Ալեքսեյ Սուետին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Սուետին
Պետություն(ներ) ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվնոյեմբերի 16, 1926(1926-11-16)[1]
ԾննդավայրԿրոպիվնիցկի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվսեպտեմբերի 10, 2001(2001-09-10)[1] (74 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Կոչումգրոսմայստեր, միջազգային վարպետ և ԽՍՀՄ շախմատի սպորտի վարպետ
365chessAlexey_S_Suetin
Chesstempo համար246472
ICCF համար246472
 Alexey Suetin Վիքիպահեստում

Ալեքսեյ Սուետին (ռուս.՝ Алексе́й Степа́нович Суэ́тин, նոյեմբերի 16, 1926(1926-11-16)[1], Կրոպիվնիցկի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 10, 2001(2001-09-10)[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային շախմատիստ, գրոսմայստեր (1965), շախմատի տեսաբան և գրող, եղել է Տիգրան Պետրոսյանի մարզիչը աշխարհի առաջնության մրցումներում (1963-1971, 1979-1980)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Ալեքսեյի հայրը եղել է ռազմաճակատում, մայրը եղել է բուժքույր։ Ալեքսեյը մոր հետ ապրել է Տուլայում[2]։

1943 թվականին Ալեքսեյ Սուետինն ավարտել է դպրոցը և և ընդունվել Տուլայի մեխանիկական ինստիտուտ (այժմ՝ Տուլայի պետական ​​համալսարան)։

Ալեքսեյը շախմատ խաղալ սովորել է հորից, որից հետո սովորել է Տուլա քաղաքի պիոներների պալատում։ Պատերազմից հետո ապրել է Տուլայում (մինչև 1953 թ.), Մինսկում (1953-1968 թթ.), ապա՝ Մոսկվայում։ 21 տարեկանում դարձել է մագիստրոսի թեկնածու և ավարտել ինստիտուտը։ 21 տարեկանում դարձել է շախմատի վարպետի թեկնածու, նույն տարիքում ավարտել ինստիտուտը[3]։ 1950 թվականին նա լրացրել է վարպետի նորմը և իր նորամուտը նշել ԽՍՀՄ շախմատի առաջնության եզրափակիչում։ Ընդհանուր առմամբ նա 10 անգամ մասնակցել է այս մրցաշարերի եզրափակիչներին։ Լավագույն արդյունքները ցույց է տվել 1963 թվականին՝ 4-6-րդ տեղերը և 1965 թվականին՝ 4-5-րդ տեղերը։

1953 թվականին նա կնոջ՝ Կիրա Զվորիկինայի հետ տեղափոխվել է Մինսկ, որտեղ սկսվել է նրա ստեղծագործական համագործակցությունը գրոսմայստեր Իսահակ Բոլեսլավսկու հետ։ 1953-1961 թվականներին Ալեքսեյ Սուետին մասնակցել է Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վեց առաջնության և հաճախ դարձել չեմպիոն։ Միաժամանակ նա սկսեց գրել գրքեր և հոդվածներ շախմատի մասին, ինչպես նաև վարել շախմատային հաղորդումներ բելառուսական հեռուստատեսությամբ։ Նա դարձել է Խորհրդային Բելառուսիայի առաջին շախմատիստը, որը նվաճել է միջազգային գրոսմայստերի կոչում[4]։

ԽՍՀՄ հավաքականի կազմում նա մասնակցել է Հունգարիայի, Լեհաստանի և Հարավսլավիայի հավաքականների հետ հանդիպումներին։

1961 թվականին Ալեքսեյ Սուետինը միացել է Տիգրան Պետրոսյանի թիմին՝ Միխայիլ Բոտվիննիկի հետ աշխարհի առաջնության մրցախաղում։ Շախմատի աշխարհի առաջնություն 1963 թվականի ռևանշ-մենամարտում Պետրոսյանը դարձել է աշխարհի չեմպիոն։ 1965 թվականին Ալեքսեյ Սուետինը դարձել է գրոսմայստեր։ Դրանից հետո նա 10 հաղթանակ է տարել միջազգային մրցաշարերում։

1970-ականների սկզբից մինչև 1980-ականների վերջը Ալեքսեյ Սուետինը հիմնականում զբաղվել է մարզչական և գրական գործունեությամբ, իսկ 1970 թվականին մարզել է Բորիս Սպասկիուն։

Որպես շախմատի մեկնաբան աշխատել է Խորհրդային Կենտրոնական հեռուստատեսությունում, իսկ 1984 թվականից մեկնաբանել է Կարպովի և Կասպարովի աշխարհի առաջնության հանդիպումները։

1996 թվականին դարձել է «մեծահասակների» աշխարհի չեմպիոն։

Հեղինակ է սկզբնախաղերի և միջնախաղերի տեսության վերաբերյալ մոտն 40 գրքերի, ինչպես նաև արտերկրում հրատարակված խորհրդային աշխարհի չեմպիոններ Բոտվիննիկի և Պետրոսյանի, գրոսմայստերներ Պաուլ Կերեսի և Դավիդ Բրոնշտեյնի մասին աշխատությունների։

Ալեքսեյ Սուետին մահացել է 2010 թվականի սեպտեմբերի 10-ին, թաղվել է Դոնսկոյե գերեզմանատանը[5]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Սուետինը ամսուսնացել է երկու անգամ։ Նրա առաջին կինը՝ Կիրա Զվորիկինան, եղել է խորհրդային շախմատիստ, շախմատի գրոսմայստեր։ Այդ ամուսնությունից ծնվել է որդի Ալեքսանդրը, որը հետագայում դարձել է տնտեսագիտության դոկտոր։

Երկրորդ կինը՝ Եվգենյա Անտոնովնա Սուետինան, եղել է բանասեր, նրանք միասին ապրել են 40 տարի, նրանց դուստրը՝ Ելենան՝ նկարիչ է, պրոֆեսիոնալ արվեստագետների ստեղծագործական միության անդամ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Память народа
  3. А. С. Суэтин «Шахматы сквозь призму времени» (1998)
  4. Aaron Shustin (2019 թ․ դեկտեմբերի 18). «Маэстро Алексей Суэтин и Беларусь» (անգլերեն). Independent Israeli site / אתר ישראלי עצמאי / Независимый израильский сайт / Незалежны iзраiльскi сайт. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  5. «Могила Суэтина». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. Алексей Суэтин

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Սուետին» հոդվածին։