Ալիշա Իտկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիշա Իտկին
Ծնվել էապրիլի 16, 1968(1968-04-16)[1] (56 տարեկան)
Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ԺանրերԼատինական ազատ ոճ
Մասնագիտություներգչուհի և կոմպոզիտոր
Գործիքներվոկալ
ԼեյբլVanguard Records
ԿրթությունSouth Shore High School?

Ալիշա Էնն Իտկին (անգլ.՝ Alisha Ann Itkin, ամուսնությունից հետո՝ Ալիշա Սինամոն (անգլ.՝ Alisha Cinamon[2]), ապրիլի 16, 1968(1968-04-16)[1], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի փոփ–երգչուհի[3] և կոմպոզիտոր։ Հայտնի է բեմական Ալիշա անունով[2]։ Տ տեղի դեռահասների շրջանում հայտնի էր 1980–ական թվականների վերջին[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիշա Իտկինը ծնվել է Նյու Յորքի Բրուքլին թաղամասում[5]։ Նա իր ընտանիքում հինգ զավակներից չորրորդն է։ 14 տարեկանում Ալիշայի ծնողները, ովքեր հետաքրքրվում էին շոու–բիզնեսով, նրան համոզում են ելույթ ունենալ երաժշտական համերգներից մեկում, ինչպես նաև տեղական ռոք խմբի մասնակցությամբ ձայնագրում են նրա երգի դեմո տարբերակը[4]։

Երիտասարդ երգչուհու կարողությունները գնահատում են «Vanguard Records»–ի պրոդյուսեր Մարկ Բերրիի կողմից, ում հետ համագործակցությամբ երգչուհին ձայնագրում է իր «All Night Passion»[4] դեբյուտային սինգլը, որը միանգամից հաջողության է հասնում ամերիկյան չարտերում[6]։ Ալիշայի հաջորդ սինգլները ևս մտել են հիթ–շքերթների մեջ, սակայն հատուկ հաջեղության է հասել «Baby Talk» ստեղծագործությունը, որը եղել է «Billboard Dance Music/Club» հիթ–շքերթի առաջին հորիզոնականում[7]։ Բացի դրանից, 1985 թվականին Ալիշան ճանաչվել է «ամենախոստումնալից նոր երգչուհին» ըստ «Cashbox» երաժշտական ամսագրի[4]։

Հայտնի պարբերականները Ալիշային մեծ ապագա էին կանխատեսում` համեմատելով նրան Մադոննայի և Բարբարա Սթրեյզանդի հետ[4]։ Սակայն 1990 թվականին նրա «Bounce Back» սինգլն արդեն վերջին անգամ հայտնվել է հիթ–շքերթի առաջին տասնյակում[7], որից հետո երգչուհին թողարկել է միայն երկու սինգլ։ Դրանցից վերջինը` «You Wanna Be A Star (Superstar)», որ թողարկվել է 1999 թվականին[2], դարձել է «Սուպերաստղ» ֆիլմի սաունթրեք[5][6]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «All Night Passion» (1984) – Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ US R&B #84, US Pop #103[6], Նիդերլանդներ Նիդերլանդներ NED #37[9]
  • «Too Turned On» (1985) – Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ US Hot Dance Music/Maxi-Singles Sales #7, US Dance Music/Club Play Singles #6[7]
  • «Stargazing» (1985) – Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ US Hot Dance Music/Maxi-Singles Sales #50, US Dance Music/Club Play Singles #16[7]
  • «Baby Talk» (1985) – Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ US Billboard Hot 100 #68, US Hot R&B/Hip-Hop Singles & Tracks #75, US Hot R&B/Hip-Hop Singles & Tracks #2, US Dance Music/Club Play Singles #1[7], Շվեյցարիա Շվեյցարիա SWI #23, Գերմանիա Գերմանիա GER #19, Ֆրանսիա Ֆրանսիա FRA #19, Նիդերլանդներ Նիդերլանդներ NED #9, Բելգիա Բելգիա BEL (Ֆինլանդիա Ֆինլանդիա Vl) #2[10]
  • «Boys Will Be Boys» (1985)
  • «Into My Secret» (1987) –Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ US Billboard Hot 100 #97[7]
    • «Into My Secret (Remix)» (1987)  Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ US Hot Dance Music/Maxi-Singles Sales #15, US Dance Music/Club Play Singles #9[7]
  • «Let Your Heart Make Up Your Mind» (1987)  Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ US Hot Dance Music/Maxi-Singles Sales #35, US Dance Music/Club Play Singles #23[7]
  • «I Don’t Know What Comes Over Me» (1987)
  • «Wrong Number» (1990)
  • «Bounce Back» (1990)  Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ US Billboard Hot 100 #54, US Hot Dance Music/Maxi-Singles Sales #26, US Dance Music/Club Play Singles #10[7]
  • «Wherever The Rhythm Takes Me» (1996)
  • «You Wanna Be A Star (Superstar)» (1999)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]