«Ալմերիա» Մարզական Միությունը հիմնադրվել է 1989 թվականին, Ալմերիա քաղաքում։ Սպորտային անհաջողությունների ու ֆինանսական խնդիրների պատճառով ակումբը 1982 թվականին փակվեց։ 7 տարի հետո հիմնվեց ֆուտբոլային ակումբ «Ֆուտբոլային ակումբ Ալմերիա»։ Այժմ ակումբը հանդիսանում է երիտասարդ մասնագիտական ակումբներից մեկը Իսպանիայում։ Սակայն ակումբը մեկ այլ ուրիշ իսպանական ակումբների պես ունի ֆինանսական խնդիրներ։ Ակումբի մարզադաշտը կառուցվել է 2005 թվականին և կոչվում է «Էստադիո դե լոս Խուեգոս Մեդիտեռանեոս»։ Այն տեղավորում է մոտ 25000 հանդիսատես։ Հայաստանում ակումբի երկրպագուները այնքան էլ շատ չեն, այդ պատճաոով դեռևս չկա ֆան-ակումբ։