Սադամ Ալի
Սադամ Ալի | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 26, 1988 (36 տարեկան) |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | բռնցքամարտիկ |
Պարգևներ և մրցանակներ | |
Sadam Ali Վիքիպահեստում |
Սադամ Ալի (անգլ.՝ Sadam Ali; սեպտեմբերի 26, 1988, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), առաջին միջին քաշային կարգում ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։ Առաջին միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն (2017-2018)։
The Ring ամսագրի կողմից արժանացել է «Տարվա վերադարձ» (2017) պարգևին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալին ծնվել է 1988 թվականին Նյու Յորքի Բրունկլին քաղաքում՝ Եմենից արտագաղթածների ընտանիքում։ Նա ունեցել է 4 քույր և եղբայր։ Ալին իր կարիերան սկսել է դեռևս 8 տարեկանում՝ բրուկլինյան Բելֆորդ շրջանի Bed-Stuy Boxing Club ակումբում։ Նրան ոգևորել է եմենական ծագում ունեցող բրիտանացի բռնցքամարտիկ Նասիմ Համեդը[2]։
Կարիերան սիրողական բռնցքամարտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալին հաղթել է Երիտասարդական Օլիմպիական խաղերում, Ամերիկյան սիրողական սպորտի խորհրդի ամենամյա մրցումներում։ Դարձել է Ոստիկանական սպորտային լիգայի ազգային չեմպիոն, ԱՄՆ-ի երիտասարդական չեմպիոն և Նյու Յորքի «Ոսկե ձեռնոցներ» մրցախաղի կրկնակի չեմպիոն[3]։
2007 թվականին Ալին ավելի բարձր՝ թեթև քաշային կարգում կրկին նվաճել է «Ոսկե ձեռնոցներ» ազգային մրցանակը[4]։ Նա դարձել է երկրորդ բռնցքամարտիկը, որը երկու տարբեր քաշային կարգերում ստացել է «Ոսկե ձեռնոցներ» մրցանակը։ Նույն թվականին նա մասնակցել է ԱՄՆ-ի քառորդ եզրափակչի առաջնությանը[5]։ 2007 թվականի օգոստոսին Հյուսթոնում տեղի ունեցած Պատանեկան առաջնության ժամանակ նա թեթև քաշային կարգում գրավել է առաջին հորիզոնականը։ Նա դարձել է Նյու Յորքի 5 շրջաններից միակ բռնցքամարտիկը, ով հաղթել է այդ մրցումներում։
2007 թվականի աշնանը Ալին Չիկագոյում մասնակցել է սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությանը, որը միաժամանակ եղել է օլիմպիական որակավորման մրցախաղ։
3 շաբաթ անց Ալին մասնակցել է «ԱՄՆ-ն ընդդեմ Չինաստանի և Ղազախստանի» մրցախաղին։ Դոպինգ թեստի արդյունքները ցույց են տվել դրական արդյունք և ցույց է տվել, որ Ալիի օրգանիզմում կա կատինայի, տարբեր խթանիչների մեծ քանակություն։ Այդ խթանիչները հիմանականում տարածված են եղել Եմենում և Ամերիկայում[6]։ Այդ խաղտման պատճառով նա երկու տարի պետք է թողներ սիրողական բռցնքամարտը։ Այդ ժամանակահատվածում նա պետք է չմասնակցեր նաև 2008 թվականի Օլիմպիական խաղերին։ 2007 թվականի նոյեմբերին Ալին հայտարարել է, որ Չինաստանում հիվանդանլուց հեոտ նա պատահաբար է օգտագործել կատինը։ Նրա բժիշկը հետո խոստովանել է, որ Ալիին տված իր դեղը, կարող էր խառնվելով ցույց տալ կատինի դրական արդյունք[7] 2008 թվականի փետրվարի Ալին ընդունել է 3 ասմվա որակազրկումը[8]։ Որակազրկումից որոշ ժամանակ անց՝ 2008 թվականի փետրվարի 22-ին, Ալին կարողացել է գարնանը մասնակցել երկու օլիմպիական մրցումների։
