Ալի Ֆուադ Էրդեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալի Ֆուադ Էրդեն
թուրքերեն՝ Ali Fuat Erden
Դիմանկար
Ծնվել է1882[1]
ԾննդավայրTaşkasap, Ֆաթիհ, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էմայիսի 12, 1957(1957-05-12)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Թուրքիա
Մայրենի լեզութուրքերեն
ԿրթությունՕսմանյան ռազմական քոլեջ
Մասնագիտությունզինվոր
 Ali Fuat Erden Վիքիպահեստում

Ալի Ֆուադ էրդեն (թուրքերեն՝ Ali Fuad Erden, 1882[1], Taşkasap, Ֆաթիհ, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1] - մայիսի 12, 1957(1957-05-12), Ստամբուլ, Թուրքիա), թուրք զինվորական գործիչ, գեներալ։

Առաջին համաշխարհային պատերազմի (1914) ժամանակ ծառայել է Ջեմալ փաշայի 4-րդ բանակում և ականատես է եղել Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայերի տեղահանությանն ու կոտորածներին։ 1954 թվականին հրատարակել է հուշեր՝ «Սիրիական հուշեր առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում» խորագրով (լատինատառ թուրքերեն)։ Էրդենը մանրամասն անդրադարձել է հայերի տեղահանության խնդրին, տվել իրադարձությունների կողմնակալ գնահատականը՝ ձգտելով մեղմացնել թուրքական ջարդարարների հանցանքը։

Էրդենը հայերի ինքնապաշտպանական մարտերը համարել է ապստամբական շարժում և մեղադրել հայ քաղաքական կուսակցություններին, որոնք, իբր իրենց գործողություններով վտանգել են թուրքական բանակի թիկունքը։ Ավելին, նրա ասելով Ջեմալ փաշան և ինքը իբրև թե ձգտել են ամեն կերպ թեթևացնել Սիրիա աքսորված հայերի վիճակը։ Էրդենի հուշերի նպատակն է հայերի ցեղասպանությունը բացատրել որպես հարկադրական միջոցառում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալի Ֆուադ Էրդեն» հոդվածին։