Jump to content

Դավիդ Ռայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիդ Ռայա
իսպ.՝ David Raya
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 15, 1995(1995-09-15)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Բարսելոնա
Հասակ 1,83 մետր
Դիրք հարձակվող

Դավիդ Ռայա Մարտին (իսպ.՝ David Raya Martín,սեպտեմբերի 15, 1995(1995-09-15)[1], Բարսելոնա), իսպանացի ֆուտբոլիստ, անգլիական «Բրենտֆորդ» ակումբի և Իսպանիայի հավաքականի դարպասապահ։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բլեքբըրն Ռովերս»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիդը կարիերան սկսել է համանուն քաղաքի «Կոռնելիեում» ակումբում, որից հետո 2012 թվականի հուլիսին տեղափոխվել է Անգլիա՝ «Բլեքբըրն Ռովերս» ակումբ[2][3]։ Նա անցել է ակումբի ակադեմիան և մասնագիտական պայմանագիր է կնքել 2014 թվականի փետրվարի 26-ին[4]։ Պայմանագիրը կնքելուց հետո վարձավճարով տեղափոխվել է «Սաութպորտ», որտեղ էլ անցկացրել է 2014/2015 մրցաշրջանը[5]։ Իվուդ Պարկ վերադառնալուց հետո մրցաշրջանի ավարտին երկու հանդիպում է անցկացրել առաջնությունում և կնքել է նոր եռամյա պայմանագիր[6][7]։

2015/2016 և 2016/2017 մրցաշրջաններում Ռայան Ռովերսը Ջեյսոն Սթիլից հետո եղել է երկրորդ դարպասապահը[8][9]։ 2017/2018 մրցաշրջանում եղել է հիմնական դարպասապահը՝ անցկացնելով 47 հանդիպում և օգնել է ակումբին վերադառնալ չեմպիոնշիպ[10][11]։ Դարպասապահը լքել է թիմը 2019 թվականի հուլիսին[5], ակումբի կազմում անցկացնելով 108 հանդիպում[12]։

2019 թվականի հուլիսի 6-ին քառամյա պայմանագիր է կնքել «Բրենտֆորդի» հետ[5]․ տրանսֆերի արժեքը կազմել է մոտ 3 մլն ֆունտ[13]։ 2019/2020 մրցաշրջանի առաջին կեսում իր խաղի շնորհիվ վաստակել է 2020 թվականի Լոնդոնի ֆուտբոլային մրցանակաբաշխության տարվա դարպասապահ անվանակարգը, իսկ 16 խաղերի ընթացքում Բարտոշ Բիալկովսկու հետ կիսել է Չեմպիոնշիպի ոսկե ձեռնոցը[14][15]։ Ռայանը ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 49 հանդիպում, որն ավարտվել է «Ֆուլհեմից» 2:1 հաշվով բարձրագույն դիվիզիոն տեղափոխվելու անցումային խաղերում կրած պարտությամբ[16][17]։

2020 թվականի հոկտեմբերի 2-ին ակումբի հետ կնքել է նոր քառամյա պայմանագիր[18]։ 2020/2021 մրցաշրջանում Ռայան «Բրենտֆորդի» կազմում Անգլիայի ֆուտբոլի առաջնություն է դուրս եկել «Սուոնսի Սիթիի» նկատմամբ փլեյ-օֆֆում 2:0 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ[19]։ Բարձրագույն դիվիզիոնում իր առաջին հանդիպումն անցկացրել է 2021 թվականի օգոստոսի 13-ին Լոնդոնի «Արսենալի» դեմ և հաղթել 2:0 հաշվով[20]։

2023 թվականի օգոստոսի 15-ին «Արսենալը» վարձակալել է Ռայանին։

Կարիերա հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի նոյեմբերի 11-ին ընդգրկվել է Իսպանիայի հավաքականի պաշտոնական հայտացուցակում՝ Քաթարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնության խաղերին մասնակցելու համար[21]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բրենտֆորդ»

  • Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆ՝ 2021

Իսպանիայի հավաքական

  • Չեմպիոնշիփի ոսկե ձեռնոց՝ 2019/20 (բաժանված)
  • Անգլիայի Պրեմիեր լիգայի ոսկե ձեռնոց՝ 2023/24

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «List of Players Registered as Scholars in Accordance with Rule C.3 Between 01/07/2012 and 31/07/2012» (անգլերեն). The Football Association. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.
  3. «David Raya» (անգլերեն). Официальный сайт ФК «Блэкберн Роверс». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.
  4. «Raya pens pro deal» (անգլերեն). Официальный сайт ФК «Блэкберн Роверс». 2014 թ․ փետրվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.
  5. 5,0 5,1 5,2 «David Raya signs for Brentford» (անգլերեն). Официальный сайт ФК «Брентфорд». 2019 թ․ հուլիսի 6. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.
  6. «Hard work pays off for David» (անգլերեն). Официальный сайт ФК «Блэкберн Роверс». 2015 թ․ ապրիլի 30. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.
  7. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2014/2015 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 2021-08-14-ին.
  8. «David Raya». ESPN FC (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.
  9. «David Raya». ESPN FC (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.
  10. Կաղապար:Fchd
  11. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2017/2018 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 2021-08-14-ին.
  12. Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
  13. «Blackburn Rovers goalkeeper David Raya completes Brentford move» (անգլերեն). Lancashire Telegraph. 2019 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.
  14. «Bees up for London Football Awards prizes» (անգլերեն). Официальный сайт ФК «Брентфорд». 2020 թ․ փետրվարի 9. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.
  15. «David Raya presented with EFL Golden Glove prize» (անգլերեն). Официальный сайт ФК «Брентфорд». 2020 թ․ հուլիսի 27. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.
  16. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2019/2020 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 2021-08-14-ին.
  17. «Fulham beat Brentford to reach Premier League». BBC Sport (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին. {{cite news}}: More than one of |lang= and |language= specified (օգնություն)
  18. «David Raya signs new long-term contract» (անգլերեն). Официальный сайт ФК «Брентфорд». 2020 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.
  19. Vincent, Gareth (2021 թ․ մայիսի 29). «Brentford 2–0 Swansea City». BBC Sport (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.
  20. «Brentford 2-0 Arsenal: Bees earn fully deserved win over Gunners» (անգլերեն). BBC Sport. 2021 թ․ օգոստոսի 13. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.
  21. «RAYA IN SPAIN SQUAD» (անգլերեն). Официальный сайт ФК «Брентфорд». 2022 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիդ Ռայա» հոդվածին։