Ալեքսանդր Պլեմեդյալե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Պլեմեդյալե
ռում.՝ Alexandru Plămădeală
Stamp of Moldova md107cvs.jpg
Ծնվել էհոկտեմբերի 21, 1888(1888-10-21)
ԾննդավայրSectorul Buiucani, Քիշնև, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 15, 1940(1940-04-15) (51 տարեկանում)
Վախճանի վայրըՔիշնև, Ținutul Nistru, Ռումինիայի թագավորություն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of Romania.svg Ռումինիա
Մասնագիտությունքանդակագործ
Alexandru Plămădeală Վիքիպահեստում

Ալեքսանդր Պլեմեդյալե (ռում.՝ Alexandru Plămădeală, հոկտեմբերի 21, 1888(1888-10-21), Sectorul Buiucani, Քիշնև, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - ապրիլի 15, 1940(1940-04-15), Քիշնև, Ținutul Nistru, Ռումինիայի թագավորություն), բեսարաբիացի քանդակագործ, մանկավարժ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Պլեմեդյալեն ծնվել է 1888 թվականի հոկտեմբերի 21-ին (հին տոմարով` հոկտեմբերի 9-ին) Քիշնևի մերձակայքում գտնվող Բոյուկանում (ներկայումս Քիշնևի մաս է կազմում)[1]: Հայրը եղել է տեղի Միխայլովյան եկեղեցու քահանա Միխայիլ Պլեմեդյալեն, մայրը եղել է Եկատերինա Գեորգիևնան:

Սովորել է Քիշնևի նկարչության դպրոցում, ապա Մոսկվայի` Նկարչության, քանդակագործության ու ճարտարապետության բարձրագույն դպրոցում, քանդակագործ Վոլնուխինի դասարանում:

1911 թվականին համագործակցել է «Բեսարաբիայի գեղարվեստի սիրահարների միության» ստեղծմանը, որպես միության ղեկավար կազմակերպել է գեղարվեստական 11 ցուցահանդես:

1916-1918 թվականներին աշխատել է Պետրոգրադի դրամային տանը: 1919 թվականից ղեկավարել է կիրառական արվեստի Քիշնևի դպրոցը, որը 1916 թվականին հիմնադրել էր նկարիչ, մանկավարժ Շնեեր Կոգանը:

1934 թվականին ստեղծել է Բենդերի մայր տաճարի ֆրեսկոները: Պլեմեդյալեի նախաձեռնությամբ 1939 թվականին ստեղծվել է Քիշնևի գեղարվեստի թանգարանը:

Ալեքսանդր Պլեմեդյալեն մահացել է 1940 թվականի ապրիլի 15-ին: Թաղված է Քիշնևի Կենտրոնական (Հայկական) գերեզմանոցում[2]:

Պլեմեդյալեի կինը` բալետի պարուհի Օլգա Պլեդյալեն, հրատարակել է գիրք` «Ալեքսանդր Պլեմեդյալե կյանքը և ստեղծագործությունը (հուշագրություն)» վերնագրով:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Պլեմեդյալեն ավանդական ռեալիզմի կողմնակից է եղել: Աշխատել է քանդակագործական շատ ժանրերում` դիմանկար, մոնումենտալ քանդակ, կիսանդրի, ժանրային կոմպոզիցիաներ, պլաստիկա:

Կարևոր աշխատանքներից են «Կնոջ դիմանկար» (մարմարից մինիատյուրա, 1916), «Ժայռ» (գիպս, 1928), «Ինքնադիմանկար կնոջս հետ» (1929), Ալեքսեյ Մատեևիչի (բրոնզ, 1934), Ալեքսանդր Դոնիչի և Բոգդան Պետրիչեյկու Հաշդեուի կիսանդրիները:

Պլեմեդյալեի ամենից հայտնի աշխատանքը Շտեֆան Մեծին նվիրված հուշարձանն է (բրոնզ, 1927): Արձանի պատվանդանը պատրաստվել է ճարտարապետ Ալեքսանդր Բերնարդացիի նախագծով: Հուշարձանը գտնվում է Շտեֆան չել Մարե այգում:

Ալեքսանդր Պլեմեդյալեն որբ երեխաներին սովորեցրել է քանդակել:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]