Ալոիզա Պաշկևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալոիզա Պաշկևիչ
բելառուս․՝ Алаіза Сцяпанаўна Пашкевіч
Ծնվել էհուլիսի 3 (15), 1876[1] կամ 1876
ԾննդավայրStary Dvor, Լիդսկի գավառ, Վիլենի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էփետրվարի 5 (18), 1916[1] կամ 1916
Վախճանի վայրԼիդա, Վիլենի նահանգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանStary Dvor
Գրական անունЦётка
Մասնագիտությունհրապարակախոս, բանաստեղծուհի, գրող, քաղաքական գործիչ, հասարակական գործիչ և թատրոնի դերասանուհի
Լեզուբելառուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԿրակովի համալսարան և Լվովի համալսարան
ԿուսակցությունԲելառուսի սոցիալիստական համայնաժողով
ԱմուսինՍտյուպոնաս Կայրիս
 Alaiza Paškievič Վիքիպահեստում

Ալոիզա Ստեպանովնա Պաշկևիչ (հուլիսի 3 (15), 1876[1] կամ 1876, Stary Dvor, Լիդսկի գավառ, Վիլենի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 5 (18), 1916[1] կամ 1916, Լիդա, Վիլենի նահանգ, Ռուսական կայսրություն), բելառուս բանաստեղծուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1904–1905 թվականներին Վիլնյուսում մասնակցել է հեղափոխական իրադարձություններին։ Մասնակցել է բելառուսական «Մեր բախտը» առաջին լեգալ թերթի հրատարակմանը, որի առաջին համարում տպագրվել է նրա «Երդում արյունոտ հողասահմանում» առաջին արձակ ստեղծագործությունը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռազմաճակատում աշխատել է որպես գթության քույր, հեղափոական պրոպագանդա մղել զինվորների շրջանում։ 1916 թվականին, գերմանական օկուպացիայի ժամանակ, շրջել է գյուղերը, օգնել գյուղացիներին՝ պայքարելու տիֆի համաճարակի դեմ, վարակվել է և մահացել այդ հիվանդությունից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։