Ալի Լարիջանի
| Ալի Լարիջանի | |
| Կուսակցություն՝ | Islamic Coalition Party? |
|---|---|
| Կրթություն՝ | Շարիֆ տեխնոլոգիայի համալսարան և Թեհրանի համալսարան |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փիլիսոփա և բանակի սպա |
| Դավանանք | շիա իսլամ |
| Ծննդյան օր | հունիսի 3, 1958[1] |
| Ծննդավայր | Նաջաֆ, Իրաք |
| Վախճանի օր | մարտի 17, 2026[2][3] (67 տարեկան) |
| Վախճանի վայր | Թեհրան, Իրան[4] |
| Թաղված | Fatima Masumeh Shrine |
| Քաղաքացիություն | |
| Հայր | Hashim Larijani? |
| Ինքնագիր | |
Ալի Արդաշիր Ամոլի Լարիջանի (պարս.՝ علی اردشیر لاریجانی; հունիսի 3, 1958[1], Նաջաֆ, Իրաք - մարտի 17, 2026[2][3], Թեհրան, Իրան[4]), իրանցի քաղաքական գործիչ, Իսլամական խորհրդատվական խորհրդի խոսնակ (2008 թվականի մայիսի 28-ից)։ 2005 թվականի օգոստոսի 14-ից մինչև 2007 թվականի հոկտեմբերի 20-ը Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար։ Նա Խորհրդում Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի ներկայացուցիչն է եղել։ Պատասխանատու էր ազգային անվտանգության հիմնական հարցերի, այդ թվում՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1958 թվականի հունիսի 3-ին Էն Նաջաֆում (Իրաք)[5], որտեղ աշխատում էր նրա հայր Այաթոլլա Հաշեմի Միրզա Ամոլին՝ շահ Մոհամմեդ Ռեզայի կողմից աքսորվելուց ի վեր։ 1979 թվականի հեղափոխությունից հետո նրանք տեղափոխվել են Իրան։
Լարիջանիի հարազատներից շատերը հայտնի քաղաքական գործիչներ են, նրանց ընտանիքը Իրանի քաղաքական ասպարեզում հաճախ անվանում են «Իրաքյան խումբ», որտեղ, բացի Ալիից, մտնում են նրա փեսա այաթոլլա Մորտեզա Մոտախհարին, նրա եղբայրը՝ Սահմանադրության պահապանների խորհրդի անդամ Սադիկ Լարիջանին, իսկ 2009 թվականի օգոստոսից՝ Իրանի դատական համակարգի ղեկավար, մյուս եղբայրը՝ Մոհամադ Ջավադ Լարիջանին, եղբայրներ Բաղեր և Ֆազել Լարիջանիները, ինչպես նաև Ահմադ Տավակոլին, որը Մեջլիսի նախկին պատգամավոր է և Լարիջանիի զարմիկը[6]։
1980 թվականին Լարիջանին ավարտել է «Շարիֆ» (Թեհրան) տեխնոլոգիական համալսարանը՝ մաթեմատիկայի և ինֆորմատիկայի մասնագիտությամբ։ Ունի փիլիսոփայության գծով դոկտորի աստիճան, որը ստացել Է Թեհրանի համալսարանում, գրել է գիրք գերմանացի փիլիսոփա Իմմանուել Կանտեի մասին[6]։
Լարիջանին Իրանի նախագահի ընտրություններում եղել է թեկնածուներից մեկը, որտեղ զբաղեցրել է 6-րդ տեղը՝ հավաքելով ձայների 5,94 տոկոսը։ Ալին համարվում էր պահպանողական դաշինքի ամենալուրջ թեկնածուներից մեկը նախագահական ընտրություններում, սակայն ժողովրդականությամբ զգալիորեն զիջում էր Մահմուդ Ահմադինեժադին։
80-ականներին ղեկավարում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Հաշեմի Ռաֆսանջանիի նախագահության տարիներին աշխատել է որպես մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարար[6]։ 1994-2004 թվականներին նա եղել է «Իրանի Իսլամական Հանրապետության Ձայնի»՝ ազգային հեռուստառադիոհեռարձակման ընկերության նախագահը, եղել է Իրանի մշակույթի նախարարը՝ նախագահ Ռաֆսանջանիի օրոք։ 2005-2007 թվականներին Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնում եղել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների առանցքային մասնակիցը։ Բանակցություններին իր մասնակցության ընթացքում Ալին լայնորեն հայտնի է դարձել երկրում և աշխարհում, Լարիջանին չի ցանկացել զիջումների գնալ միջուկային տեխնոլոգիայի հարցերում և քննադատել է իր նախորդին՝ Հասան Ռոհանիին, չափից ավելի մեծ ցանկության համար։ Այնուամենայնիվ, իր գործունեության ընթացքում նա ձեռք է բերել պրագմատիկ քաղաքական գործչի համբավ, և որոշ փորձագետներ նրան համարել են ավելի նախընտրելի բանակցային գործընկեր, քան Ահմադինեժադը[6]։ 2008 և 2012 թվականներին նա ընտրվել է խորհրդարան՝ որպես պատգամավոր Ղոմից[7]։
2014 թվականին հայտարարել է սեփական «Ռահրովան-ե Վիլայաթ» կուսակցության ստեղծման մասին, որը պարսկերենից թարգմանաբար նշանակում է «Ռահբարի հետևորդներ», որոշ քաղաքական փորձագետներ այդ քայլը գնահատել են որպես Լարիջանիի քաղաքական մեծ հավակնությունների վկայություն[6]։
