Jump to content

Ալեքս Ռեմիրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքս Ռեմիրո
իսպ.՝ Álex Remiro
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 24, 1995(1995-03-24)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Cascante, Q2984683?, Merindade of Tudela, Նավառա, Իսպանիա
Հասակ 1,92 մետր
Դիրք դարպասապահ

Ալեխանդրո «Ալեքս» Ռեմիրո Գարգալո (մարտի 24, 1995(1995-03-24)[1][2], Cascante, Q2984683?, Merindade of Tudela, Նավառա, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որը դարպասապահի դիրքում հանդես է գալիս Ռեալ Սոսիեդադ ակումբում և Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Մարզվելով Աթլետիկ Բիլբաո ակումբում՝ նա հանդես է եկել «Բասկոնիա», «Աթլետիկ Բիլբաոյո», Լևանտե, Ուեսկա և Ռեալ Սոսիեդադ ակումբներում։ Վերջին ակումբի կազմում նա հաղթել է 2020 Իսպանիայի ֆոտբոլի գավաթը՝ ընդհանուր առմամբ ավելի քան 200 խաղ անցկացնելով:

Ռեմիրոն Իսպանիայի հավաքականում իր նորամուտը նշել է 2024 թվականին։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթլետիկ Բիլբաո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեմիրոն ծնվել է Նավառայի Կասկանտ քաղաքում և միացել է Աթլետիկ Բիլբաոյի պատանեկան թիմին 2009 թվականին՝ 14 տարեկան հասակում: 2012/13 մրցաշրջանում նա իր նորամուտը նշել է «Բասկոնիա» ակումբի հիմնական թիմում։

2014 թվականի մայիսի 26–ին Ռեմիրոն տեղափոխվել է Իսպանիայի ֆոտբոլի երկրորդ դիվիզիոնի պահեստային կազմ[3]։ Հունվարին Կեպա Արիսաբալագայի, հեռանալուց հետո նա ընտրվել է որպես հիմնական խաղացող[4] և ավարտել է մրցաշրջանը՝ խաղալով 23 հանդիպում, ներառյալ փլեյ-օֆֆի հանդիպումները, երբ թիմը վերադարձել է Սեգունդա Դիվիզիոն 19 տարվա դադարից հետո[5]:

Ռեմիրոն իր նորամուտը պրոֆեսիոնալ մակարդակում նշել է 2015 թվականի օգոստոսի 24-ին՝ մեկնարկային կազմում հանդես գալով Ժիրոնա ակումբի դեմ տնային խաղում (0:1)[6]: 2016 թվականի հունիսին տեղափոխվել Է Լա Լիգայի հիմնական թիմ:

2016 թվականի հուլիսի 1-ին Ռեմիրոն մեկ տարով վարձավճարով տեղափոխվել է Լևանտե ակումբ[7]: Սակայն հաջորդ տրանսֆերային պատուհանի ավարտին նա հետ է կանչվել իր հարազատ ակումբի կողմից ՝ Կեպայի վնասվածքի պատճառով[8]:

2017 թվականի հուլիսի 21-ին Ռեմիրոն մեկ տարի վարձավճարով տեղափոխվել է Ուեսկա ֆոտբոլաին ակումբ[9]: Նա կարևոր դեր է խաղացել այն հարցում, որ արագոնյան ակումբն իր պատմության մեջ առաջին անգամ բարձրացել է բարձրագույն խումբ՝ բաց թողնելով 42 խաղից միայն մեկը[10][11]:

Վերադառնալով «Սան Մամես» մարզադաշտ՝ Ռեմիրոն կարծես պատրաստ էր խաղալ հիմնական կազմում այն բանից հետո, երբ Կեպան տեղափոխվել է «Չելսի», իսկ մեկ այլ հայտնի դարպասապահ Յագո Հերերինը վնասվածք է ստացել[11]: Այնուամենայնիվ, նրա ներկայացուցիչները չկարողացան համաձայնության գալ ակումբի հետ նոր պայմանագրի պայմանների շուրջ, և ի պատասխան դրա ՝ նրա փոփարինող Ունաի Սիմոնը ընտրվել է Լեգանես ակումբի դեմ նոր արշավի առաջին խաղին մասնակցելու համար[12]: Մի քանի շաբաթ անց հաստատվել է, որ Ռեմիրոն ցանկանում է հեռանալ Աթլետիկ Բիլբաոյից, և նրան կթույլատրվի դա անել 2019 թվականի հունիսի 30-ին[13]:

