Ալեքսանդր Տյուրենկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Տյուրենկով
Ծնվել էապրիլի 24, 1924(1924-04-24)[1]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
Մահացել է2008
Վախճանի վայրըՄոսկվա, Ռուսաստան
Մասնագիտությունքանդակագործ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան,
և Լենինյան մրցանակ

Ալեքսանդր Տյուրենկով (ռուս.՝ Тюренков, Александр Алексеевич, ապրիլի 24, 1924(1924-04-24)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1] - 2008, Մոսկվա, Ռուսաստան) ռուս և խորհրդային քանդակագործ, Մոսկվայի նկարիչների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1924 թվականի ապրիլի 24-ին, Մոսկվայում։

Սովորել է դպրոցում և միաժամանակ այցելել է Պիոների տուն, որտեղ սովորել է քանդակագործության խմբում։ Հայրենական մեծ պատերազմի սկսվելուն պես թողել է դպրոցը և աշխատանքային գործունեություն սկսել թիվ 1 ավիացիոն գործարանում` որպես աշխատավոր։ Երբ գործարանը տարհանվել է Կույբիշև (այժմ Սամարա), Ալեքսանդրը մնացել է Մոսկվայում։ Ավելի ուշ նորից սկսել է աշխատել թիվ 30 ավիագործարանում` որպես հաստոցավոր։ Պատերազմի ավարտից առաջ ավարտել է գիշերային միջնակարգ դպրոցը։

1947-1953 թվականներին սովորել է Մոսկվայի Սուրիկովի անվան գեղարվեստի ինստիտուտում` քանդակագործ Նիկոլայ Տոմսկու մոտ։ 1973 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ։

Մահացել է 2008 թվականի փետրվարի 19-ին, Մոսկվայում։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Կլիմովի տապանաքարը Նովոդևիչյան գերեզմանատանը, Տյուրենկովի աշխատանքը[2]:

Ա. Տյուրենկովը մոնումենտալ աշխատանքների և հուշահամալիրային հուշարձանների հեղինակ է։ Նաև աշխատել է որպես մեդալագործ[3]։

Քանդակագործ Ե. Վուչետիչի խմբում մասնակցել է «Ճակատաների միացումը Կալաչ քաղաքի մոտ» հուշարձանի ստեղծմանը (1953, Կալաչ), Ֆ. Ձերժինսկու (1958, Մոսկվա) և Վլադիմիր Լենինի հուշարձանների ստեղծմանը երկրի տարբեր քաղաքներում, «Ստալինգրադի ճակատամարտի հերոսների» հուշահամալիրի ստեղծմանը Մամաևի գերեզմանաբլուրում (1970, Վոլգոգրադ)։ Հարավային Սախալինի և Կուրիլյան կղզիների ազատագրման համար ընկած խորհրդային զինվորներին նվիրված հուշահամալիրի (1980), ինչպես նաև` Վ. Լենինի (1970) և Ա. Չեխովի` Հարավային Սախալինսկում գտնվող հուշարձանների հեղինակն է[4]

Նա Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատան մի քանի գերեզմանաքարերի հեղինակ է, որոնց թվում են ակադեմիկոսներ Ա. Բալանդինի, Կոնստանտին Սկրյաբինի, կրկեսային դերասան Վ. Ֆիլատովի և մի շարք այլ հայտնի մարդկանց գերեզմանաքարերը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պարգևատրվել է Աշխատանքի կարմիր դրոշի շքանշանով և մեդալներով։
  • Լենինի մրցանակի դափնեկիր` Վոլգոգրադի Մամաևի գերեզմանաբլրի վրա Ստալինգրադի ճակատամարտի հերոսներին նվիրված հուշարձանների համար (Եվգենի Վուչետիչի ղեկավարած հեղինակային խմբի կազմում, 1970)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]