, Մորավիայի և Հունգարիայի զորքերը 1448 թվականին, Թուրքիայի զորքերը՝ 1552 թվականին։ 1645 թվականին աբբայությունը խիստ ավերվել է շվեդների կողմից[3]։
Երեսնամյա պատերազմից հետո վանքը զարգացում է ապրել, սակայն 1793-1794 թվականներին արգելվել է նոր վանականներ ընդունել։ Ի տարբերություն շատ այլ վանքերի՝ Ալտենբուրգի աբբայությունը պահպանվել է։ 1848 թվականի հեղափոխության ժամանակ վանքը թալանվել է։
1938 թվականին աբբան մերժել է դրոշին սվաստիկայի պատկեր ներմուծելը, որի հետևանքով աբբայությունը փակվել է, իսկ նրա տարածքում տեղակայվել են նացիստական Գերմանիայի զորքերը։ Միայն խորհրդային զորքերի կողմից Ավստրիան ազատագրելուց հետո՝ 1945 թվականին, աբբայությունը սկսել է վերականգնվել (վերականգնումը ավարտվել է 1960-ական թվականներին)։
Կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալտենբուրգի աբբայությունը մի շարք կառույցների համալիր է՝ հիմնականում բարոկկո ոճով. ինտերիերում կան նաև ռոկոկոյի տարրեր։ Նախնական շրջանում եղել են ռոմանական արվեստի ոճով շինություններ։
Աբբայության վանքը նվիրված է Սուրբ Լամբերտին, ունի օվալաձև տեսք։ Վերակառուցվել է 1730-ական թվականներին։ Հրդեհից տուժած աշտարակը վերականգնվել է 1820 թվականին։
Աբբայությունը հայտնի է իր գրադարանով, որը կառուցվել է 1740 թվականին բարոկկո ոճով։ Գրադարանի սրահը եռահարկ է, ունի 48մ երկարություն[4]։ Գրադարանի տակ կա մեծ կրիպտե՝ զարդարված ֆրեսկոներով։
Բակում կա շատրվան։ Վանքը հայտնի է նաև իր այգիներով։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ալտենբուրգի աբբայություն
-
Ալտենբուրգի աբբայության տեսարան
-
Աբբայության բակը
-
Աբբայության մուտքը
-
Երգեհոն Ալտենբուրգի աբբայության վանքում
-
Աբբայության գրադարանը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Kloster-Geschichte
- ↑ Erk, Phil; Erk, Nan (March 2012). The Overcomers. Xulon Press. ISBN 978-1-61996-844-8
- ↑ Aston, Nigel (2002). Christianity and Revolutionary Europe, 1750—1830. Cambridge University Press. ISBN 978-0-521-46592-2