Ռեալ Սոսիեդադ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունիսի 10-ին Ռեմիրոն 4 տարվա պայմանագիր է կնքել Ռեալ Սոսիեդադի հետ, որն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից[14]: Սեպտեմբերի 27-ին նա իր նորամուտը նշեց առաջնությունում ՝ Դեպորտիվո Ալավեսի դեմ տնային խաղում 3:0 հաշվով հաղթելով[15]։

2020 թվականի մայիսին Ռեմիրոն դրական արդյունք է տվել COVID-19-ի համար[16]։ Հաջորդ տարվա ապրիլի 3-ին նա մեկնարկային կազմում դուրս է եկել Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի ուշացված եզրափակիչ, որում օգնել է հաղթել իր նախկին ակումբ Աթլետիկին 1:0 հաշվով, Սևիլյա քաղաում[17][18]:

Ռեմիրոն 2022/23 մրցաշրջանում մասնակցել է առաջնության բոլոր 38 հանդիպումներին (ընդհանուր 50), իսկ Ռեալը զբաղեցրել է չորրորդ տեղը և որակավորվել ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում[19]: Նրա առաջին մասնակցությունը մրցաշարին տեղի է ունեցել 2023 թվականի սեպտեմբերի 20-ին, երբ խմբային փուլում տանը 1:1 հաշվով ոչ-ոքի է խաղացել Միլանի «Ինտերի» դեմ[20]:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեմիրոն Իսպանիան ներկայացրել է մինչև 19 տարեկան պատանիների մակարդակով[21]։ Նա առաջին անգամ գլխավոր հավաքական է հրավիրվել 2023 թվականի նոյեմբերին՝ Կիպրոսի և Վրաստանի դեմ Եվրո 2024-ի ընտրական խաղերի համար[22]:

2024 թվականի մարտի 15-ին Ռեմիրոն ընտրվել է Կոլումբիայի և Բրազիլիայի հետ ընկերական խաղերին մասնակցելու համար, որոնք պետք է տեղի ունենային նույն ամսվա վերջին[23]։ Յոթ օր անց նա իր առաջին հաղթանակը տարել է Անգլիայի առաջնությունում՝ 46-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Դավիդ Ռայայի փոխարեն (1:0)[24]: Նա Սիմոնի և Ռայայի հետ ընդգրկվել է Եվրոյի եզրափակիչի հավաքականում[25]:

