Jump to content

Ալվարո Արբելոա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալվարո Արբելոա
իսպ.՝ Álvaro Arbeloa Coca
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ալվարո Արբելոա Կոկա
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 17, 1983(1983-01-17)[1][2][3][…] (43 տարեկան)
Ծննդավայր Սալամանկա, Իսպանիա Իսպանիա
Հասակ 184 սմ
Քաշ 79 կգ
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ռեալ Մադրիդ
Համար 17
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002-2003 Իսպանիա Ռեալ Մադրիդ C 1 (0)
2003-2006 Իսպանիա Ռեալ Մադրիդ B 50 (1)
2006 Իսպանիա Ռեալ Մադրիդ 2 (0)
2006-2007 Իսպանիա Դեպորտիվո 20 (0)
2007-2009 Անգլիա Լիվերպուլ 66 (2)
2009-2016 Իսպանիա Ռեալ Մադրիդ 153 (3)
Ազգային հավաքական
2008-2014 Իսպանիա Իսպանիա 56 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալվարո Արբելոա Կոկա (իսպ.՝ Álvaro Arbeloa Coca, հունվարի 17, 1983(1983-01-17)[1][2][3][…], Սալամանկա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Խաղացել է Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականում և «Ռեալ Մադրիդ» ակումբում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալվարոն Ռեալի հետ պայմանագիր է կնքել դեռ վաղ տարիքում և սկսել է խաղալը Ռեալի երիտասարդական ակումբում, որը գլխավորում էր Ռաֆայել Բենիտեսը։ Որոշ ժամանակ անց Արբելոան, իր տեղը չգտնելով հիմնական կազմում և չկարողանալով հաստատվել ակումբում, տեղափոխվեց «Դեպորտիվո»։

2006 թվականի հուլիսի 24-ին Արբելոան տեղափոխվեց Դեպորտիվո այն ձգտումով, որ իր տեղը կունենա կազմում և կստանա շատ խաղային ժամանակ։

Շուտով «Լիվերպուլը» ցանկություն հայտնեց ձեռք բերելու իսպանացի ֆուտբոլիստին։ 2007 թվականի հունվարի 31-ին նա տեղափոխվեց «Լիվերպուլ»։ Գործարքի արժեքը կազմեց 2,5 միլիոն ֆունտ, որից 50%-ը ստացավ Ռեալը։ Նրա դեբյուտը տեղի ունեցավ փետրվարի 10-ին Նյուքասլի դեմ խաղում, որտեղ Լիվերպուլը պարտվեց։ Բայց նրա ամբողջական նորամուտը համարվում է Բարսելոնայի դեմ հանդիպումը Կամպ Նոույում փետրվարի 21-ին Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում։ Այդ խաղում Արբելոան հիմնականում խաղում էր ձախ պաշտպանի դիրքում։ Նրա հիմնական պարտականությունը Լիոնել Մեսսիին փակելն էր։ Չնայած, որ Բարսելոնան աչքի ընկավ առաջին (գոլը տեղի ունեցավ Արբելոայի սխալից հետո), բայց արդյունքուն Լիպերպուլը կարողացավ հաղթել այդ խաղում։ Արբելոան իր առաջին գոլը Լիվերպուլի կազմում խփեց 2007 թվականի ապրիլի 7-ին Ռեդինգի դեմ խաղում։

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի մարտի 27-ին առաջին անգամ խաղաց հավաքականում։ Իտալիայի դեմ ընկերական խաղում Արբելոան 73-րդ րոպեին փոխարինեց Սեխիո Ռամոսին։ Հավաքականի կազմում Արբելոան խաղաց 56 խաղ և հաղթեց Եվրոպայի 2008, Աշխարհի 2010 և Եվրոպայի 2012 թվականների առաջնություններում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է Կառլոտե Ռուիսի հետ, ունի 2 երեխա՝ Ալբան (26 ապրիլի, 2010) և Ռաուլը (16 մայիսի, 2013)։

  • 2012 թվականի Եվրոպայի չեմպիոն
  • 2008 թվականի Եվրոպայի չեմպիոն
  • Աշխարհի չեմպիոն - 2010 Աշխարհի ֆուտբոլի առաջնություն
  • Իսպանիաիյի գավաթի գավաթակիր (2) - 2010/2011, 2013/14
  • Իսպանիայի չեմպիոն - 2011/12
  • Իսպանիայի սուպերգավաթի գավաթակիր - 2012
  • ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի հաղթող - 2013/14
  • ՈւԵՖԱ սուպերգավաթի գավաթակիր] - 2014
  • Աշխարհի ակումբային առաջնության հաղթող (1)

Ակումբային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի մայիսի 8-ի դրությամբ[4][5]
Ակումբ Մրցաշրջան Լա լիգա Իսպանիայի գավաթ Իսպանիայի սուպերգավաթ Եվրոպա Ընդհանուր
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Կաստիլա 2003-04 220220
2004-05 280280
2005-06 340340
Ընդհանուր 840840
Ռեալ Մադրիդ 2004-05 20200040
Դեպորտիվո 2006-07 2000000200
Մրցաշրջան Պրեմիեր լիգա Ֆուտբոլի Անգլիայի գավաթ Լիգայի գավաթ Եվրոպա Ընդհանուր
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Լիվերպուլ 2006-07 91000050141
2007-08 280103090410
2008-09 2912000120431
Ընդհանուր 6623030260982
Ակումբ Մրցաշրջան Լա լիգա Իսպանիայի գավաթ Իսպանիայի սուպերգավաթ Եվրոպա1 Ընդհանուր
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Ռեալ Մադրիդ 2009-10 3022060382
2010-11 2608091431
2011-12 260300090380
2012-13 250602070400
2013-14 1808041301
2014-15 2213000101352
2015-16 60102090
Ընդհանուր 1533310204732336
Ընդհանուր կարիերայում 3255360507334398

1ՈւԵՖԱ-ի սուպերգավաթ և Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնություն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 http://www.realmadrid.com/en/football/squad/alvaro-arbeloa-coca
  2. 1 2 FBref.com
  3. 1 2 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. Ալվարո Արբելոան espnfc.com կայքում
  5. «Arbeloa». Soccerway. Արխիվացված է օրիգինալից 2016-10-06-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալվարո Արբելոա» հոդվածին։