Ալեքսա Դավալոս
Ալեքսա Դավալոս ֆր.՝ Alexa Davalos | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 28, 1982[1] (40 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, մոդել և կինոդերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Jeff Dunas?, մայր՝ Elyssa Davalos? |
Կայք | alexa-davalos.com |
![]() |
Ալեքսա Դավալոս (անգլ.՝ Alexa Davalos Dunas, (մայիսի 28, 1982[1], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ[1]), ամերիկացի դերասանուհի։ Նկարահանվել է մի շարք հոլիվուդյան ֆիլմերում։ 2015-2019 թվականներին նկարահանվել է «Amazon Studios»–ի «Մարդը բարձր ամրոցում» ամերիկյան հեռուստասերիալում՝ Ջուլիանա Քրեյնի գլխավոր դերում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսա Դավալոսը ծնվել է Փարիզում, միակ երեխան է դերասանուհի Էլիսա Դավալոսի և լուսանկարիչ Լեֆ Դունասի։ Նրա մոր պապը՝ Ռիչարդ Դավալոսը, դերասան է։ Դավալոսը իր մանկության մեծ մասն անցկացրել է Ֆրանսիայում և Իտալիայում, նախքան Նյու Յորք տեղափոխվելը [2]։ Հայրական գծով նա ունի եվրոպական արմատներ։ Նրա հայրական կողմի նախնիները էմիգրանտներ են Վիլնյուսից [3]։ Նա դաստիարակվել է առանց կրոնական մեծ ազդեցության, չնայած որոշ ժամանակ հաճախել է հրեական դպրոց[4] 17 տարեկանում նա ըմբոստանում և ինքնուրույն ուղևորվում է Նյու Յորք։ Դավալոսը մոդել էր, վաստակում էր այնպիսի լուսանկարիչների մոտ, ինչպիսիք են Փիթեր Լինդբերգը։ Նա հիշում է. «Ես առաքելություն ունեի։ Ես ուզում էի դուրս գալ աշխարհ և անել այն, ինչ ինձ դուր է գալիս։ Թատրոնում աշխատելիս հասկացա, որ իսկապես ուզում եմ դերասանուհի լինել»[5]։ Շուտով նրան դերասանուհի դառնալու հնարավորություն է ընձեռնվում և նա միանում է Նյու Յորքի Off Broadway Flea Theater–ին[6]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2002 թվականին Ալեքսա Դավալոսը նկարահանվել է Չարլի Հոֆհայմերի հետ Ֆ. Սքոթ Ֆիցջերալդի «Ուրվականը» կարճամետրաժ ֆիլմում, որը ցուցադրվել է Տորոնտոյի կինոփառատոնում 2002 թվականին[7]։
2003 թվականին Ալեքսան նկարահանվել Է HBO ընկերության Փանչո Վիլյա հեռուստատեսային ֆիլմում Անտոնիո Բանդերասի հետ։ 2004 թվականին առաջին անգամ ստացել է Քիրայի գլխավոր դերը «Ռիդիկի քրոնիկները» գեղարվեստական ֆիլմում[8]։
Դավալոսը նաև խաղացել է մուտանտի դերը («Գվեն Ռայդեն») սերիալի երեք հրեշտակի էպիզոդներում, 2005 թվականին նկարահանվել Է Fox հեռուստաալիքի «Շրջանավարտների հանդիպում» սերիալում։ 2007 թվականին Ալեքսա Դավալոսը նկարահանվել է «Սիրո տոնը» ռոմանտիկ դրամայում, որում նկարահանվել են նաև Գրեգ Քինները և Մորգան Ֆրիմանը[9]։ Նա նաև նկարահանվել է ռեժիսոր Ֆրենկ Դարբոնտայի ֆիլմում[10]։
2008 թվականին Ալեքսան նկարահանվել է Դենիլ Կրեյգի հետ Էդվարդ Ցվիկի «Կանչը» ֆիլմում։ «Հսկաների պատերազմ» ֆիլմում խաղացել է Սեմ Յորտինգտոնի, Ռեյֆ Ֆայնի, Լիամ Նիսոնի և ուրիշների հետ (2010)[11]։
2013 թվականին կրկին նկարահանվել է ռեժիսոր Ֆրենկ Դարաբոնտի «Գանգեստերների քաղաք» սերիալում[12]։ Էկրաններ են բարձրացել «Բարձր ամրոցի մարդը» սերիալի չորրորդ եթերաշրջանը, որտեղ Դավալոսը կատարել է գլխավոր դերը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Les gens du cinéma
- ↑ «Interview: Alexa Davalos "The Chronicles of Riddick" 2»։ Madeinatlantis.com։ Վերցված է 2012-08-15
- ↑ Schweiger Daniel (January 2009)։ «Alexa Davalos Interview»։ Buzzine։ Արխիվացված է օրիգինալից 2011-11-12-ին։ Վերցված է 2009-02-08
- ↑ «Hollywood Now: Winter Watch List with Lisa Edelstein, Rachel Wei - InterfaithFamily»։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-21-ին։ Վերցված է 2021-03-18
- ↑ «findarticles.com»
- ↑ «findarticles.com»
- ↑ http://www.digitalhit.com/ (2002-08-20)։ «27th Toronto International Film Festival Coverage: List of Films»
- ↑ Կաղապար:Cite web / url = http://www.digitalhit.com/torontofilmfestival/2002/filmlist/title = 27th Toronto International Film Festival Coverage: List of Films / author = http://www.digitalhit.com//work = / date = 2002-08-20 / publisher=
- ↑ http://www.mlive.com/ (2007-12-07)։ «Movie "Feast" is sumptuous for director Robert Benton»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-29-ին
- ↑ http://www.mlive.com/ (2007-12-07)։ «Movie "Feast" is sumptuous for director Robert Benton»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-29-ին
- ↑ http://screenrant.com/ (02.09.2011)։ «Rosamund Pike Joins ‘Wrath of the Titans’ as Andromeda»
- ↑ http://www.craveonline.com/ (Mar 14th, 2012)։ «Alexa Davalos Joins 'LA Noir»։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-17-ին
|