Jump to content

Ալիսիա դե Լառոչա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիսիա դե Լառոչա
Բնօրինակ անունԼառոչա ի դե լա Կալլե
Ի ծնե անունԱլիսիա դե Լառոչա ի դե լա Կալլե
Ծնվել էմայիսի 23 կամ 26, 1923
Բարսելոնա
ԵրկիրԻսպանիա
Մահացել էսեպտեմբերի 25,2009
Բարսելոնա
ՄասնագիտությունԿոմպոզիտոր, դաշնակահարուհի
Գործիքներդաշնամուր
ԱնդամակցությունQ11904050? և Կաթոլիկ Իզաբելայի շքանշան
Պարգևներ
Կայքaliciadelarrocha.com
 Alícia de Larrocha Վիքիպահեստում

Ալիսիա դե Լառոչա ( իսպ.՝ Alicia de Larrocha y de la Calle մայիսի 28, 1923(1923-05-28)[2], Բարսելոնա, Իսպանիա[3] - սեպտեմբերի 25, 2009(2009-09-25)[4][2][5][…], Բարսելոնա[3]), իսպանացի դաշնակահարուհի։

Երեք տարեկանից սովորել է երաժշտություն Ֆրենկ Մարշալի մոտ։ 1929 թվականին Սևիլյայում Իբերոամերիկյան ցուցահանդեսի շրջանակներում նա տվել է իր առաջին համերգը վեց տարեկան հասակում։ Առաջին ձայնագրությունը (Ֆրեդերիկ Շոպենի երկու փոքրիկ պիեսաներ) կատարվել է դաշնակահարուհու ինը տարեկան հասակում։

1947 թվականից դե Լառոչան համերգներով սկսել է շրջագայել։ 1954 թվականին կատարել է առաջին շրջագայությունը լոսանջելեսյան ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` Ամերիկայի Միացյալ Նահանգներով։ Սկզբում դաշնակահարուհին գերադասում էր կատարել մոցարտյան երգացանկից ստեղծագործություններ, բայց հետագայում իսպանական և լատինամերիկյան երաժշտությունը պրոպագանդելու նրա ձգտման ուժը հանգեցրեց նրան, որ սկսեցին իր անունը ասոցացնել այնպիսի հեղինակների ստեղծագործությունների հետ, ինչպիսիք են Անտոնիո Սոլերը, Իսահակ Ալբենիսը և Էնրիկե Գրանադոսը։ Գրեմմի չորս մրցանակներից երկուսը նրան հանձնվել է Ալբենիսի ստեղծագործությունների մենակատարման համար (1974, 1988 թվականներ), մեկը՝ Գրանադեսի համար (1991 թվական), մեկն էլ՝ Ռավելի և Գաբրիել Ֆորեի դաշնամուրային կոնցերտների համար (1975 թվական)։ Ալիսիա դե Լառոչայի մյուս պարգևներից են Ալբենիսի շքանշանը (2004 թվական) և Աստուրիասի արքայազնի պարգևը (1994 թվական)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիսիա դե Լառոչա» հոդվածին։