Ալյոնկա (շոկոլադ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալյոնկա
Ռուսական խոհանոց
Տեսակապրանքային նշան
ԵնթատեսակԿաթնային շոկոլադ
ԱրտադրողԿրասնի Օկտյաբր
Ստեղծման տարեթիվ1965
 Alyonka chocolate Վիքիպահեստում

Ալյոնկա (կոնֆետ), կաթնային շոկոլադ, որը ստեղծվել է 1965 թվականից սկսած՝ ԽՍՀՄ-ում, ավելի ուշ՝ Ռուսաստանում, ինչպես նաև (ռուս.՝ Красный Октябрь) (Կարմիր հոկտեմբեր) գործարանում (1966 թվականից սկսած)։ Տարբերակիչ հատկությունը հիմնված է կրեմային «հարուստ» համը։

Ներկա ժամանակում «Ալյոնկա» (ռուս.՝ «Алёнка») ընկերության ապրանքանիշը պատկանում է «Հրուշակագործների միավորում» (ռուս.՝ «Объединённые кондитеры») կազմակերպությանը, որի կազմում մտնում են 15 ձեռնարկություններ՝ «Ռոտ Ֆրոնտ»-ը (ռուս.՝ «Рот Фронт»), «Կարմիր Հոկտեմբեր»-ը (ռուս.՝ «Красный Октябрь»)-ը, «Բաբաևյան հրուշակագործների կոնցեռն»-ը (ռուս.՝ «Кондитерский концерн Бабаевский») և այլն։ Բացի դրանից, շոկոլադի դրոշմանիշերը հանդիպում են նաև այլ հետխորհրդային երկրներում, օրինակ՝ Ուկրաինայի «Ալյոնկա»-ն («Оленка») և բելառուսական նմանատիպ շոկոլադներ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալիկը իրենից ներկայացնում է 100 գրամ շոկոլադ՝ ուղղանկյան տեսքով՝ 3х5 չափսի, «Красный Октябрь» տեքստով ամեն կողմում, որտեղ կա շոլով աղջիկ։

Կաթնային շոկոլադ՝ «Ալյոնկա»-ի բաղադրության մեջ են մտնում՝ շաքար, չոր կաթ, կակաոյի յուղ, չոր կակաո, քերած կակաո, էմուլսիա գոյացնող լեցիտին և արհեստական հոտահաղորդիչներ։

«Ալյոնկա» կաթնային շոկոլադի բաղադրությունը՝ ըստ «Красный Октябрь» (Կարմիր հոկտեմբեր) գործարանի՝ շաքար, լրիվ չոր կաթ, կակաոյի յուղ, քերած կակաո, էմուլսիա գոյացնող՝ E322 լեցիտին, նույնական արհեստական բույրի հաղորդիչներ, վանիլին։

2000-ական թվականներին սկսվեց «Алёнка» բրենդի ներքո, այլ տեսակների արտահանումը

Ինչպես նաև փոխվեց շոկոլադի բաղադրությունը։ Առաջ 100 գրամ սալիկը դրվում էր ծրարի ձևով, իսկ այժմ այն փաթաթվում է (ավելի փոքր քաշով սալիկները մինչև հիմա էլ փաթաթվում են)։

Բացի ավանդականից արտահանվում են նաև 200, 60, 20 և 15 գրամանոց շոկոլադե սալիկներ։

Ինչպես նաև այս դրմանիշի անվան տակ սկսվեցին նաև այն շոկոլադների վաճառքը, որոնց պատկերը համընկնում էր Ալյոնկայի հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-ական թվականների սկզբին ԽՍՀ-ի կառավարության որոշմամբ՝ ընդունվեց մի լրագիր, որով հատկապես մեծ ուշադրություն էր դարձվում զանգվածային շահավետ գնով կաթնային շոկոլադների արադրությանը։ Մոսկվայի տարբեր գործարաններում սկսվեցին փորձեր՝ տարբեր շոկոլադներ ստեղծելու համար։ 1964 թվականին խորհրդային հրուշակագործները ստեղծեցին շոկոլադը, որը հետագայում սկսեց արտադրվել նաև այլ գործարաններում՝ («Ռոտ Ֆրոնտ»-ը («Рот Фронт»), «Красный Октябрь»-ը, «Բաբաևյան հրուշակագործների կոնցեռն»-ը («Кондитерский концерн Бабаевский»))։