Մեջլիսի խոսնակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2008-2014 թվականների ընթացքում Լարիջանին երեք անգամ ընտրվել է Իսլամական խորհրդատվական խորհրդի, Իրանի խորհրդարանի (Մեջլիսի) խոսնակի պաշտոնում։ Մահմուդ Ահմադինեժադի երկրորդ նախագահական շրջանում Լարիջանիի և նախագահի միջև առաջացել է կոնֆլիկտ պետության կառավարման գործում վերջինիս դերի շուրջ։ Խորհրդարանը նախագահին սպառնացել է իմպիչմենտով, աշխատանքից ազատել է Ահմադինեժադի կաբինետի նախարարներից մեկին, որն իր հերթին Մեջլիսի խոսնակին մեղադրել է կոռուպցիայի մեջ[7]։ Բարեփոխիչ Հասան Ռոհանին Իրանի նախագահ դառնալուց հետո Լարիջանին կրկին նրա նախաձեռնությունների հիմնական քննադատներից մեկն էր, օրինակ՝ խորհրդարանը մի քանի անգամ հրաժարվել է քվեարկել նախագահի կողմից առաջադրված կրթության նախարարի թեկնածուի օգտին[6]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալի Լարիջանին, ամուսնացած լինելով Ֆարիդ Մութահարիի հետ, Իրանի իսլամական հեղափոխության ականավոր գործիչ Այաթոլլա Մուրթազա Մութահարիի (1919-1979) փեսան է[8][9]։ Ամուսնությունից ունեն երկու որդի՝ Մորթեզ (ծնված 1984) և Մոհամմեդ Ռեզա (ծնված 1989) և երկու դուստր՝ Ֆաթիմա (ծնված 1980) և Սառա (ծնված 1983)։
Ենթադրյալ սպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2026 թվականի մարտի 16-17-ի գիշերը՝ Իրանի պատերազմի ժամանակ, Լարիջանին դարձել է Իսրայելի օդային հարվածի թիրախ[10]։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Լարիջանին սպանվել է, չնայած Իրանից հաստատում չի եղել[11]։ Հարվածի հետևանքով զոհվել են նաև նրա որդին՝ Մորտեզան, և նրա գրասենյակի ղեկավար Ալիռեզա Բայաթը[12]։ «Ֆարս» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Լարիջանին սպանվել է Թեհրանի արևելյան ծայրամասում դստերը այցելելիս[13]։
Թեհրանում մարդկանց բազմություն է տեսագրվել, երբ ծափահարել են նրա մահվան մասին լուրը լսելիս[14]։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Լարիջանիի մահվան մասին՝ նրան անվանելով «Իրանը արդյունավետորեն ղեկավարող» խմբի ղեկավար՝ հույս հայտնելով, որ իրանական ռեժիմն այս կերպ քայքայելը «իրանցի ժողովրդին հնարավորություն կտա այն հեռացնելու»[15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 WorldCat Entities — OCLC, Inc., 2022.
- 1 2 Irã confirma morte de Ali Larijani, líder efetivo do regime desde o início da guerra, em ataque de Israel — G1, 2026.
- 1 2 Israel's defense minister says Iran’s Larijani was killed — 2026.
- 1 2 Irã confirma morte de Ali Larijani, líder efetivo do regime desde o início da guerra, em ataque de Israel — G1.
- ↑ Profile: Ali Larijani
- 1 2 3 4 5 6 «Фахраддин Абосзода. Президентский бросок «мазандаранского тигра» — Политика, выборы, власть — Новости — ИА REGNUM». Արխիվացված է օրիգինալից 2015-01-07-ին. Վերցված է 2020-10-28-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 65 (օգնություն) - 1 2 Рустам Искандари. Парламент Ирана: кто правит Исламской республикой? — Политика, выборы, власть — Новости — ИА REGNUM
- ↑ Sahimi, Mohammad (2009 թ․ օգոստոսի 20). «Nepotism & the Larijani Dynasty». PBS. Los Angeles. Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ Sohrabi, Naghmeh The Power Struggle in Iran: A Centrist Comeback? (und) // Middle East Brief. — 2011. — № 53.
- ↑ «Israeli media say military targeted top security chief Larijani». Iran International (անգլերեն). 2026-03-17. Վերցված է 2026-03-17-ին.
- ↑ «Iran's top security chief Larijani is dead, Israeli defence minister Katz says». Iran International (անգլերեն). 2026-03-17. Վերցված է 2026-03-17-ին.
- ↑ «Ali Larijani, Iran's ultimate backroom powerbroker, killed in Israeli airstrike». Reuters. 2026 թ․ մարտի 17. Վերցված է 2026 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Iran's Basij militia commander Gholamreza Soleimani killed: IRGC». Al Jazeera. 2026 թ․ մարտի 17. Արխիվացված է օրիգինալից 2026 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2026 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Video: Crowds in Tehran cheer after reports of Ali Larijani's death». Iran International (անգլերեն). 2026-03-17. Վերցված է 2026-03-17-ին.
- ↑ null (2026-03-17). «Update from Aaron Boxerman». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2026-03-17-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալի Լարիջանի» հոդվածին։ |
| ||||||||||||||||||
- Թեհրանի համալսարանի շրջանավարտներ
- Հունիսի 3 ծնունդներ
- 1958 ծնունդներ
- Իրաքում ծնվածներ
- Մարտի 17 մահեր
- 2026 մահեր
- Թեհրան քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Իսլամական խորհրդակցական ժողովի 9-րդ գումարման պատգամավորներ
- Իրանի քաղաքական գործիչներ
- Իրանի Իսլամական խորհրդակցական ժողովի նախագահներ
- Համակարգի նպատակահարմարության ճանաչման խորհրդի անդամներ