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի մայիսի 25-ի դրությամբ[26][27][28]
Ելույթները և գոլերը ըստ ակումբների, մրցաշրջանների և մրցումների
Ակումբ Մրցաշարջան Լիգա Ազգային գավաթ մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիա Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր
Բասկոնիա 2012–13 Տերսերա 7 0 7 0
2013–14 21 0 21 0
Ընդհանուր 28 0 0 0 0 0 6 0 28 0
Բիլբաո Աթլետիկ 2014–15 Սեգունդա Դիվիզիոն Բ 17 0 6 0 23 0
2015–16 Սեգունդա Դիվիզիոն 33 0 20 0
Ընդհանուր 50 0 0 0 0 0 6 0 56 0
Աթլետիկ Բիլբաո 2016–17 Լա Լիգա 0 0 0 0 0 0 0 0
2017–18 0 0 0 0 0 0
2018–19 0 0 0 0 0 0
Ընդհանուր 0 0 0 0 0 0 0 0 0 0
Լևանտե (վարձավճար) 2016–17 Սեգունդա Դիվիզիոն 4 0 0 0 4 0
Ուեսկա (վարձավճար) 2017–18 Սեգունդա Դիվիզիոն 41 0 0 0 41 0
Ռեալ Սոսիեդադ 2019–20 Լա Լիգա 25 0 7 0 32 0
2020–21 38 0 2 0 7 0 1 0 48 0
2021–22 35 0 2 0 5 0 42 0
2022–23 38 0 4 0 8 0 50 0
2023–24 37 0 4 0 8 0 49 0
Ընդհանուր 173 0 19 0 28 0 1 0 221 0
Ընդհանուր կարերա 296 0 19 0 28 0 7 0 350 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Registrations and de-registrations in Bilbao Athletic». Athletic Bilbao. 26 May 2014. Վերցված է 11 August 2015-ին.
  4. Cuenca, Nika (18 March 2015). «La portería del Athletic tiene un gran presente y futuro» [Athletic's goal has a great present and future]. Diario AS (իսպաներեն). Վերցված է 11 August 2015-ին.
  5. «El Bilbao Athletic, a Segunda 19 años después y el Cádiz tendrá que esperar» [Bilbao Athletic, into Segunda 19 years later and Cádiz will have to wait] (իսպաներեն). EFE. 28 June 2015. Վերցված է 6 February 2018-ին.
  6. García-Muñoz, Sergio (24 August 2015). «El que la sigue, la consigue» [He who wants it, gets it]. Marca (իսպաներեն). Վերցված է 24 August 2015-ին.
  7. «Alex Remiro's transfer». Athletic Bilbao. 1 July 2016. Վերցված է 4 July 2016-ին.
  8. Briones, Macu (28 January 2017). «Retorno al pasado» [Return to the past]. Marca (իսպաներեն). Վերցված է 28 January 2017-ին.
  9. «Remiro on-loan». Athletic Bilbao. 21 July 2017. Վերցված է 22 July 2017-ին.
  10. Marín, Javier (21 May 2018). «El Huesca es de Primera» [Huesca are in Primera]. Diario AS (իսպաներեն). Վերցված է 9 October 2018-ին.
  11. 11,0 11,1 Ortiz de Lazcano, Javier (8 August 2018). «La salida de Kepa facilita la continuidad de Remiro» [Kepa's departure makes it easier for Remiro to continue]. El Correo (իսպաներեն). Վերցված է 9 January 2019-ին.
  12. Zubieta, Jon (21 August 2018). «Simón debuta con un paradón providencial» [Simón debuts with a providential wonder save]. Mundo Deportivo (իսպաներեն). Վերցված է 9 October 2018-ին.
  13. Millar, Colin (3 October 2018). «Athletic Bilbao confirm Alex Remiro will leave». Football España. Վերցված է 9 October 2018-ին.
  14. «Agreement with Alejandro Remiro». Real Sociedad. 10 June 2019. Վերցված է 26 June 2019-ին.
  15. Badallo, Óscar; Clancy, Conor (27 September 2019). «Remiro's double debut was overshadowed by Oyarzabal and Odegaard». Marca. Վերցված է 27 September 2019-ին.
  16. «Alex Remiro tests positive for coronavirus after serology test». Marca. 9 May 2020. Վերցված է 9 May 2020-ին.
  17. Reidy, Paul (3 April 2021). «Athletic Club 0–1 Real Sociedad: result, summary, goal». Diario AS. Վերցված է 4 April 2021-ին.
  18. Lowe, Sid (3 April 2021). «Real Sociedad beat Athletic to claim Copa del Rey and Basque glory». The Guardian. Վերցված է 4 April 2021-ին.
  19. Lowe, Sid (1 November 2021). «Muniain emerges from wild night to show why Basque derby is different». The Guardian. Վերցված է 4 November 2021-ին.
  20. Mejías, Noelia (20 September 2023). «Definición de nota para estrenarse en Champions: el gol de Brais Méndez» [Top-notch finish in his Champions debut: Brais Méndez's goal] (իսպաներեն). El Desmarque. Վերցված է 21 September 2023-ին.
  21. Vergara Casas, Daniel (5 June 2014). «Unai López y Álex Remiro se quedan sin Eurocopa sub-19» [No under-19 Eurocup for Unai López and Álex Remiro] (իսպաներեն). Vavel. Վերցված է 23 March 2024-ին.
  22. Maroto, Joaquín (10 November 2023). «Riquelme, Grimaldo, Aleix García y Remiro, novedades con España» [Riquelme, Grimaldo, Aleix García and Remiro, new with Spain]. Diario AS (իսպաներեն). Վերցված է 23 March 2024-ին.
  23. Ospina, Daniel (15 March 2024). «España reveló la lista de convocados para enfrentar a Colombia: hay varias sorpresas» [Spain disclosed selected squad to take on Colombia: there are several surprises]. Infobae (իսպաներեն). Վերցված է 23 March 2024-ին.
  24. «Vivian, Remiro y Cubarsí, amplían la nómina de debutantes con De la Fuente» [Vivian, Remiro and Cubarsí, extend list of debutants with De la Fuente]. Infobae (իսպաներեն). 22 March 2024. Վերցված է 23 March 2024-ին.
  25. «Euro 2024 squad lists: Hosts Germany, France, Netherlands, England, Scotland, Italy and more». Sky Sports. 12 June 2024. Վերցված է 13 June 2024-ին.
  26. Ալեքս Ռեմիրո պրոֆիլը BDFutbol կայքում
  27. Վիճակագրությունը UEFA.com կայքում
  28. Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]