Ալեքսանդր Օպեկուշին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Օպեկուշին
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 16 (28), 1838[1] կամ 1841[2][3][4]
ԾննդավայրDanilovsky Uyezd, Յարոսլավլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 4, 1923(1923-03-04)[5][6][7]
Մահվան վայրRybnitsy, Krasnyj Profintern (Yaroslavl Oblast), Նեկրասովսկի շրջան, Յարոսլավսկի օկրուգ, Իվանովի Արդյունաբերական շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունքանդակագործ
Commons-logo.svg Alexander Opekushin Վիքիպահեստում

Ալեքսանդր Միխայլովիչ Օպեկուշին (ռուս.՝ Александр Михайлович Опекушин, նոյեմբերի 16 (28), 1838[1] կամ 1841[2][3][4], Danilovsky Uyezd, Յարոսլավլի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 4, 1923(1923-03-04)[5][6][7], Rybnitsy, Krasnyj Profintern (Yaroslavl Oblast), Նեկրասովսկի շրջան, Յարոսլավսկի օկրուգ, Իվանովի Արդյունաբերական շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս քանդակագործ։ Մոսկվայի Տվերյան զբոսայգում գտնվող Պուշկինի բրոնզե հուշարձանի հեղինակը, Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1895)։ Մասնակցել է Նովգորոդում «Ռուսաստանի հազարամյակի» (Մ․ Օ․ Միկեշինի նախագծով, բացումը՝ 1862 թ.) և Պետերբուրգում Եկատերինա 11-ի (բացումը՝ 1873 թ.) հուշարձանների ստեղծմանը։ Օպեկուշինի առավել նշանակալից գործը Մոսկվայում Ա․ Ս․ Պուշկինի հուշարձանն է (բրոնզ, գրանիտ, բացումը՝ 1880 թ.), ուր բանաստեղծի վեհաշուք կերպարը զուգորդված է նրա պատմական կոնկրետությանն ու հավաստիությանը։ Օպերկուշինը ստեղծել է նաև Պետերբուրգում Ա․ Ս․ Պուշկինի (բացումը՝ 1884 թ.), Տարտուում Կ․ Մ․ Բերի (բացումը՝ 1886 թ.), Պյատիգորսկում Մ․ Ցու․ Լերմոնտովի (բացումը՝ 1889 թ.) հուշարձանները (բոլորը բրոնզ, գրանիտ)։

Օպեկուշինի պատվին է անվանակոչվել 1986 թվականի օգոստոսի 13-ին Լյուդմիլա Չեռնիխի կողմից հայտնաբերված (5055) Օպեկուշին աստերոիդը[8]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC BY-SA icon 80x15.png