Առաջին «Ալյոնկա»-ները ի հայտ եկան «Բաբաևյան հրուշակագործների կոնցեռն»-ում. պատկերը աղջիկ էր՝ կապույտ շալով, և «Ռոտ Ֆրոնտ»-ի երկուսը՝ աղջիկը ցնցուղով և աղջիկը շան ու նապաստակի հետ[1]։

1960 թվականին ֆոտոլրագրող Ալեքսանդր Միխայլովիչ Գերինասը, նկարել էր իր ութամյա դստերը՝ Լենային՝ մետաքսե թաշկինակով։ Նկարը բավականին հաջողված էր ստացվել և Գերինասը այն ուղարկեց ամսագրերին։ Առաջինը նկարը հայտնվել էր «Խորհրդային նկար» ամսագրում, հետո այն գեղեցկացրեց Արխիվացված 2015-03-31 Wayback Machine ամսագրի «Առողջություն (Здоровье)» (№ 1, 1962)[2][3]:

1964 թվականին նոր շոկոլադի և հետագաների համար հաստատուն տեսք և դեմք չկար «Красный Октябрь» գործարանում։ Շոկոլադները արտադրվում էին տարբեր փաթեթավորման գույներով և նկարներով։ Ի վերջո գործարանը որոշում ընդունեց մշտական նկար ունենալու համար՝ մշտական Ալյոնուշկա ունենալու համար։ Սակայն այդ որոշումը հավանության չարժանացավ։ Այդժամ գործարանը սեփականատիրությունը «Երեկոյան մոսկվա» թերթի միջոցով, հայտարարեց մրցույթ՝ աղջկա նկարի համար, ով դառնալու էր շոկոլադի փաթեթավորման նկարի դեմքը։ Այդ մրցույթում հաղթեց Ալքեսանդրա Գերինասայի նկարը։

Այս աղջկա նկարը բարելավեց նկարիչ Մասլովը։ Սկզբնական նկարի համեմատ Ալյոնուշկան դարձավ կապուտաչյա, փոխվեց նրա բերանը, դեմքի օվալը և հայացքի ուղղությունը։ 1965 թվականին արտադրող գործարանը սկսեց, արդեն իսկ մշտական նկարով արտադրությունը։ Տվյալ նկարը ավելի քան 50 տարի առանց փոփոխության զարդարում է շոկոլադի փաթեթավորումը։

2000 թվականի փետրվարին Ելենա Գերինասը՝ 1984 թվականին մահացած հոր աղջիկը, հայտ ներկայացրեց՝ նկարի իրավունքների խախտման վերաբերյալ՝ ի դեմս («Московская кондитерская фабрика "Красный Октябрь"») Մոսկվայի գլխավոր արտադրող գործարանի[4]։ Դատը ձգվեց ավելի քան 2,5 տարի։ Որոշվեց, որ բնօրինակ նկարի օգտագործումը և դրա փոփոխությունը չի դիպչում և խախտում հեղինակային իրավունքները։

Ներկայիս մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998 թվականին նկարիչ Ալեքսանդր Շաբունովը ստեղծեց՝ «Ալյոնկան Կովկասում» արտ-օբյեկտը, որն իրենից ներկայացնում էր «Կովկաս» կոնյակի շիշ, որի վրա կանգնեցված էր «Ալյոնկա»[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 14-ին.
  2. ««Аленка» շոկոլադի տեսքի պատմությունը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 14-ին.
  3. Շուբին Ո՞վ ես դու Ալյոնկա // «Աշխատանք», հունվարի 4 2013.
  4. «Աղջիկ չէ, այլ շոկոլադ է…». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 14-ին.
  5. Шабуров А. Մենք գաստրոբայթերներ չենք: Արխիվացված 2008-12-17 Wayback Machine // Արտխրոնիկա; — 2008. — № 12.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]