2008 թվականի Օլիմպիադային մասնակցելու իրավունքը Ալին ստացել է 2008 թվականի մարտին։ Նա ամերիկյան ընտրաղական AIBA մրցախաղում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Նա քառորդ եզրափակչում հաղթել է Խեսուս Կուադրոյին (Վենեսուելա), իսկ կիսաեզրափակչում՝ Խուան Նիկոլաս Կուելասային (Արգենտինա)։ Դրանից հետո եզրափակչում դատավորների որոշմամբ նա պարտություն է կրել կուբացի բռնցքամարտիկ Յորդենիս Ոուգասից[9]։ Ալի Սադամը եղել է առաջին արաբ-ամերիկացին, ով ԱՄՆ-ն ներկայացրել է Օլիմպիական խաղերում։
Օլիմպիական խաղերում Ալին ընդամենը մեկ ելույթ է ունեցել և 2008 թվականին Օլիմպիական խաղերի ավարտից հետո տեղափոխվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտ։
Կարիերան պրոֆեսիոնալ բռցնքամարտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոֆեսիոնալ բռնցքամարտում իր առաջին մարտն Ալի Սադամն անցկացրել է 2009 թվականի հունվարի 17-ին։ Նրան անհրաժեշտ է եղել ընդամենը 1 րոպե 42 վայրկյան, որպեսզի հաղթի Ռիկի Թոմպսոնին[10]։ 2010 թվականի հուլիսի 16-ին Նյուարկում (Նյու Ջերսի նահանգ) Ալին անց է կացրել իր առաջին ուղիղ հեռուստատեսային մարտը ESPN-ում։ Նա ռինգ է դուրս եկել Ջուլիաս Էդմունդսի դեմ։ Սադամը 2010 թվականի օգոստոսի 21-ին վերադարձել է Prudential Center և անց է կացրել իր երկրորդ հեռուստատեսային մարտը՝ հաղթելով կոստա ռիկացի բռնցքամարտիկ Լենին Արոյոին։ Դեկտեմբերի 9-ին Ալին իր երկրորդ PPV մրցախաղում դատավորների միաձայն որոշմամբ հաղթել է Մանուել Գուսմանին։ Ապրիլի 9-ին PPV իր երրորդ հեռուսատատեսային ելույթի ժամանակ Ալին երրորդ ռաունդում հաղթել է Խավյեր Պերեսին։
2010 թվականի նոյեմբերի 6-ին Բրունկլինում Ալի Սադամը երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Հերի Բերժերոնին։
2013 թվականի հունիսի 24-ին Ալին պայմանագիր է կնքել Golden Boy Boxing-ի հետ[11]։
2014 թվականի նոյեմբերի 8-ին Սադամ Ալին 9-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտի է ենթարկել Խուան Կառլոս Աբրեգին։ Մարտը կանգնեցնելուց առաջ՝ 6-րդ և 9-րդ ռաունդում, նա երկու անգամ իր մրցակցին հարվածելով գցել է գետնին[12]։
Ապրիլի 25-ին «Մեդիսոն Սկվեր Գարդենում» Ալին դատավորների միաձայն որոշմամբ հաղթել է Ֆրանսիսկո «Չիա» Սանտանուին։ Ալին մարտից հետո ասել է․
Ես հիացած եմ իմ հաղթանակով։ Այս երազանքը իրականացել է այստեղ՝ «Մեդիսոն Սկվեր Գարդենում»։ Ես կցանկանայի հաջորդ մարտում կռվել թոփ 10 բռնցքամարտիկներից մեկի հետ[13]։ |
Չեմպիոնական մարտ Ջեսի Վարգասի դեմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի մարտի 5-ին նա պայքարել է WBO վարկածով կիսածանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի ազատ տիտղոսի համար։ Նա ռինգ է դուրս եկել կալիֆոռնիացի բռնցքամարտիկ և փանչեր Ջեսի Վարգասի դեմ։ Վերջինս հաղթել է Ալիին՝ տեխնիկական նոկաուտի ենթարկելով նրան[14], չնայած այդ ժամանակ համարյա բոլորն սպասում են հավասար մարտ։ Վարգասը ավելի հաճախակի է հարվածներ իրականացրել, և Ալին երկու անգամ՝ 8-րդ և 9-րդ ռաունդներում, հայտնվել է գետնին։
Վարգասից պարտություն կրելուց հետո Ալին հաղթել է 2 մարտեր, իսկ հուլիսի 29-ին տարել է իր համար շատ կարևոր հաղթանակ։ Նա հաղթել է WBA վարկածով նախկին չեմպիոն Յոհանա Պերեսին (Վենեսուելա) և հնարավորություն է ստացել կրկին դառնալ տիտղոսի հավակնորդ[15]։
