Ալոճաթիթեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալոճաթիթեռ
Ալոճաթիթեռ
Ալոճաթիթեռ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Թիթեռներ (Lepidoptera)
Ընտանիք Ճերմակաթիթեռներ (Pieridae)
Ցեղ Aporia
Տեսակ Ալոճաթիթեռ (A. crataegi)
Միջազգային անվանում
Aporia crataegi

Ալոճաթիթեռ (լատ.՝ Aporia crataegi), ճերմակաթիթեռների ընտանիքի թիթեռ։ Հայաստանում տարածված է Արարատի, Արագածոտնի, Սյունիքի և Տավուշի մարզերում։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին մեծության է՝ 6-7 սմ թևերի բացվածքով, սպիտակ, կիսաթափանցիկ։ Հանգստի վիճակում թևերը ծալում է միասին։ Հետին զույգ թևերը ներքին եզրերով գրկում են փորը։ Թրթուրները կարճ և խիտ մազածածկույթով են։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիթեռների թռիչքը մայիս-հունիսին է, զուգավորումը և ձվադրումը՝ անմիջապես թռիչքից հետո։ Ձվադրում է միաշերտ կույտերով (30-150 ձու)՝ տերևի վերին երեսին։ Մեկ էգը դնում է մինչև 500 ձու։ 10-15 օր անց ձվից դուրս գալով՝ թրթուրներն ապրում են գաղութներով՝ ընդհանուր ոստայնի տակ, և կմախքացնում տերևները։ Մի քանի տերև վնասելով և 2-3-րդ հասակում վնասված տերևները ոստայնով իրար միացնելով՝ ձմեռային բույն են պատրաստում։ Հաջորդ տարի վաղ գարնանը թրթուրները շարունակում են սնումը (բողբոջներով, ապա՝ ծաղիկներով ու տերևներով) և աստիճանաբար ցրվում են ամբողջ ծառի վրա։ Զանգվածային բազմացման դեպքում լրիվ ոչնչացնում են տերևները։ Վնասում են մշակովի և վայրի պտղատու ծառերը (ալոճենի, խնձորենի, տանձենի, ծիրանենի, սալորենի և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «ալոճաթիթեռ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։