Չեմպիոնական մարտ Միգել Կոտոյի դեմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի դեկտեմբերի 2-ին Ալի Սադամը «Մեդիսոն Սկվեր Գարդենում» հանդիպել է 37-ամյա բռնցքամարտիկ Միգել Կոտոյի հետ։ Կոտոն ունեցել է հաղթանակի շանսեր, բայց վերջում արագությունը և ավելի ուժեղ ոտքերը հաղթանակ են բերել Սադամին։ Կոտոն պարտվել է միավորների տարբերությամբ (113-115, 112-116, 113-115)[16]։ Դրանից հետո նա որոշել է հեռանալ բռնցքամարտից։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Միգելն այդ մարտի համար պետք է ստանար 2 միլիոն դոլար։ Այդ նույն ժամանակ Ալին պետք է ստանար 700 000 դոլար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ list of WBO world champions
- ↑ «A New Ali Forges His Own Path». 2014 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 11-ին.|author=Marty Mulcahey |quote=Spurred into action by Hamed, Ali excelled at the Bed-Stuy Boxing Club, earning the gym two prestigious New York City Golden Gloves titles. |date=2014-11-08 |website= Undisputed Champion Network |accessdate=2018-01-13 |lang=en |deadlink= |archiveurl= |archivedate=2015-04-11}}
- ↑ «Junior World Championships – September 8-18 – Agadir, Morocco». USA Boxing (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2007 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «National Golden Gloves – April 30-May 5 – Chattanooga, Tenn». USA Boxing (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2007 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «2007 U.S. Championships - Colorado Springs, Colo. - Jine 2-8». USA Boxing (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - ↑ AP (2008 թ․ հունվարի 17). «Ali's Olympic future may hinge on results of backup doping test». ESPN (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Abramson, Mitch (2008 թ․ հունվարի 16). «Canarsie's Sadam Ali fights test result». Daily News. New York. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ Abramson, Mitch (2008 թ․ փետրվարի 8). «Canarsie's Sadam Ali can qualify». Daily News. New York. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «1st AIBA Americas Olympic Qualification Tournament. Finals. Results Session 11. Tue 18 Mar 2008» (PDF). AIBA.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - ↑ Brad Cooney (2009 թ․ հունվարի 18). «Berto Retains Title in Fight of The Year Candidate!». -8countnews.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Dan Rafael (2013 թ․ հունիսի 24). «Sadam Ali signs with Golden Boy». ESPN (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Dan Rafael (2014 թ․ նոյեմբերի 9). «Ali stops Abregu in Round 9». ESPN (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Dan Rafael (2015 թ․ ապրիլի 25). «Sadam Ali passes tough test against Francisco Santana». ESPN. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Джесси Варгас стал чемпионом мира, победив Садама Али». iSport.ua. 2016 թ․ մարտի 6. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ Random Hits. «Sadam Ali vs. Johan Perez - Golden Boy on ESPN, July 29». BoxingScene.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Scott Christ (2017 թ․ դեկտեմբերի 3). «Cotto vs Ali results: Sadam Ali upsets Miguel Cotto in Cotto's final fight». Badlefthook.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սադամ Ալի» հոդվածին։ |
|